ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնության «Կին ծրագրավորողներ» ծրագիրն օգնում է կանանց ձեռք բերել նոր գիտելիքներ, մուտք գործել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտ և աշխատաշուկայում դառնալ մրցունակ։ Ծրագիրը տրամադրում է ՏՏ ոլորտի դասընթացներ, որոնք օգնում են զարգացնել հմտություններն ու տիրապետել ժամանակակից գործիքներին, ինչպես նաև կապեր հաստատել ոլորտի առաջատար մասնագետների հետ։
ՏՏ-ն ամենաարագ փոփոխվող ոլորտներից է։ Հետևաբար, ընդունելության յուրաքանչյուր շրջանի առաջարկվող դասընթացները կարող են տարբերվել նախորդից, քանի որ ՀԲԸՄ-ն պարբերաբար խորհրդակցում է ոլորտի մասնագետների և գործատուների հետ և դասընթացներ կազմակերպում ըստ տվյալ պահի մասնագիտացումների պահանջարկի։ Մինչ օրս դասավանդվել են React JS, Nօde JS, Angular JS, DevOps, PHP, Python, UI/UX Design, QA, IT Project Management, Product Management, HR in Tech դասընթացները:
Բացի բուն մասնագիտական դասընթացներից, ծրագրի շահառուները հնարավորություն ունեն.
Ծրագրի ավարտին քննությունները հաջող հանձնած մասնակիցները կստանան հավատարմագրված վկայականներ, որոնք աշխատաշուկա մտնելու իրենց այցեքարտը կդառնան։
Ծրագրի հերթական խմբերի ընդունելության մասին կտեղեկացնենք այս էջում։ Խնդրում ենք պարբերաբար հետևել էջին դիմելու ընթացակարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու համար։
Նախորդ խմբերի մասնակիցների 70%-ը ծրագրին մասնակցելուց հետո աշխատանք է գտել ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում։
Ծրագրին դիմելուց հետո դիտարկվում են դիմորդների կարողությունները, ակնկալիքները, գիտելիքներն ու հմտությունները, որից հետո մասնակիցներն ընդգրկվում են առաջարկվող դասընթացների իրենց համապատասխանող խմբում։ Խնդրում ենք հետևել թարմացումներին:
Մինչ օրս ծրագրին մասնակցել է 438 կին, որոնց 46%-ը Հայաստանի մարզերից է։