Միավորելով աշխարհասփյուռ հայ համայնքները՝ մեր կենտրոնները, շրջանակներն ու համաշխարհային մասնաճյուղերը բարենպաստ պայմաններ են ստեղծում մեր ազդեցության ընդլայնման համար: Հայաստանում և Արցախում մենք դյուրացնում ենք համատեղ նախաձեռնությունների ստեղծումն ու թափանցիկ փոխանակումը։ Ավելի քան մեկ դար անց, ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնում նոր ռազմավարական դաշինքներ մշակելու ու համաշխարհային կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերություններ զարգացնելու հանձնառությանը՝ ձգտելով մեծացնել գործունեության շրջանակները: Ապագան փոխակերպելու մեր հսկայական կարողությունների շնորհիվ, աշխարհասփյուռ հայությունը ՀԲԸՄ-ին նայում է որպես հույսի աղբյուրի և նպատակների իրագործման հնարավորության: