Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հայտարարում է ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Հայաստան» ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի նպատակն է աջակցել զբաղվածության խնդիր ունեցող անձանց՝ տրամադրելով գործնական գիտելիքներ և պահանջված հմտություններ, որոնք կօգնեն հաջողությամբ ինտեգրվել աշխատաշուկայում, բարձրացնել մրցունակությունը և ապահովել կայուն զբաղվածություն։
Դասընթացների ուղղություններն են․
Ովքե՞ր կարող են դիմել․
Դասընթացներին կարող են մասնակցել Շիրակում, Սյունիքում, Կոտայքում և Երևանոմ բնակվող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները (ներառյալ Արցախից տեղահանվածները), ովքեր ձգտում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները աշխատաշուկա մտնելու նպատակով, մասնավորապես՝
Լրացուցիչ հնարավորություններ․
Լավ առաջադիմություն և ակտիվ մասնակցություն ցուցաբերած մասնակիցները պետք է մասնակցեն նաև՝
Մասնակիցներին կտրամադրվի նաև աջակցություն մարդկային ռեսուրսների մասնագետների կողմից՝ աշխատանքի տեղավորման նպատակով։
Ընտրության կարգը․
Դիմորդներն ընտրվելու են հարցազրույցի փուլով։ Հաշվապահական (Accounting) ուղղության դիմորդները լրացուցիչ կմասնակցեն մասնագիտական թեստավորման փուլին։ Ընտրության ընթացքում առաջնահերթություն կտրվի բարձր մոտիվացիա և աշխատանքի անցնելու պատրաստակամություն ցուցաբերող դիմորդներին։
Մասնակցության պայմաններ․
Դասընթացները պահանջում են ակտիվ և կանոնավոր մասնակցություն։ Ընտրված մասնակիցները պարտավորվում են հաճախել դասերին ծրագրի ամբողջ ընթացքում (ընդհանուր տևողությունը մոտ 6 ամիս, շաբաթական մինիմում 6 ժամ պետք է տրամադրել)։
Դասընթացները կանցկացվեն հիմնականում առցանց ձևաչափով, երբեմն դեմառդեմ հանդիպումներով Երևանում։ Առցանց դասերին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ կայուն ինտերնետ կապ և համակարգիչ։ Առանց նշված տեխնիկական հնարավորությունների մասնակցությունը հնարավոր չի լինի։
Դասընթացներին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել հայտը հետևյալ հղումով մինչև մարտի 31-ը՝ ժամը 18։00-ն։
Քանի որ մեկնարկային փուլը նախատեսված է քիչ թվով մասնակիցների համար, տեղերը խիստ սահմանափակ են։ Ազատ տեղերը լրանալուն պես դիմումների ընդունումը կդադարեցվի։
Դասընթացների մեկնարկ՝ ապրիլ - մայիս, 2026 թ․։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 60 722 231 հեռախոսահամարով կամ գրել leap@agbu.am էլեկտրոնային հասցեին։