2020 թվականի 44-օրյա պատերազմի փորձությունը վերապրած երեխաների համար 2021-ին ՀԲԸՄ-ն հիմնեց «Նաիրի» ամառային անվճար ճամբարը Հանքավանում: Հավատարմագրված մասնագետների կողմից իրականացվող զվարճալի միջոցառումների ու վերականգնողական դասընթացների միջոցով «Նաիրի» ճամբարը խթանում է ապաքինման գործընթացը: 2021-2024 թվականներին 7-13 տարեկան ավելի քան 1200 երեխաներ մասնակցել են ամառային ճամբարներին, այդ թվում՝ 2023 թ․ օգոստոսին Արցախի շրջափակման օրերին կազմակերված կարճաժամկետ ծրագրին։