Մ. Մաշտոցի անվան Մատենադարան
Աշխարհի ամենամեծ հին հայկական ձեռագրերի պահոցը՝ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը, դեռևս Խորհրդային տարիներին՝ 1930-թթ., աջակցություն է ստացել ՀԲԸՄ-ից, որի շնորհիվ կառուցվել է Մատենադարանի գրադարանն ու տպագրատունը: Հայաստանի անկախացումից հետո ՀԲԸՄ-ն շարունակել է աջակցել Մատենադարանին՝ ֆինանսավորելով շենքի սպասարկումն ու վերանորոգումը: Մենք շարունակում ենք կրթաթոշակներ ու գիտահետազոտական աշխատանքների ու դրամաշնորհներ տրամադրել ու հրատարակչական ծրագրեր հովանավորել՝ ապահովելով այս ազգային հարստություն ներկայացնող հիմնարկի կենսունակությունը: