Եթե արդեն անցել եք խորհրդատվության և ուղղորդման փուլը, կամ չունեք դրա կարիքը և հստակ գիտեք, թե ձեզ ինչ է պետք, բայց ունեք ուսուցման, վերապատրաստման կարիք, մեր մասնագիտական դասընթացներին կարող եք ծանոթանալ այս բաժնում։
Մեր թիմը՝ փորձագիտական խմբերի ներգրավմամբ, պարբերաբար կազմակերպում է ՀՀ աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների դասընթացներ (ՏՏ ոլորտ, սպասարկման ոլորտ, խոհարարություն, հաշվապահություն և այլն)։
1. էլեկտրիկների պատրաստման դասընթաց
- տեսական հարցեր, տարրական ֆիզիկա, մասնագիտական նրբություններ
- անվտանգության կանոններ
- Պրակտիկ գիտելիքներ՝ հենց գործատուների մոտ
Մասնակցության համար հիմնական պահանջներն են՝
- Ֆիզիկայի և մաթեմատիկայի տարրական գիտելիքներ
- Ֆիզիկական պատրաստվածություն
Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հայտն այստեղ:
2. Հաշվապահական հաշվառման դասընթաց
- Հաշվապահական հաշվառում, կիրառական հաշվապահություն (48 ժամ)
- Հարկային օրենսդրություն (13 ժամ)
- Հաշվապահական ծրագիր ՀԾ-7 (12 ժամ)
Գրանցումն ավարտված է, դասընթացների մեկնարկը՝ շուտով։
3. Որակավորման դասընթացներ
- Գնումներ և հաշվապահություն
Մասնակցության համար պարտադիր պահանջներն են՝
- Գնումների համակարգողի որակավորման քննության նախապատրաստական դասընթացին մասնակցության համար՝ բարձրագույն կրթություն
- Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննության նախապատրաստական դասընթացին մասնակցության համար՝ բարձրագույն կրթություն կամ ֆինանսների և տնտեսագիտության ոլորտում (բանկային, վարկային, ֆինանսների և հաշվապահական հաշվառման և այլ) 3 տարվա աշխատանքային փորձ։ Գրանցումն ավարտված է, դասընթացների մեկնարկը՝ շուտով։
Դասընթացի մեկնարկը տրված է:
4. Մարքեթինգի դասընթաց
- Շուկայի ուսումնասիրություն
- Կայքի ստեղծում և գործածում՝ առավելագույնը 100 000 դրամով
- Էլ. փոստի մարքեթինգ
- Copywriting
- Որոնողական համակարգերի հետ (SEO) աշխատանք
- Video Marketing
- Սոցիալական մեդիա մարքեթինգ (Instagram, Facebook, Linkedin)
- Google Analytics, Google Adwords
- Բովանդակություն ստեղծելու գործիքներ
- Բլոգինգ
- Սոցիալական ձեռնարկատիրության և մարքեթինգի առանձնահատկություններ
Տեսությունը՝ 40%, գործնականը՝ 60%:
Մասնակիցները դասընթացի ավարտին վստահորեն կկարողանան կիրառել վերոնշյալ գործիքները և կստանան հավաստագրեր։ Դասընթացի մեկնարկը տրված է։
5. Մարդկային ռեսուրսների կառավարման դասընթաց
- ՄՌԿ, ՄՌԿ գործառույթները
- Կազմակերպական մշակույթ, ՄՌԿ ռազմավարություն
- Հավաքագրում՝ թեկնածուների ճիշտ ընտրություն, CV պատրաստում և զննում, հարցազրույցի անցկացում
- Կատարողականի կառավարում` ինչպես գնահատել աշխատողներին, KPI համակարգ, 360 մեթոդ և այլն
- Ադապտացիա և մոտիվացիա
- Ուսուցում և զարգացում
- Դասընթացը բաղկացած կլինի 20 հանդիպումից՝ յուրաքանչյուր հանդիպումը 3 ակ/ժ (45 րոպե)
Դասընթացի մեկնարկը տրված է:
6. Ծրագրավորման դասընթացներ (գրանցումն ավարտված է, դասընթացները մեկնարկել են)
- Web Programming
- Python
- QA Automation
- 3D Modeling/Solidworks
- Web Design
- MatrixGold
7. Ուսուցում և հմտություններ գյուղատնտեսության ոլորտում (դասընթացը մեկնարկել է)
Մեղվաբուծություն, անասնապահություն, այգեգործություն, ջերմոցային տնտեսություն և այլն։ Մասնակիցները կսովորեն․
- վաճառք,
- ֆինանսական ցուցանիշներ,
- բյուջեի կառավարում,
- ֆինանսների հասանելիության ավելացման կարողություններ։
8. Սննդի ոլորտ և խոհարարություն
- Սննդի անվտանգության կանոններ և սանհիգիենայի նորմեր՝ ըստ HACCP չափորոշիչների,
- Մթերքի մեխանիկական մշակում, ժամկետավորում և պահպանում, դանակի հմտություններ,
- Խոհանոցային պարագաների և սարքավորումների շահագործում, բաղադրատոմսերի ճիշտ ընթերցում և կիրառում,
- Մթերքի ջերմային մշակումներ և բաղադրատոմսեր:
Դասընթացն ավարտվել է: