ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հետդպրոցական կրթական ծրագիր է, որը ստեղծարար մեթոդաբանության միջոցով ուսման նկատմաբ հետաքրքրություն ու պատասխանատվություն է սերմանում պատանիների շրջանակում։ Հայաստանում այս անվճար ծրագիրը բաղկացած է ինքնուսուցման միջոցառումներից, սեմինարներից և նախագծերի աշխատանոցներից, որոնք ծառայում են 14 ուսումնական նպատակների՝ անիմացիա, խաղերի և ֆիլմերի ստեղծում, կայքերի մշակում, երաժշտություն, ստեղծագրություն, նկարչություն, գրաֆիկական դիզայն, եռաչափ մոդելավորում, ծրագրավորում, ռոբոտաշինություն, շարժական գրաֆիկա, լուսանկարչություն և նոր մեդիա։
Սկզբնական փուլում ՀԲԸՄ-ն աջակցել է Գյումրիի ԹՈՒՄՈ կենտրոնի հիմնադրմանը: Միությունն առ այսօր 2015թ.-ին մեկնարկած Ստեփանակերտի ԹՈՒՄՈxAGBU կենտրոնի ինստիտուցիոնալ գործընկերն է : Յուրաքանչյուր տարի ավելի քան 1 500 պայծառ և խոստումնալից հայ երիտասարդներ զինվում են իրենց ապագան կերտելու և տարածաշրջանի երկարաժամկետ բարգավաճմանը նպաստելու համար անհրաժեշտ հմտություններով և գործիքներով: