Փետրվար 16, 2026

ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրն սկսում է իր ութերորդ խմբի ընդունելությունը

  • Նկար
    Women Coders-2026

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կանանց հզորացման իր նախագծի շրջանակում շարունակում է «Կին ծրագրավորողներ» ծրագիրը։ Ծրագրի  նպատակն է Հայաստանի  կանանց համար կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի անվճար դասընթացներ՝ հնարավորություն ընձեռելով աշխատանք գտնել երկրում արագ զարգացող, հաջողակ և լավ վարձատրվող ոլորտում։

Ծրագիրը բաղկացած է հետևյալ  յոթ բաղադրիչներից․

Մասնագիտական դասընթաց․ ութերորդ խմբի համար ՀԲԸՄ–ն առաջարկում է հետևյալ հինգ մասնագիտացումները։ Դասընթացները անցկացվելու են հիբրիդային ձևաչափով շաբաթական 2-3 անգամ։ Դասընթացները կտևեն 2-ից-6 ամիս՝ կախված մասնագիտությունից։ Մասնակիցը կարող է դիմել առաջարկվող մասնագիտութուններից միայն մեկին.

No-Code Flow Programming & Business AutomationOption․ Այս դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան սովորել, թե ինչպես արագ և արդյունավետ նախագծել ու ավտոմատացնել բիզնես գործընթացներ no-code/low-code վիզուալ հարթակների և արհեստական բանականության գործիքների միջոցով՝ առանց ծրագրավորման գիտելիքների։

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան նախագծել, ներդնել և ավտոմատացնել իրական բիզնես գործընթացներ և հավելվածներ՝ ինտեգրելով տարբեր տվյալների աղբյուրներ և կիրառելով Agentic AI գործիքներ՝ առանց ծրագրային կոդ գրելու՝ բարձրացնելով բիզնեսի արդյունավետությունն ու ճկունությունը։

 Այս դասընթացի մասնակիցները պետք է ունենան

  • ԲՏՃՄ (STEM) ուղղություններից մեկով կրթություն
  • Համակարգչային գրագիտություն (oր. սարքերի, ծրագրերի, օպերացիոն համակարգի հասկացողություններ)
  • ԱԲ բազային գրագիտություն (Prompt Engineering հիմունքներ)
  • Լավ տրամաբանություն, ալգորիթմական մտածողություն
  • Անգլերեն լեզվի՝ B1 մակարդակ

Դասընթացի տևողությունը 120 ժամ (6ամիս) է, և կազմակերպվելու է հիբրիդային ձևաչափով։

End-to-End Software Testing: Manual, Automation & AI (5 months) Դասընթացը ծանոթացնում է ձեռքով և ավտոմատացված թեստավորման մեթոդներին՝ կենտրոնանալով Python լեզվի վրա, որը լայնորեն կիրառվում է ավտոմատացված թեստավորման, արհեստական բանականության և կիբերանվտանգության ոլորտներում։ Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն Software  թեստավորման հիմնային գիտելիքներ, կաշխատեն տարբեր թեստավորման տեսակների հետ ինչպիսիք են՝ API, Performance,Database, ինչպես նաև կավտոմատացնեն թեստավորման գործընթացները կիրառելով AI մոդելներ։

Այս դասընթացի մասնակիցները պետք է ունենան

  • Անգլերենի  լեզվի՝ B1 մակարդակ
  • Լավ տրամաբանություն, ալգորիթմական մտածողություն

Դասընթացի տեւողությունը 90 ժամ է(5ամիս), և կազմակերպվելու է հիբրիդային ձևաչափով:

AI in Quality Assurance․ Հետաքրքրված եք, թե ինչպես է Արհեստական Բանականությունը վերափոխում որակի վերահսկման գործընթացները: Միացեք մեր AI in QA վերապատրաստմանը և բացահայտեք, թե ինչպես է ԱԲ-ն դարձնում թեստավորումը խելացի, արագ և ճշգրիտ:

Ծրագիրը կենտրոնացած է իրական QA աշխատանքում AI մոդելների օգտագործման վրա՝ ներառելով prompt engineering, AI API-ների ինտեգրում, chatbot testing, RAG համակարգեր, ինչպես նաև AI test metrics-ի հավաքագրում և վերլուծություն։

Դասընթացի ընթացքում QA մասնագետները ձեռք կբերեն գործնական փորձ և հստակ պատկերացում, թե ինչպես կիրառել AI լուծումները իրական աշխատանքային միջավայրում։

 Այս դասընթացի մասնակիցները պետք է ունենան

  • API Testing-ի գիտելիքներ,
  • ծրագրավորման հիմքային գիտելիքներ
  • Անգլերենի  լեզվի՝ B1 մակարդակ

Դասընթացի տևողությունը 32 ժամ է (2ամիս), և կազմակերպվելու է հիբրիդային ձևաչափով։

 AI-Enhanced Frontend development․ Այս գործնական դասընթացը ուսումնասիրում է, թե ինչպես է Արհեստական Բանականությունը վերափոխում frontend զարգացումը՝ դարձնելով աշխատանքային հոսքերը ավելի արագ, խելացի և արդյունավետ։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն ինտեգրել ԱԲ գործիքներ կոդավորման, սխալների հայտնաբերման և UI/UX դիզայնի հիման վրա կայքի մշակման գործընթացներում, օգտագործել ԱԲ-ի հնարավորությունները կոմպոնենտների ստեղծման, կոդի լրացման և օպտիմալացման համար։ Դասընթացը կտրամադրի գործնական փորձ՝ ԱԲ տեխնիկաները կիրառելով իրական frontend նախագծերում։

Այս դասընթացի մասնակիցները պետք է ունենան

  • Տրամաբանական մտածողություն և մաթեմաթիկական գիտելիքներ
  • Հիմնական պատկերացում՝ HTML / CSS, JavaScript, React (նույնիսկ սկսնակ մակարդակով)
  • Անգլերեն լեզվի՝ B1 մակարդակ
  • ԲՏՃՄ (STEM) ուղղություններից մեկով կրթություն (ցանկալի է)
  • ԱԲ բազային գրագիտություն (Prompt Engineering հիմունքներ)
  • Անգլերեն լեզվի՝ B1 մակարդակ
  • Լավ տրամաբանություն, ալգորիթմական մտածողություն 

Դասընթացի տևողությունը 32 ժամ է (2ամիս), և կազմակերպվելու է հիբրիդային ձևաչափով:

Agentic AI․ Այս դասընթացը Agentic AI-ի և AI ավտոմատացման մասին է՝ որպես խելացի, ամբողջական (end-to-end) ավտոմատացված աշխատանքային գործընթացների մշակման և ներդրման գործիքներ։

Մասնակիցները կսովորեն ստեղծել արդյունավետ ավտոմատացված AI  համակարգեր, դրանք ինտեգրել տարբեր հարթակներ և մշակել AI ագենտներ, որոնք ունակ են տարմաբանել, որոշում կայացնել և իրական բարդ բիզնես խնդիրներ լուծել։ 

Այս դասընթացի մասնակիցները պետք է ունենան 

  • ԲՏՃՄ (STEM) ուղղություններից մեկով կրթություն (ցանկալի է)
  • ԱԲ բազային գրագիտություն (Prompt Engineering հիմունքներ)
  • Անգլերեն լեզվի՝ B1 մակարդակ
  • Լավ տրամաբանություն, ալգորիթմական մտածողություն 

Դասընթացների մանրամասն բովանդակություններին կարելի է ծանոթանալ ստորև.

Դրանք կարող են փոփոխության ենթարկվել՝ խմբի կարիքներից ելնելով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ հնարավոր է՝ մասնակիցը ցանկություն հայտնի սովորել առաջարկվող դասընթացներից մեկում, սակայն թեստի արդյունքները և/կամ հարցազրույցները ցույց տան, որ նա  համապատասխանում է մեկ այլ դասընթացի։  Խորհրդակցության և համաձայության դեպքում, մասնակիցը կարող է տեղափոխվել այլ դասընթացի խումբ։ 

1․ Լրացուցիչ դասընթացներ․ Բացի բուն մասնագիտական դասընթացներից ծրագրի շահառուներին հնարավորություն է տրվում մասնակցելու հետևյալ լեկցիաներին և դասընթացներին․ 

2․ Փափուկ հմտությունների (soft skills) զարգացում․ մասնակիցները կօգտվեն  ՀԲԸՄ–ի պատրաստած կարճ դասընթացներից, ինչպիսիք են, օրինակ՝ Գործարար էթիկա, Ֆինանսական գրագիտություն,Ներկայացման հմտություններ և այլն։ 

3․ ՄՌԿ մասնագետի հետ աշխատանք․ ՏՏ ոլորտի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի հետ անհատական խորհրդատվություններ կկազմակերպվեն, որի ընթացքում մասնակիցները կսովորեն, թե ինչպես գրել ինքնակենսագրական, ինչպես անցնել հարցազրույց, ինչպես ներկայանալ աշխատանքային հարթակներում, ինչպիսին, օրինակ, Լինքդինն է։ Այս դասընթացի շրջանակներում նաև կկազմակերպվեն դերային հարցազրույցներ։

4․ Սփյուռքի փորձագետների հետ խորհրդատվություն․ մասնակիցներին հնարավորություն կընձեռվի մասնագիտական խորհրդատվություններ ստանալ սփյուռքի մեր լավագույն փորձագետների կողմից և կապեր հաստատել նրանց հետ։ 

5.Ինչպես լինել ազատ գրաֆիկով աշխատող (freelancer)

6․ Վկայական․ ավարտական քննությունները հաջող հանձնած մասնակիցները կստանան հավատարմագրված վկայականներ։

7․ ՀԲԸՄ–ի շրջանավարտների ցանց․ ՀԲԸՄ–ի «Կին ծրագրավորողներ» ծրագրի մասնակիցները կդառնան ՀԲԸՄ–ի մյուս ծրագրերի շրջանավարտների ցանցի մի մասը։ Այս ցանցը հնարավորություններ է ստեղծում մասնակցել տեղական և միջազգային բարձրակարգ մասնագետների կողմից կազմակերպվող աշխատանքային խմբերին, սեմինարներին և ավելի զարգացնել սեփական հմտությունները։ 

Դիմել կարող են 18 տարին լրացած կանայք, ովքեր հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բնակվում են Հայաստանում, չունեն բարձր անձնական եկամուտ, չեն մասնակցել ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին։

Ընդունելությունը բաց է փետրվարի 16–ից մինչև մարտի 10–ը` ժամը 18։00-ն։ Դիմում-հայտը լրացնելու համար այցելե՛ք այստեղ:

Դասընթացները կսկսվեն 2026 թվականի ապրիլից։ Տեղերը սահմանափակ են (15–20 տեղ ամեն խմբում)։ Ընդունելությունը բաղկացած է երեք փուլից՝ դիմումի բովանդակություն, թեստավորում,  հարցազրույց ծրագրի կազմակերպիչների և դասընթացավարների հետ։ 

ՀԲԸՄ–ն իրավասու է չեղարկել/հետաձգել ծրագիրը կամ առանձին դասընթացներ՝ բավարար որակյալ դիմում–հայտեր չստանալու պարագայում։

Ծրագրի մասին տեղեկատվական առցանց հանդիպումները տեղի կունենան փետրվարի 24–ին և մարտի 3–ին`  ժամը 11։00–ին հետևյալ հղմամբ

Meeting ID: 826 1138 2426 

Passcode: 529124

Հանդիպումների ժամանակ ծրագրի կազմակերպիչները կպատասխանեն դիմորդների բոլոր հարցերին։

Դասընթացները կազմակերպվում են «Արեն Մեհրաբյան»բարեգործական հիմնադրամի և «Արդի» ակադեմիայի  հետ համատեղ։ 

Հետադարձ կապ`+374 (0) 60 72 22 16 կամ womencoders@agbu.am: