Հավասարը հավասարին

Ուրուգվահայ համայնքը՝ օտար երկրում որպես լիարժեք քաղաքացիության օրինակ


Ներգաղթի քաղաքականությունը հաճախ ի վնաս ներգաղթյալների է գործում։ Սակայն Ուրուգվայը ներգաղթյալների համար տասնամյակներ շարունակ եղել է հույսի փարոս, որտեղ համայնքային, ներառական և ժողովրդավարական արժեքների շնորհիվ ծաղկում են ապրել մի շարք համայնքներ։

Ուրուգվայի հայերի մեծ մասը երկրում ապաստան են գտել Հայոց ցեղասպանությունից հետո՝ սփյուռքի այլ համայնքների պես հուսալով, որ իրենց կյանքը վերստին կառուցելու հնարավորություն կունենան։ Սակայն, ի տարբերություն այլ համայնքների, Ուրուգվայում հենց սկզբից հայերին ընդունել են որպես հավասար իրավունքներ ունեցող քաղաքացիների, այլ ոչ փախստականների։

Տասնամյակների ընթացքում հայկական համայնքը դարձավ Ուրուգվայի պատմության անբաժան մասը՝ օգնելով ձևավորել երկրի մշակութային, կրթական ու մասնագիտական խճանկարը։
 

Սկզբունքների երկիր

Մինչև 1915 թվականը Ուրուգվայում բնակվում էր շուրջ 100 հայ, սակայն Հայոց ցեղասպանությունից հետո նրանց թիվը սկսեց աճել, մասնավորապես շնորհիվ նախագահ Խոսե Բատլե ի Օրդոնեսի վարչակազմի մշակած ներգաղթի քաղաքականության, որը ներգաղթյալներին ընդունում էր՝ հենվելով մարդու իրավունքների, այլ ոչ քաղաքական կամ տնտեսական շահերի վրա։

Նկար
­Խո­սե Բատ­լե ի Օր­դո­նե­սը

­Խո­սե Բատ­լե ի Օր­դո­նե­սը
Caption
­Խո­սե Բատ­լե ի Օր­դո­նե­սը

Մոնտեվիդեոյում գործունեություն ծավալող անվանի ուրուգվահայ գիտնական, պատմաբան Կուսթաւօ Զուլամեանը (Գուստավո Զուլամյան), ով Ուրուգվայի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր է և ՀԲԸՄ Ուրուգվայի նախկին ղեկավարը, հայտնի է իր «Պատմության և հիշողության միջև. Մարաշի հայերն Ուրուգվայում» գրքով:

Խոսելով Ուրուգվայի հայերի մասին՝ նա նշում է, որ նորեկներից շատերը գալիս էին տարբեր փաստաթղթերով։ Որոշներն ունեին Լիբանանի կամ Սիրիայի, մյուսները՝ նորաստեղծ Խորհըրդային Հայաստանի անձնագրեր։ Շատերն էլ ճամփորդում էին «Նանսենյան անձնագրով», որը փաստաթուղթ էր՝ ստեղծված Ազգերի լիգայի կողմից այն անձանց համար, որոնք զրկվել էին իրենց հայրենի երկրից։

Նկար
Ու­րուգ­վա­յի կա­թո­լիկ հա­մալ­սա­րա­նի պրո­ֆե­սոր, պատ­մա­բան Կուստաւօ Զուլամեանը:

Ու­րուգ­վա­յի կա­թո­լիկ հա­մալ­սա­րա­նի պրո­ֆե­սոր, պատ­մա­բան Կուստաւօ Զուլամեանը:
Caption
Ու­րուգ­վա­յի կա­թո­լիկ հա­մալ­սա­րա­նի պրո­ֆե­սոր, պատ­մա­բան Կուստաւօ Զուլամեանը:

Տարիների ընթացքում Ուրուգվայի աջակցությունը հայ ժողովրդին շարունակական բնույթ կրեց։ 1920 թվականի դեկտեմբերին՝ Ազգերի լիգայի 26-րդ նստաշրջանի ժամանակ, Ուրուգվայը կողմ քվեարկեց, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դառնա կազմակերպության անդամ-երկիր։ Դա խորհրդանշական քայլ էր՝ ի համերաշխություն երկու ժողովուրդների։ Հինգ տարի անց նախագահ Խոսե Սերատոն պաշտոնապես թույլ տվեց «Նանսենյան անձնագիր» կրող հայերի մուտքը երկիր։

Հյուրընկալության և ընդունելության այս վաղ շրջանի մոտեցումը նպաստավոր պայմաններ ստեղծեց Ուրուգվայում բարգավաճող հայկական համայնք ունենալու համար։

Նկար
Մոն­տե­վի­դեո­յում Հա­յաս­տա­նի ճե­մու­ղու կա­ռու­ցու­մը, 1920թ.։

Մոն­տե­վի­դեո­յում Հա­յաս­տա­նի ճե­մու­ղու կա­ռու­ցու­մը, 1920թ.։
Caption
Մոն­տե­վի­դեո­յում Հա­յաս­տա­նի ճե­մու­ղու կա­ռու­ցու­մը, 1920թ.։

Պատկանելության զգացում

Երբ Ուրուգվայը 1930 թվականին նշեց Սահմանադրության հարյուրամյակը, ուրուգվահայերը կառավարությանը հուշատախտակ ձոնեցին՝ իբրև ինտեգրման և հավատարմության խորհրդանիշ։

Զուլամեանն այդ մասին ասում է. «Հայերը ժամանել էին մի երկիր, որտեղ օտարերկրացիներն ունեին օրինական քաղաքացիություն ստանալու իրավունք և որտեղ ազատ կարելի էր դավանել ցանկացած կրոնի։ Եկեղեցու և պետության տարանջատումն ապահովեց այն չեզոքությունը, որն անհրաժեշտ էր՝ թույլ տալու բոլոր համոզմունքների տեր մարդկանց համատեղ գոյությունը՝ առանց ճնշման կամ խտրականության»։

Սա թույլ տվեց հայերին առանց որևէ խոչընդոտի կառուցել դպրոցներ, եկեղեցիներ, սպորտային ակումբներ և մշակութային կենտրոններ։ Երկիրը նրանց քաղաքացիություն տրամադրեց, որից հետո բազմաթիվ հայեր հիմնեցին բիզնեսներ։ Ուրուգվայի Սահմանադրության 8-րդ հոդվածն ասում է. «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև և, տաղանդներից ու շնորհներից բացի, այլ տարբերակումներ գոյություն չունեն»։ Ըստ Զուլամեանի՝ սրանք միայն գեղեցիկ խոսքեր չէին, այլ ազգային քաղաքականություն։
 

Սպասված ճանաչում

1950-ականներին Ուրուգվայի հայկական համայնքը վերջ դրեց իրենց քաղաքացիական արժանապատվությունը խաթարող մի երևույթի։ Համայնքում ապրող հայերից շատերը ծնվել էին Օսմանյան կայսրության այնպիսի քաղաքներում, ինչպիսիք էին՝ Ուրֆան, Մարաշը, Այնթապը։ Սակայն պաշտոնական փաստաթղթերում նրանց ծննդավայրը նշվում էր «Թուրքիա», ինչը չէր արտացոլում նրանց էթնիկ ինքնությունն ու պատմական իրականությունը։

1953 թվականին «Ռադիո Արմենիա»-ն գլխավորեց մի արշավ, որի նպատակն էր ուղղելու սխալ դասակարգումը, և դիմեց դատարան, որպեսզի այդ քաղաքներում ծնված հայերը պաշտոնապես ճանաչվեն որպես հայ, այլ ոչ թուրք։ Դատարանը բավարարեց հայցը, և ուրուգվահայերին շնորհեցին քաղաքացիության նոր փաստաթղթեր, որտեղ այժմ գրված է. «Մարաշ (կամ Արևմտյան Հայաստանի մեկ այլ քաղաք), Հայաստան»՝ «Մարաշ, Թուրքիա»-ի փոխարեն։

1960-ականների սկիզբը շրջադարձային եղավ։ Ստեղծվեց Ուրուգվայի հայ երիտասարդական կազմակերպությունները համակարգող հանձնաժողով, որը ժամանակի ընթացքում վերածվեց միջոցառումների կազմակերպման հավաքական հարթակի։ Այն ղեկավարում էին ՀԲԸՄ-ն, ՀՅԴ-ն, Հնչակյան կուսակցությունը, Ուրուգվայի հայ ազգային կենտրոնը, Հայ կանանց բարեգործական միությունը, Ուրուգվայի հայ մշակութային փոխանակման ինստիտուտը և այլ կազմակերպություններ, ինչպես նաև հայկական եկեղեցիները ներկայացնող հայ երիտասարդներ։ Չնայած քաղաքական և գաղափարախոսական տարբերություններին, այս խմբերը միավորվեցին ընդհանուր նպատակի շուրջ։ 1964 թ.-ին նրանք կազմակերպեցին Հայոց ցեղասպանության միասնական ոգեկոչման արարողությունը՝ առաջին «Լռության երթ»-ը, որին 1965 թվականին հաջորդեց երկրորդը։ Հենց այդ տարի՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին, Ուրուգվայը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Նկար
Ուրուգ­վա­յը 1965թ.-ին դար­ձավ աշ­խար­հում ա­ռա­ջին եր­կի­րը, ո­րը ճա­նա­չեց Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը։

Ուրուգ­վա­յը 1965թ.-ին դար­ձավ աշ­խար­հում ա­ռա­ջին եր­կի­րը, ո­րը ճա­նա­չեց Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը։
Caption
Ուրուգ­վա­յը 1965թ.-ին դար­ձավ աշ­խար­հում ա­ռա­ջին եր­կի­րը, ո­րը ճա­նա­չեց Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը։

Փախստականից օրինակելի քաղաքացի

Զուլամեանը պատմում է, որ Էլ Սերոն ներգաղթյալներով հայտնի այն թաղամասն էր, որտեղ հաստատվում էին Ուրուգվայ ժամանող հայերը։ Այս թաղամասում նրանք հիմնեցին համայնքային տուն, որը ծառայում էր թե՛ որպես դպրոց, թե՛ որպես եկեղեցի։

Շատերն սկսեցին աշխատել մսի մշակման արտադրամասերում, իսկ ավելի ուշ տարածվեց կոշկագործությունը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ իրենց հայրենի քաղաքներում կամ մերձավորարևելյան որբանոցներում սովորել էին մի շարք արհեստներ։

Մի քանի հայ ընտանիք սկսեց զբաղվել ռադիոհեռարձակմամբ։ Նշանավորներից էր Ռուբէնեան ընտանիքը, որը «Ռադիո Արմենիա»-ի հիմնադիրն էր և այն ժամանակ շուկայի առաջատարը։ Այսօր երկու հայկական ռադիոկայաններ կան՝ «Ռադիո Կոմիտաս»-ը և «Ռադիո Արաքս»-ը։

Ուրուգվահայերը հաջողություններ են գրանցել նաև ակադեմիական ոլորտում։ Երկու ականավոր գիտնականներից են Մոնտեվիդեոյում գտնվող Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոպէրթօ Մարգարեանը (Ռոբերտո Մարգարյան) և համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի դեկան Տօրա Պաղտասարեանը (Դորա Բաղդասարյան): Այսօր Իզապէլ (Իզաբել) Չաքիրանը Ուրուգվայի կաթոլիկ համալսարանի Բիզնեսի ֆակուլտետի դեկանն է:

Նկար
Ի­զա­պէլ  Չա­քիրան­ը Ու­րուգ­վա­յի կա­թո­լիկ հա­մալ­սա­րա­նի Բիզ­նե­սի ֆա­կուլ­տե­տի դե­կանն է:

Ի­զա­պէլ Չա­քիրան­ը Ու­րուգ­վա­յի կա­թո­լիկ հա­մալ­սա­րա­նի Բիզ­նե­սի ֆա­կուլ­տե­տի դե­կանն է:
Caption
Ի­զա­պէլ Չա­քիրան­ը Ու­րուգ­վա­յի կա­թո­լիկ հա­մալ­սա­րա­նի Բիզ­նե­սի ֆա­կուլ­տե­տի դե­կանն է:

Ուրուգվայում ապաստանելուց տասնամյակներ անց հայերը նորեկներից վերածվեցին ակտիվ քաղաքացիների։ Նրանք պաշտոններ զբաղեցրին կառավարությունում, այդ թվում և Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունում։

«Ուրուգվայի նախագահները և՛ հրապարակայնորեն խոսել են, և՛ հայտարարություններ են տարածել Հայկական հարցի վերաբերյալ։ Սակայն կառավարական հայտարարություններից ավելի կարևոր է հենց ուրուգվայցի ժողովրդի դիրքորոշումը։ Նրանք մշտապես իրենց համերաշխությունն են արտահայտել հայերի հանդեպ՝ վերաբերվելով նրանց որպես հայրենակիցների, ոչ միայն աջակցելով Հայկական հարցին, այլև դատապարտելով ադրբեջանցիների և թուրքերի գործողությունները»,- ասում է Զուլամեանը:

Նա նաև պատմում է 1924 թվականին Տոնիկաշենում (այժմյան Թուրքիայի տարածք) ծնված Ներսէս Ունանեանի (Ներսես Ունանյան) մասին։ Վերջինս Ուրուգվայի ամենահայտնի վիզուալ արտիստներից է, ում աշխատանքներից մեկը Մոնտեվիդեոյի հանրային քանդակների հավաքածուի մաս է կազմում: Այն պատկերում է մերկ կնոջ կերպար, որը ծնկի է իջել՝ ձեռքերը հուսահատորեն վեր հառած՝ որպես հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության նահատակներին:

Նրա գեղարվեստական ժառանգությունը պահվում է Կերպարվեստի թանգարանում և գտնվում է Ուրուգվայի պետության հովանու ներքո։ Ի պատիվ նրա թողած մեծ ավանդի՝ Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի որոշմամբ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու փողոցն անվանակոչվել է նրա անունով:

Նկար
Ներ­սէս Ու­նանեա­նի ա­մե­նա­հայտ­նի աշ­խա­տանք­նե­րից մե­կը Մոն­տե­վի­դեո­յի հան­րա­յին քան­դակ­նե­րի հա­վա­քա­ծո­ւի մաս է կազ­մում։

Ներ­սէս Ու­նանեա­նի ա­մե­նա­հայտ­նի աշ­խա­տանք­նե­րից մե­կը Մոն­տե­վի­դեո­յի հան­րա­յին քան­դակ­նե­րի հա­վա­քա­ծո­ւի մաս է կազ­մում։
Caption
Ներ­սէս Ու­նանեա­նի ա­մե­նա­հայտ­նի աշ­խա­տանք­նե­րից մե­կը Մոն­տե­վի­դեո­յի հան­րա­յին քան­դակ­նե­րի հա­վա­քա­ծո­ւի մաս է կազ­մում։

Հայկական մշակույթի խթանում

ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղը հիմնադրվեց 1938 թվականին Հայոց ցեղասպանությունը վերապրածների կողմից։ Հիմնադրումից ի վեր այն կենտրոնական դեր է ունեցել ուրուգվահայերի կրթության, մշակույթի և բարեկեցության ապահովման հարցում։ Մասնաճյուղի ղեկավար Խօսէ Կէօզուգարայեանն (Խոսե Գյոզուքարայան) իրենց աշխատանքն անվանում է «կրթական դիվանագիտություն»։ «Մեր աշխատանքը չի սահմանափակվում միայն հայկական համայնքի ներսում, մենք ձգտում ենք հայկական կրթական ու մշակութային արժեքները տարածել Ուրուգվայի հասարակության ավելի լայն շրջանակներում»,- ասում է նա։

ՀԲԸՄ Ուրուգվայի ամենաազդեցիկ նախաձեռնություններից մեկը եղել է Ուրուգվայի կրթության նախարարության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև պաշտոնական համագործակցության հաստատումը։

Նկար
Խօսէ Կէօզուգարայեանը՝ Հա­յաս­տա­նի հրա­պա­րա­կի շատր­վա­նի մոտ։

Խօսէ Կէօզուգարայեանը՝ Հա­յաս­տա­նի հրա­պա­րա­կի շատր­վա­նի մոտ։
Caption
Խօսէ Կէօզուգարայեանը՝ Հա­յաս­տա­նի հրա­պա­րա­կի շատր­վա­նի մոտ։

ՀԲԸՄ-ի շնորհիվ հայոց լեզուն պաշտոնապես ներառվեց Ուրուգվայի երկու հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերում։ ՀԲԸՄ Ուրուգվայի կրթական գծով տնօրեն Խավիէր Փօլատեանի  (Խավիեր Փոլատյան) խոսքով՝ այս նախաձեռնությունն ազգային կրթական համակարգում փոքրամասնությունների լեզվի իրավունքի աննախադեպ ճանաչում է։

«Ի աջակցություն այս նախաձեռնության՝ ՀԲԸՄ-ն Ուրուգվայի կառավարության հետ համագործակցության արդյունքում հրատարակեց «Լույս և Արմեն» խորագրով հայերենի ուսուցման դասագրքերի շարքը, որը հատուկ մշակված է ոչ լեզվակիրների համար՝ դարձնելով լեզուն հասանելի և ինստիտուցիոնալ առումով ճանաչված»,- ասում է Կէօզուգարայեանը։

ՀԲԸՄ Ուրուգվայը նաև համագործակցել է Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ՝ աջակցություն ստանալու Ուրուգվայի հանրակրթական դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայով ազգային կրթական ծրագիր մշակելու հարցում։

Նկար
Հ­ԲԸՄ «Նու­բար­յան» դպրո­ցի սա­նե­րը խա­ղում են ընդ­միջ­ման ժա­մա­նակ։

Հ­ԲԸՄ «Նու­բար­յան» դպրո­ցի սա­նե­րը խա­ղում են ընդ­միջ­ման ժա­մա­նակ։
Caption
Հ­ԲԸՄ «Նու­բար­յան» դպրո­ցի սա­նե­րը խա­ղում են ընդ­միջ­ման ժա­մա­նակ։

Վերջերս կազմակերպությունն ընդլայնել է իր առաքելությունը ՀԲԸՄ «Կանանց հզորացման» նախաձեռնության միջոցով։ Ուրուվգայի կրթական մարմինների աջակցությամբ՝ Հայաստանի գյուղական համայնքներում ապրող 200 հայ կանայք ծրագրի շրջանակներում մասնակցել է անգլերենի դասընթացների։

2021 թվականին ՀԲԸՄ Ուրուգվայը և Հանրային կրթության ազգային վարչությունը Uruguay Plurilingual 2030 նախաձեռնության շրջանակում ստորագրեցին համագործակցության համաձայնագիր՝ ամրապնդելու կրթական ու մշակութային կապերը։

Իր հերթին, ՀԲԸՄ Մոնտեվիդեոյի Երիտասարդ արհեստավարժների խմբի ղեկավար Արի Չամլեանը նշում է. «Ուրուգվայի հայ երիտասարդները մեր համայնքի ապագան են։ Մեր հանձնաժողովն ակտիվորեն ներգրավված է բոլոր նախաձեռնություններում, և մենք այստեղ ենք սովորելու, ծառայելու և վստահ լինելու, որ մեր մշակույթն ու արժեքները շարունակում են ապրել»։

Նկար
Խա­վիէր Փօլատեանը (ձախ կող­մում) և­ Ա­րի Չամլ­եա­նը UGAB TECH կենտ­րո­նում, որ­տեղ կրթութ­յուն են ստա­նում 12-18 տա­րե­կան ա­շա­կերտ­ներ։

Խա­վիէր Փօլատեանը (ձախ կող­մում) և­ Ա­րի Չամլ­եա­նը UGAB TECH կենտ­րո­նում, որ­տեղ կրթութ­յուն են ստա­նում 12-18 տա­րե­կան ա­շա­կերտ­ներ։
Caption
Խա­վիէր Փօլատեանը (ձախ կող­մում) և­ Ա­րի Չամլ­եա­նը UGAB TECH կենտ­րո­նում, որ­տեղ կրթութ­յուն են ստա­նում 12-18 տա­րե­կան ա­շա­կերտ­ներ։

Մեկ այլ կառույց է Ուրուգվայի Հայոց թեմի հովանու ներքո գործող Ներսեսյան վարժարանը։ Համայնքային կյանքում կենսական դեր ունի նաև հավատքը. Հայ Առաքելական Եկեղեցուց բացի՝ այստեղ գործում են նաև Հայ Կաթողիկե Եկեղեցին (Զմմառի Տիրամոր տաճարը), Հայ Եղբայրության Եկեղեցին և Ուրուգվայի Հայ Ավետարանական եկեղեցին:

Նույնքան ուշագրավ է նաև հայկական կազմակերպությունների լայն ցանցը, որը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել։ Այս խմբերը ներդրում ունեն մշակութային, կրթական և սոցիալական ոլորտներում։ Դրանց թվում են Մարաշի և Յոզգաթի հայկական հայրենակցական միությունները, Ուրուգվայի Հայ ազգային կենտրոնը, Հնչակյան hայ տունը, Համազգայինը, Հայ օգնության միությունը, Հայ տիկնանց բարեգործական միությունը, Հայկական հրապարակի և հայկական ճեմուղու ազգային հանձնաժողովը, Ուրուգվայ-Հայաստան մշակութային ասոցիացիան և այլն։

Նկար
In Good Graces

In Good Graces
Նկար
Մոնտեվիդեոյի Հա­յաս­տա­նի հրա­պա­րա­կում վի­րա­վոր արծ­վի բրոն­զե քան­դա­կը՝ ձուլ­ված ըն­տա­նե­կան ժա­ռան­գութ­յան մաս կազ­մած ի­րե­րից, վեր է խո­յա­նում վե­րածնն­դի աղբ­յու­րից՝ խորհր­դան­շե­լով գո­յատ­ևումն ու ե­րախ­տա­գի­տութ­յու­նը Ու­րուգ­վա­յի նկատ­մամբ։

Մոնտեվիդեոյի Հա­յաս­տա­նի հրա­պա­րա­կում վի­րա­վոր արծ­վի բրոն­զե քան­դա­կը՝ ձուլ­ված ըն­տա­նե­կան ժա­ռան­գութ­յան մաս կազ­մած ի­րե­րից, վեր է խո­յա­նում վե­րածնն­դի աղբ­յու­րից՝ խորհր­դան­շե­լով գո­յատ­ևումն ու ե­րախ­տա­գի­տութ­յու­նը Ու­րուգ­վա­յի նկատ­մամբ։
Caption
Մոնտեվիդեոյի Հա­յաս­տա­նի հրա­պա­րա­կում վի­րա­վոր արծ­վի բրոն­զե քան­դա­կը՝ ձուլ­ված ըն­տա­նե­կան ժա­ռան­գութ­յան մաս կազ­մած ի­րե­րից, վեր է խո­յա­նում վե­րածնն­դի աղբ­յու­րից՝ խորհր­դան­շե­լով գո­յատ­ևումն ու ե­րախ­տա­գի­տութ­յու­նը Ու­րուգ­վա­յի նկատ­մամբ։

Երկու ինքնություն

Կէօզուգարայեանը և Զուլամեանը շեշտում են հաջորդ սերնդին երկու ինքնություն փոխանցելու կենսական կարևորությունը. սերունդ, որը հպարտորեն լինելու է և՛ հայ, և՛ ուրուգվայցի։

«Մեր նախնիներն այստեղ եկան՝ փրկվելով Ցեղասպանությունից։ Նրանք փնտրում էին խաղաղություն, մի վայր, որտեղ կպահպանեին ու կզարգացնեին իրենց ինքնությունը։ Ուրուգվայը նրանց դա անելու հնարավորություն տվեց և դեռ շարունակում է տալ»,- նշում է Կէօզուգարայեանը։

Նրանք փնտրում էին խաղաղություն, մի վայր, որտեղ կպահպանեին ու կզարգացնեին իրենց ինքնությունը։ Ուրուգվայը նրանց դա անելու հնարավորություն տվեց և դեռ շարունակում է տալ։

Նա համայնքի ապագան տեսնում է հայկական արժեքների համընդհանրացման, երիտասարդներին իմաստալից կրթական ծրագրերում ներգրավելու և նրանց հզորացնելու մեջ, որպեսզի նրանք դառնան համաշխարհային քաղաքացիներ և Հայաստանի համար «դրական փոփոխություններ բերող գործակալներ»։ «Մենք պետք է կրթենք երիտասարդներին միասնության, բաց երկխոսության և քաղաքացիական մասնակցության արժեքներով՝ հատկապես հաշվի առնելով միջազգային դրության ներկայիս բարդությունները»,- շեշտում է նա։

Ուրուգվայի կրթության ու մշակույթի նախարար Պաբլո դա Սիլվեյրան նմանօրինակ տեսակետներ արտահայտեց 2021 թ.-ին ՀԲԸՄ Ուրուգվայի հետ համագործակցության համաձայնագրի կնքման շրջանակներում. «Նման համաձայնագրերն օգնում են Ուրուգվայի հասարակությանը գիտակցել սեփական հարստությունը, որը գալիս է այս երկիր եկած տարբեր համայնքների ունեցած ներդրումից։ Ուրուգվայում բնակվող հայկական սփյուռքը կարող է զգալ, որ այն լիովին հասել է հաջող միգրացիայի իդեալին՝ 100% հայ և 100% ուրուգվայցի լինելու այդ զգացողությանը»:

 

Կոչումով առաջնորդը

Պատգամավոր Խօսէ Լուիս Սաթճեանը հանրային ծառայության մասին

Խօսէ Լուիս Սաթճեանը (Խոսե Լուիս Սաթջյան) ուրուգվահայ քաղաքական գործիչ է, ով ներկայում «Ազգային կուսակցության» ներկայացուցիչ է։ 2008 թ.-ին Նիկոլաս Մարտինելլիի հետ, ով այժմ զբաղեցնում է Ներքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի պաշտոնը, նա համահիմնադրել է Ուրուգվայի «Ազգային կուսակցության» ընտրական «404 ցուցակը»։

Նախկինում Սաթճեանը եղել է առողջապահության փոխնախարար և ճանաչում է ձեռք բերել COVID-19 համավարակի դեմ պայքարի կազմակերպման հարցում ցուցաբերած իր առաջնորդության համար։ Նա ավարտել է Ուրուգվայի ORT համալսարանի Բիզնեսի կառավարման ֆակուլտետը։

Նկար
Ու­րուգ­վա­հայ քա­ղա­քա­կան գոր­ծիչ Խօսէ Լո­ւիս Սաթճեա­նը կանգ­նած է Մոն­տե­վի­դեո­յի Օ­րենս­դիր պա­լա­տի առջև, որ­տեղ ներկայացնում է «Ազ­գա­յին կու­սակ­ցութ­յուն»-ը։

Ու­րուգ­վա­հայ քա­ղա­քա­կան գոր­ծիչ Խօսէ Լո­ւիս Սաթճեա­նը կանգ­նած է Մոն­տե­վի­դեո­յի Օ­րենս­դիր պա­լա­տի առջև, որ­տեղ ներկայացնում է «Ազ­գա­յին կու­սակ­ցութ­յուն»-ը։
Caption
Ու­րուգ­վա­հայ քա­ղա­քա­կան գոր­ծիչ Խօսէ Լո­ւիս Սաթճեա­նը կանգ­նած է Մոն­տե­վի­դեո­յի Օ­րենս­դիր պա­լա­տի առջև, որ­տեղ ներկայացնում է «Ազ­գա­յին կու­սակ­ցութ­յուն»-ը։

Սաթճեանը մեծացել է հայկական համայնքում՝ հաճախելով Ուրուգվայի Հայկական ազգային կենտրոն (Centro Nacional Armenio del Uruguay) և Հնչակյան հայ տուն (Casa Armenia Hunchakian)։ Նա իր հրապարակային ելույթներում հաճախ է անդրադառնում հայկական թեմաների։ 2025 թ.-ի ապրիլին նա նախաձեռնեց խորհրդարանական նիստ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-ամյակին, որի ընթացքում Ուրուգվայը վերահաստատեց իր պատմական դիրքորոշումը՝ որպես Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիր։ Նիստում նաև կոչ է արվել ազատ արձակել 2020 թվականի Արցախյան պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին։

Աշխատում ենք ավելի լայն հնարավորություններով արդար աշխարհ ստեղծելու համար, իսկ դրանից ավելի արժեքավոր բան դժվար է պատկերացնել։

Հ. Շնորհակալություն AGBU Magazine-ին ժամանակ հատկացնելու համար: Նախ՝ ինչպե՞ս ստացվեց, որ զբաղեցրիք Ձեր ներկայիս պաշտոնը և ո՞ր քաղաքական կուսակցությունն եք ներկայացնում։

Պ. Ես «Ազգային կուսակցության» «404 ցուցակի» ներկայացուցիչ եմ՝ ընտրված անցյալ տարվա հոկտեմբերին կայացած վերջին համապետական ընտրություններում։

Հ. Երիտասարդության տարիներին ներգրավված եղե՞լ եք հայկական համայնքի գործունեությանը։

Պ. Ես հայերի որդի և թոռ եմ, մեծացել եմ հայկական համայնքում և միշտ մասնակցել եմ մեր ավանդույթների և մշակույթի պահպանմանն ուղղված միջոցառումներին՝ սկսած հայկական պարեր սովորելուց մինչև Հայոց ցեղասպանության հիշատակին կազմակերպվող սննդի տոնավաճառներն ու արյան նվիրատվության արշավները: Ես Հայաստան և Արցախ այցելելու հնարավորություն ունեցա 16 տարեկանում։ Դա մեծ իրադարձություն ու փորձառություն էր ինձ համար։ Նույն կերպ, իմ դուստրը ևս ակտիվ ներգրավված է այն միջոցառումներում, որոնք կենդանի են պահում մեր հարուստ և յուրօրինակ մշակույթը:
 

Հ. Արդյոք եղե՞լ է որևէ պահ կամ փորձառություն, որը ոգեշնչել է Ձեզ զբաղվել քաղաքականությամբ ու հանրային ծառայությամբ։

Պ. Քաղաքականություն մտնելու իմ հիմնական ոգեշնչումը, ըստ էության, ապստամբության զգացումն էր՝ մարդկանց իրականությունը փոխելու և նրանց կյանքը բարելավելու ձգտումը։ Այսպիսով, սկսեցի քաղաքականությամբ զբաղվել 21 տարեկանում։

«Ազգային կուսակցության» մի խումբ երիտասարդների հետ մենք աջակցեցինք Լուիս Լակալե Պոուին, որն այդ ժամանակ խորհրդարանի անդամ էր։ Նրա ղեկավարությամբ մենք 2019 թ.-ին հասանք ազգային կառավարություն և պաշտոնավարման ողջ ընթացքում աշխատեցինք մի շարք ոլորտներում։
 

Հ. Կխնդրեի խոսել Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերությունների մասին: Եվ ինչպե՞ս կնկարագրեք Ուրուգվայի հարաբերությունները Թուրքիայի հետ:

Պ. Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերությունները հիմնված են եղբայրության և փոխադարձ համագործակցության վրա: Սփյուռքից զգալի թվով հայեր բնակություն են հաստատել Ուրուգվայում՝ ինտեգրվելով հասարակությանն ու դառնալով երկրի սոցիալական կառուցվածքի անբաժանելի մասը, ինչպես մյուս ուրուգվայցիները:

Այսօր Ուրուգվայում գործում է Հայաստանի դեսպանատուն, որը ստեղծվել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և նախկին նախագահ Լուիս Լակալե Պոուի կառավարության ջանքերի շնորհիվ: Ինչ վերաբերում է Թուրքիային, Ուրուգվայը պահպանում է դիվանագիտական հարաբերություններ և ստորագրել է մի շարք երկկողմ համաձայնագրեր՝ հիմնականում առևտրային բնույթի: Կարևոր է նշել, որ Ուրուգվայը առաջին երկիրն էր, որը պաշտոնապես ճանաչեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, մի փաստ, որը Թուրքիան շարունակում է ժխտել:

Նկար
Raised to Lead

Raised to Lead

Հ. Ի՞նչ գործոններ են նպաստել Ուրուգվայի հասարակության և կառավարության կողմից հայ համայնքի նկատմամբ բարենպաստ դիրքորոշմանը, և ազգային կյանքի ո՞ր ոլորտներում է հայ համայնքը նշանակալի դեր խաղում։

Պ. Հայերը ինտեգրված են զարգացման և արտադրության բոլոր ոլորտներում։ Հայկական հիշատակի օրերն ու տոնական միջոցառումները նույնպես դարձել են Ուրուգվայի մշակույթի հիմնական մաս։ Օրինակ՝ ամեն տարի ապրիլի 24-ին կազմակերպվող արյան նվիրատվության արշավները էական ներդրում են առողջապահական համակարգի պատշաճ գործունեության մեջ։ Իսկ Մոնտեվիդեոյի Պլազա Արմենիան և Ռամբլա Արմենիան դարձել են ճանաչված տեսարժան վայրեր։

 

Հ. Որքա՞ն հաճախ են Ուրուգվայի խորհրդարանում քննարկվում Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը։

Պ. Հայկական թեմաներով հարցերն ու շահերը ներառված են խորհրդարանական օրակարգում ոչ միայն համայնքի ներկայացուցիչների, այլև պաշտոնապես ճանաչված հիշատակի օրերի միջոցով։ Օրինակ՝ 2024 թ.-ից հայ համայնքի նախաձեռնությամբ ստեղծվեց ամենամյա ազգային ռադիո և հեռուստատեսային հեռարձակում՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հիշատակի այս միջոցառումներին աջակցում են նաև հայկական ծագում չունեցող անձինք։ Սա ընդգծում է այն փաստը, որ մեր գործը վեր է բոլոր տեսակի սահմաններից ու ազգային պատկանելությունից։

 

Հ. Ի՞նչ եք կարծում՝ քաղաքական գործիչների շրջանում ավելի մեծ բազմազանությունը բարելավո՞ւմ է ազգային քաղաքականության առաջնահերթությունները։

Պ. Բնականաբար, որոշ խնդիրներ և շահեր ավելի տեսանելի են դառնում խորհրդարանում տարբեր համայնքների ներկայացվածության շնորհիվ։ Այնուամենայնիվ, կան նաև այլ ձևեր և այլ կազմակերպություններ, ինչպես քաղաքացիական հասարակության խմբերը, որոնք նույնպես կարողանում են իրենց գործունեության միջոցով ուշադրություն հրավիրել իրենց մտահոգությունների և կարիքների վրա։

 

Հ. Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, որոնք ցանկանում են ներգրավվել հանրային ծառայության ոլորտում։

Պ. Սա այն ոլորտն է, որը թույլ է տալիս մասնագիտական ներգրավվածություն ունենալ ընդհանուր բարօրության համար տարվող աշխատանքներում։ Այն նաև հնարավորություն է տալիս մեզ՝ այս ոլորտում աշխատողներիս, զարգանալու և ավելի լավը դառնալու։ Իմ հիմնական խորհուրդը հետևյալն է. ընտրե՛ք այս աշխատանքը՝ գիտակցելով, որ կլինեն դժվար պահեր։ Եթե դիտարկենք այս համատեքստում, ապա ամեն առավոտ կարթնանանք այն գիտակցությամբ, որ աշխատում ենք ավելի լայն հնարավորություններով արդար աշխարհ ստեղծելու ուղղությամբ, իսկ դրանից ավելի արժեքավոր բան դժվար է պատկերացնել։

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի 2025 թ.-ի դեկտեմբերյան համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։