Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • ՀԲԸՄ-ի մասին
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • AGBU Magazine
    • Insider Magazine
    • WebTalks
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Նվիրաբերե՛ք
  • Միացե՛ք
  • Globe
  • Am
  • En
  • Fr
  • Նկար
    Scouts Page Banner

    Սկաուտներ

    Ստեղծելով առաջնորդների համայնք

    Սկաուտներ «Անդրանիկ» սկաուտական ճամբար Շրջանավարտներ
    Նկար
    Scouts Mosaic Image 1
    X

    Ծառայություն

    Տեղական համայնքներում ծառայելով որպես գլոբալ քաղաքացիներ
    Իմացե՛ք ավելին
    X

    ՀԲԸՄ սկաուտները ոչ միայն սովորում են ճամբարել և արշավել, այլև իրենց նպատակակետն են դարձնում հանրային ծառայությունում և սեփական համայնքների հզորացման գործում ներգրավվելը: Մասնակցելով ամբողջ տարվա ընթացքում տեղի ունեցող տարբեր ծրագրերի, այդ թվում՝ արյունատվության, խնամքի փաթեթների հավաքման, կամավորական աշխատանքի, բարեսիրական նպատակներով գործող ճաշարաններում սպասարկումների, ինչպես նաև մարդասիրական օգնության ջանքերի, երիտասարդները  գլոբալ մտածելու և տեղական մակարդակում գործելու քաջալերանք են ստանում: Մեր սկաուտները ոչ միայն հպարտությամբ ծառայում են հայ համայնքներում, այլև իրենց ժամանակն ու ջանքերը հատկացնում են տեղական նախաձեռնությունների իրականացմանը:

    Նկար
    Scouts Mosaic Image 2
    X

    Առաջնորդություն

    Սերմանելով հավատարմության, քաջության և աշխատասիրության արժեքներ
    Իմացե՛ք ավելին
    X

    1930-ականներից ի վեր, երբ Եգիպտոսում, Լիբանանում և Սիրիայում ստեղծվում էին առաջին սկաուտական խմբերը, մեր նպատակն է եղել դաստիարակել ինքնավստահ և հոգատար առաջնորդներ:

    Նկար
    Scouts Mosaic Image 3
    X

    Մշակույթ

    Ինքնության հաստատում՝ համայնքի հետ հաղորդակցության միջոցով
    Իմացե՛ք ավելին
    X

    ՀԲԸՄ-ի սկաուտական ծրագրերը հայ երիտասարդներին հնարավորություն են տալիս ակտիվորեն հաղորդակցվելու սեփական ինքնության, ժառանգության և մշակույթի հետ: Ինքնաբացահայտման ճանապարհին մեր սկաուտները ստեղծում են տևական ամուր բարեկամություն:

    ՀԲԸՄ սկաուտական խմբեր գործում են ամբողջ աշխարհում՝ Արգենտինայում, Հայաստանում, Իրաքում, Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում և Ուրուգվայում:

    Սկաուտներ

    Մենք կարևորում ենք ընկերասիրությունը, ազնվությունն ու առաջնորդությունը

    video thumbnail
    • Պատանեկան տարիքում ՀԲԸՄ սկաուտ լինելն ինձ սովորեցրեց այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ թիմային աշխատանքը, համբերությունն ու կարգուկանոնը, որոնք ինձ շատ են օգնել ինձ կյանքումկայանալուև հաջողությունների հասնելուհարցում:
      Կարմա Էքմեկջի, Քաղաքականության խորհրդատու, ՄԱԿ Կանայք կազմակերպություն
      ՀԲԸՄ Լիբանանի սկաուտական շարժման շրջանավարտ

    ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական ճամբար

    ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական բանակումները՝ նախատեսված 13–17 տարեկան պատանիների համար, Հայաստանում սկաուտական փորձառության լավագույն առիթ է, որի ընթացքում յուրահատուկ հնարավորություն է ստեղծվում ուսումնասիրելու հայկական ժառանգությունը, զարգացնելու առաջնորդական հմտություններն ու ստեղծելու մշտատև բարեկամություններ։ Սկաուտական ավանդույթների, գիտելիքների, արշավների, ինչպես նաև համայնքային ծառայության ծրագրերի միջոցով մասնակիցները զարգացնում են անհատական հմտությունները, ինչպես նաեւ ամրապնդում են համահայկական միասնության զգացումը։

    2008թ․ հիմնադրումից ի վեր, սկաուտական բանակումները հյուրընկալել են ավելի քան 2,100 սկաուտների՝ Արգենտինայից, Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Իրաքից, Լիբանանից, Սիրիայից, ԱՄՆ-ից և Ուրուգվայից։ Լոռու գեղատեսիլ մարզում տեղակայված ՀԲԸՄ բանակավայրը ապահովում է անվտանգ ու հաճելի միջավայր, որտեղ սկաուտները, գտնվելով բնության գրկում, զարգացնում են կենսական հմտություններ ու ամրապնդում իրենց հայկական ինքնությունը։
    Ծրագրում ներառված են արշավներ, գոյատևման վարժանքներ, այցեր Երևանում ու Հայաստանի տարբեր շրջաններում գտնվող պատմամշակութային հուշարձաններ։

    • Նկար
      Antranik_Scout_Camp
    • Նկար
      Antranik_Scout_Camp_musical group
    • Նկար
      Antranik-Scout-Camp



    Նրանք զարգացնում են խմբային աշխատանքը, տոկունությունն ու մշակութային հպարտությունը։ ՀԲԸՄ-ի սկաուտները մասնակցում են ճամբարային և համայնքային ծառայության ծրագրերին։ Երեկոները լցվում են խարույկի շուրջ ու բաց երկնքի տակ ընթացող հետաքրքիր զրույցներով, հայկական ժողովրդական երգ ու պարով։ Սկաուտները շրջում են տեսարժան վայրերով և կերտում անմոռանալի հիշողություններ:

    Նկար
    Antranik_Scout_Camp
    Նկար
    Antranik_Scout_Camp
    Նկար
    Antranik_Scout_Camp
    Նկար
    Antranik_Scout_Camp
    Նկար
    Antranik_Scout_Camp
    Նկար
    Antranik_Scout_Camp
    Նկար
    Antranik_Scout_Camp
    Նկար
    Antranik_Scout_Camp
    Նկար
    Antranik_Scout_Camp_dancing group
    Նկար
    Antranik_Scout_Camp
    Նկար
    Antranik_Scout_Camp

    2026-ի Բանակումի օրերը շուտով կհայտարարվեն:

    Մասնակցության վճար: $200

    Մասնակցության վճարը ներառում է սննդի, կեցության, շրջագայությունների ու
    միջոցառումների ծախսերը, որոնց մեջ ներառված չէ օդանավի տոմսի արժեքը։

    * Բանակումի մասին լրացուցիչ տեղեկությունների համար, խնդրում ենք կապ հաստատել youth@agbu.org.

    Հաճախակի տրվող հարցեր


    Ովքե՞ր կարող են մասնակցել բանակումին

    Բանակումին կարող են մասնակցել ՀԲԸՄ-ի աշխարհատարած մասնաճյուղերի 13-17 տարեկան բոլոր սկաուտներն ու արենուշները։ 

    Ի՞նչ է ներառում 200 ԱՄՆ դոլար մասնակցության վճարը

    Վճարը ներառում է կեցության, սննդի, շրջապտույտների ու բանակավայրում տեղի ունեցող բոլոր միջոցառումների ծախսերը։ Օդանավի երթ ու դարձի տոմսի արժեքը ներառված չէ։ 

    Ինչպե՞ս գրանցվել բանակումին

    Գրանցվել կարելի է առցանց՝ ՀԲԸՄ-ի պաշտոնական կայքեջի միջոցով։ Աջակցության անհրաժեշտության պարագայում, կարող եք կապ հաստատեք Ձեր ՀԲԸՄ տեղական մասնաճյուղի կամ սկաուտական խմբի հետ։

    Ի՞նչ պարագաներ պետք է բերեն բանակումի մասնակիցներն իրենց հետ

    Գրանցման ժամանակ մասնակիցներին կտրամադրվի մանրամասն ցանկ։ Հիմնական ու անհրաժեշտ պարագաներն են՝ ամառային հարմարավետ հագուստ, քնապարկ, հիգիենայի պարագաներ ու անհատական դեղորայք։

    Կան արդյո՞ք ծրագրի վճարի ֆինանսական աջակցման ծրագրեր։

    Այո՛, ֆինանսական աջակցություն կարող է տրամադրվել տեղական ՀԲԸՄ մասնաճյուղերի միջոցով։ Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ձեր տեղական մասնաճյուղին։

    Կարո՞ղ են մասնակիցներն օգտվել էլեկտրոնային սարքերից։

    Մասնակիցներին խրախուսվում է ժամանակավորապես անջատվել սարքերից՝ լիովին ներգրավվելու բանակումի փորձառությանը։ Սահմանափակ հեռախոսային կապ հնարավոր կլինի որոշ ժամերի ընթացքում՝ ընտանիքի հետ հաղորդակցվելու համար։

    Ի՞նչ անել, եթե իմ երեխան սննդակարգի կամ առողջական հատուկ պահանջներ ունի։

    Մենք հաշվի ենք առնում սննդակարգի ու առողջապահական ընդհանուր սահմանափակումների մեծ մասը։ Ճիշտ նախապատրաստվելու համար, խնդրում ենք գրանցման ընթացքում տրամադրել մանրամասն տեղեկատվություն այս մասին։

    Antranik_Scout_Camp

    Մեր սկաուտները ողջ տարվա ընթացքում անհամբեր սպասում են Հայաստանի Լոռու մարզի գեղատեսիլ բնության գրկում անցկացվող ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական ամենամյա ​​բանակումին: Հարյուրավոր երիտասարդներ տարբեր երկրներից հաճելի և օգտակար ժամանակ են անցկացնում, մասնակցում արշավների: Հայրենիք կատարած այս ճամփորդությունը նրանց թույլ է տալիս նաև մասնակցել Հայաստանում ՀԲԸՄ-ի տեղական միջոցառումներին և համայնքային նախագծերին՝ ապահովելով դրական փորձառություն և ամուր կապ հայրենիքի հետ:

    Ծանոթացե՛ք մեր շրջանավարտների անգլալեզու պատմություններին

     

    Former AGBU Manoogian School Principal Hosep Torossian

    Best in Class

    How Hosep Torossian turned a small Armenian school into a statewide model 
    Ավելին
    Talar Koushian stands in Kings Park and Botanic Garden overlooking Perth, Australia’s city skyline.

    Cracking the Resilience Code

    Talar Koushian’s personal triumph over a national tragedy
    Ավելին
    Maral Elliott

    Going All In

    AGBU YPs is the best way to meet new people, and it's an opportunity that benefits you both personally and professionally. You develop transferable skills working in YP that end up being useful in your career.
    Ավելին
    Ishak at the Indeed offices in Dublin, where she relocated in 2013 in a last-minute career switch.

    Global Instinct

    Talar Ishak advocates for seizing the opportunity, no matter the distance 
    Ավելին

     ՀԲԸՄ ճամբարների մասին տեղեկություն ստանալու համար կապ հաստատեք info@agbu.org էլ. հասցեով:

    Armenian Youth Association logo
    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube
    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն