Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • ՀԲԸՄ-ի մասին
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • AGBU Magazine
    • Insider Magazine
    • WebTalks
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Նվիրաբերե՛ք
  • Միացե՛ք
  • Globe
  • Am
  • En
  • Fr
  • Նկար
    Learn To Earn Artsakh Program Mentor

    Սովորի՛ր և Վաստակի՛ր. Հայաստան

    Նոր հնարավորություններ

    ՀԲԸՄ «Սովորի՛ր և Վաստակի՛ր. Հայաստան» ծրագիրը աշխատուժի զարգացման ռազմավարական նախաձեռնություն է, որի առաքելությունն է մասնագիտական կարողությունների զարգացման անվճար դասընթացների միջոցով խոցելիությունը վերածել կայուն և արժանապատիվ զբաղվածության։ Ծրագիրն առաջարկում է աշխատաշուկայում պահանջված գործնական գիտելիքներ և հմտություններ, նաև ստեղծում  է անմիջական կապ գործատուների հետ։ 

    ՀԲԸՄ «Սովորի՛ր և Վաստակի՛ր. Հայաստան» ծրագրի նպատակն է աջակցել զբաղվածության խնդիր ունեցող անձանց՝ տրամադրելով գործնական գիտելիքներ և պահանջված հմտություններ, որոնք կօգնեն հաջողությամբ ինտեգրվել աշխատաշուկայում և բարձրացնել մրցունակությունը։

    Դասընթացների ուղղություններն են՝ 

    LEAP Courses Spotlight

    Դիմումների ընդունումը բաց է

    Ներկայումս ծրագիրն ընդունում է դիմումներ՝ հաշվապահություն, hաճախորդների սպասարկում և վաճառք ուղղություններով

    Դիմե՛լ

    Մեկնարկելով 2019 թվականին Արցախում՝ որպես «Սովորի՛ր և Վաստակի՛ր. Արցախ» ծրագիր, այն նպատակ ուներ խթանել պետական և մասնավոր հատվածների աշխատակիցների մասնագիտական աճն ու կարողությունների զարգացումը։

    2023 թվականին Արցախի հայութափումից հետո ծրագիրն արագ վերաձևավորվեց՝ դառնալով մեկամյա արագ արձագանքման ծրագիր Հայաստանում՝ առաջարկելով կարճաժամկետ վերապատրաստման և հմտությունների զարգացման դասընթացներ բռնի տեղահանված անձանց համար։ Միաժամանակ, Հայաստանում վերաբացված 16 բիզնեսներ ստացան փոքր դրամաշնորհներ՝ իրենց գործունեությունը կայունացնելու նպատակով։ 

    2019-2024 թվականներին ՀԲԸՄ «Սովորի՛ր և Վաստակի՛ր. Արցախ» ծրագիրն աջակցել է շուրջ 3,000 շահառուի։ 

    LEAP Regions

    Ովքե՞ր կարող են դիմել

    Դասընթացներին կարող են դիմել 18 տարին լրացած Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիները, ովքեր ձգտում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները՝ աշխատաշուկա մտնելու նպատակով, մասնավորապես՝

    • Արցախից տեղահանված անձինք
    • Աշխատանք փնտրող և գործազուրկ երիտասարդներ
    • Սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներ
    • Աշխատաշուկայում մրցունակության դժվարություններ ունեցող կանայք
    • Անձինք, ովքեր ցանկանում են վերաինտեգրվել աշխատաշուկայում
    LEAP- Learn to Earn Armenia Program
    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube
    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն