Նոյեմբեր 21, 2025

ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է իր «Կին ձեռներեցներ» ծրագրի նոր խմբերի հավաքագրման մասին

  • Նկար
    WE-aanouncement

ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է իր «Կին ձեռներեցներ» ծրագրի նոր խմբերի հավաքագրման մասին: Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կստանան զարգացնել իրենց ձեռնարկատիրական գիտելիքներն ու հմտությունները, կսովորեն կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն, մշակել շուկայավարման ռազմավարություն, կազմակերպել բիզնեսի և ֆինանսների կառավարումն ու հասկանալ մրցակցային առավելությունները: Բարձր առաջադիմություն ունեցող մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց բիզնես ծրագրերը և դիմել դրամաշնորհի։ 

Ծրագրին կարող են դիմել այն կանայք, ովքեր․

  • ունեն ՀՀ քաղաքացիություն (այդ թվում՝ ԼՂ-ի մեր հայրենակիցները),
  • 18 և բարձր տարիքի են,
  • ունեն սկսնակ բիզնես,
  • ունեն գործող բիզնես,
  • գրանցված բիզնեսի դեպքում փաստաթղթերով հանդիսանում են բիզնեսի օրինական սեփականատեր կամ համահիմնադիր,
  • պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում,
  • պատշաճ հաճախել դասընթացներին:

Ծրագրին չեն կարող դիմել.

  • բիզնես գաղափարներ,
  • վերավաճառողներ,
  • գեղեցկության սրահներ,
  • մարզասրահներ,
  • մանկական զարգացման կենտրոններ,
  • տուրիստական ընկերություններ, որոնք զբաղվում են ավիատոմսերի վաճառքով,
  • սպասարկման ոլորտի այլ բիզնեսներ՝ հաշվապահական, հոգեբանական, դիզայներական, գովազդային գործունեություն ծավալող կազմակերպություններ,
  • հասարակական կազմակերպություններ,
  • բիզնես դասընթացավարներ և խորհրդատուներ,
  • նույն անձինք մեկից ավելի բիզնես գաղափարներով,
  • նույն բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ,
  • նրանք, ովքեր օրենքով սահմանված կարգով ի պաշտոնե չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, օրինակ՝ հանրային ծառայողներ,
  • նրանք, ովքեր հաշվարկային հաշիվների վրա ունեն արգելանք դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից, քանի որ դրամաշնորհը տրամադրվում է միայն անկանխիկ տարբերակով։

Դիմելու ընթացակարգը.

  • Դիմումներն անհրաժեշտ է լրացնել հայերեն և հայատառ:
  • Այլ լեզուներով կամ այլ տառերով (օրինակ՝ կյուրեղագիր (кириллица) և/կամ լատինատառ) լրացրած դիմումները չեն դիտարկվելու:
  • Դիտարկվում են միայն լիարժեք լրացված դիմումները (թերի հայտերը չեն դիտարկվում):
  • Դասընթացի լեզուն հայերենն է:
  • Ծրագրի մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ

Դասընթացներն իրականացվելու են Երևանում, շաբաթական 2 անգամ աշխատանքային օրերին, տևողությունը՝ 3 ժամ։ 

Մարզերում դասընթացներ կիրականացվեն միայն տվյալ մարզից 20 և ավելի մասնակիցներ ունենալու դեպքում։ 
 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է դեկտեմբերի 20-ը՝ ժամը 17։00-ն։ 

Դասընթացների տևողությունը 3 ամիս է:

Դասընթացի փուլի սկիզբ՝ մարտ, 2026թ.։

Հետադարձ կապ՝ agbuwe@agbu.am |+374 60 722 235, +374 60 722 237:

Աշխատանքային ժամեր' 10:00-18:00 (երկուշաբթի-ուրբաթ):