Դեկտեմբեր 16, 2022
A- A+
read

Բաց կանչ 2023 թվականի «Կատապուլտ տաղավար Scenius» ստեղծարար արդյունաբերության էքսպոյին մասնակցելու համար

  • Նկար
    Katapult pavilion open call-arm

«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, ՀայԱրտ մշակութային կենտրոնի հետ համատեղ, հայտարարում է նախագծերի հայտերի ընդունում 2023 թվականի «Կատապուլտ տաղավար Scenius» գարնանային ցուցադրությանը մասնակցելու համար։

«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի մասին

Մարդկային կապիտալի և տաղանդի ներուժն առավելագույնի հասցնելու նպատակով Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), համագործակցելով Ստեղծարար Հայաստանի (Creative Armenia) հետ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ նախաձեռնել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը: «Կատապուլտ»-ը եռամյա ծրագիր է, որի նպատակն է խթանել Հայաստանում ստեղծարար տնտեսությունը: Այն կոչված է հզորացնելու, կապակցելու և խթանելու ստեղծարար և մշակութային ոլորտները՝ գործի դնելով հանրային մտավոր ներուժը և բարելավելով ընդհանուր կենսակայունությունը:

«Կատապուլտ տաղավար»-ի մասին

«Կատապուլտ տաղավարը» առաջատար տեխնոլոգիաների, արվեստի ու դիզայնի ոլորտների հանդիպման հարթակ է, որի վերջնանպատակն է ստեղծելհանրային բարիք։ Մանրամասն համադրված «Կատապուլտ տաղավար»-ի շրջանակներում կստեղծվեն նոր ապրանքանիշեր, ծառայություններ ու ապրանքներ, որոնք այցելուներին կօգնեն հայացք գցել դեպի 22-րդ դարի Հայաստանի ստեղծարար արդյունաբերություն։ Հայաստանից և սփյուռքից եկած արվեստի գործիչները կհանդիպեն մեկ հարկի տակ՝ նոր մտահղացումներով ոգեշնչվելու, համագործակցելու և մեզ համար Հայաստանի ստեղծարար արդյունաբերության ապագան ուրվագծելու նպատակով։ 

2023-ի թեման. «Scenius»

Որպես հարթակ, որը կարևորում է տարբեր ոլորտների ստեղծարարությունը, «Կատապուլտ տաղավար»-ը խրախուսում է համագործակցությունը և նպատակ ունի խթանել միջոլորտային փորձի փոխանակումը:

Համայնքային զարգացում խթանելու ոգով ներշնչված՝ ձեզ ենք ներկայացնում Scenius հասկացությունն ու եզրույթը, որն առաջին անգամ կիրառել է հնչյունային արվեստագետ Բրայան Ինոն (Brian Eno): Այն իրենից ներկայացնում է «ողջ մշակութային դաշտի մտավոր կարողությունն ու ներըմբռնումը… «հանճար» գաղափարի համայնքային ձևը»։

Ինոյի ներմուծած հասկացությունը անուն է տալիս մի փորձառության, որի միջոցով բոլոր ստեղծագործ անհատներն անցնում են  ինտուիտիվ եղանակով․ այն է՝ ստեղծարարությունը գործընկերների և գաղափարների միջև անդադար հաղորդակցման/փոխանակման գործընթացի արդյունքն է: Դա այն ակտիվ գործընթացն է, որը Ինոյի մոտեցմամբ միավորում է «տաղանդի էկոլոգիա»-ն՝ արվեստագետներին, համադրողներին, մտավորականներին, տեսաբաններին և շատ այլ «ճաշակ թելադրողների»:

Քանի որ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը ձգտում է աջակցել և հզորացնել Հայաստանի ստեղծարար էկոհամակարգը, «Տաղավարը» այն հարթակներից է, որը կներկայացնի Հայաստանի «Scenius»-ը:

Ի՞նչ ակնկալել/Ո՞վ կարող է դիմել

«Կապսուլները» ցուցահանդեսի շրջանակում ներկայացվող փոքր տաղավարներ են, որոնք ներկայացնում են ստեղծարարության որոշակի ոլորտ: Յուրաքանչյուր կապսուլային տաղավար կունենա համապատասխան տարածք, աջակցության բյուջե և համադրողական բովանդակություն:

Մենք խրախուսում ենք նվազագույնը երեք մասնակից ունեցող կոլեկտիվ հայտերը: Յուրաքանչյուր կապսուլային տաղավար պետք է ունենա նշանակված համադրող, որը հանդես կգա որպես կոնտակտային անձ և  նախագծի ղեկավար «Կատապուլտ տաղավարի» հանձնակատար թիմի հետ աշխատանքի ընթացքում:

Կապսուլային տաղավարների կատեգորիաներ

●      Ստեղծարար տեխնոլոգիա (NFT, Մետավերս, AR/VR)

●      Դիզայն

●      Նորաձևություն

●      Տպագիր նյութեր և գրքեր

●      Տեսողական արվեստ

●      Այլ/խառը*

* «Այլ/խառը» կապսուլային տաղավարը ընդարձակ կատեգորիա է, որը դիմորդներին հնարավորություն է ընձեռում բոլորովին նոր կատեգորիա առաջարկել կամ միավորել կատեգորիաները: Դա թողնում ենք ձեր հայեցողությանը: Այնուամենայնիվ, խնդրում ենք նշել ձեր՝ կապսուլային տաղավարում ներկայացվելիք գաղափարի անվանումը:

Զուգահեռաբար «Կատապուլտ բեմ»-ը կներկայացնի խմբային միջոցառումների  և պերֆորմանս արվեստի ծրագիր, որը կհամադրվի և կհամակարգվի ARé կատարողական արվեստի փառատոնի կողմից: Երկու հարթակների՝ «Կապսուլ»-ների և «Կատապուլտ բեմ»-ի դիմումները կհավաքագրվեն բաց կանչերի միջոցով։ Տեղական մատակարարների հետ համագործակցության շնորհիվ՝ էքսպոյի տարածքում կգործեն սննդի և խմիչքի կետեր:

Ինչպե՞ս դիմել

Խնդրում ենք ներբեռնել Դիմումի ուղեցույցը՝ դիմելու մանրամասներին ծանոթանալու համար: Ուղեցույցում դուք կգտնեք ամբողջական բաց կանչը, տեղեկատվություն մեր մրցանակների, ընտրության չափանիշների և օժանդակ նյութերի վերաբերյալ (ցուցահանդեսի գծապատկեր/գոտևորում և հաճախակի տրվող հարցեր):

Խնդրում ենք ուշադրությամբ ծանոթանալ Դիմումի ուղեցույցին նախքան դիմելը։

•         Դիմումի ուղեցույցը ներբեռնե՛ք ստորև.

 

•         Դիմելու համար սեղմե՛ք այստեղ (մինչև փետրվարի 6, 2023, ժամը 22:00):

Հարցերի դեպում

Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ gohara@agbu.am էլ. հասցեին:

Միացե՛ք մեր տեղեկատվական միջոցառմանը ՀայԱրտում հունվարի 14-ին ժամը 14։00-ին։ Գրանցվելու համար սեղմե՛ք այստեղ։

 

Նորությունների համար հետևեք մեզ.

Տեղեկագիր: Katapult Newsletter

Ֆեյսբուք: @AGBUArts

Ինստագրամ: @AGBUArts

Լինքդին: @Katapult Creative Accelerator Program