
Հայկական երաժշտությունը հնչյունների ու պատմությունների հարուստ ձուլվածք է՝ արմատավորված խորը պատմության ու ներկայության մեջ, մեկնաբանված տարբեր ձևաչափերով: Մեր «Երաժշտական Հայաստան» ծրագիրը հրավիրում է ձեզ ճամփորդության՝ ուսումնասիրելու մեր հին ու նոր, ավանդական և ավանգարդ մշակույթը:
Ծրագիր ներառում է վարպետաց դասեր, ականավոր հայ երաժիշտների և երաժշտագետների դասախոսություններ, համերգներ, ինչպես նաև շրջագայություններ, որոնք առավել խորը ծանոթություն կտան հայկական երաժշտության բազմազանության և կարևորության մասին: Ժողովրդականից մինչև ժամանակակից, պատարագից մինչև ջազ, դասականից մինչև բլյուզ: Մենք անհամբեր սպասում ենք ձեզ:
Սպասվում է վարպետաց դասերի, դասախոսությունների, քննարկումների և առցանց շրջագայությունների ինտերակտիվ հագեցած ծրագիր: Ուսումնական ծրագրի կարևորագույն կետերը ներառում են.
Ուսումնական ծրագիր
Մեր առաջիկա առցանց ծրագիրը կազմված է 10-օրյա ինտենսիվ դասընթացներից, որոնք բաց են տարբեր երաժիշտների և երաժշտասերների համար (18+ տարեկան): Գրանցումը $300 է։ Կարող եք դիմել ֆինանսական աջակցության: