Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • ՀԲԸՄ-ի մասին
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • AGBU Magazine
    • Insider Magazine
    • WebTalks
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Նվիրաբերե՛ք
  • Միացե՛ք
  • Globe
  • Am
  • En
  • Fr
  • Նկար
    A smiling women entrepreneur empowered by AGBU WE

    Կին ձեռներեցներ

    Երազանքից՝ բիզնես

    ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնության «Կին ձեռներեցներ» ծրագիրն օգնում է ձեռներեց կանանց բացահայտել իրենց իրական ներուժն ու բարելավել ձեռնարկատիրական գործունեությունը բիզնես դասընթացների, մենթորության ու խորհրդատվության միջոցով։ 

    Գործարարությանը առնչվող տեսական քննարկումներից և գործնական աշխատանքներից բաղկացած եռամսյա դասընթացի ընթացքում մասնակիցները ստանում են այն բոլոր գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են բիզնեսը գրագետ և արդյունավետ վարելու համար։ Ավելին, ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստանում օգտվել մենթորների խորհրդատվությունից և բարելավել անգլերենի իմացությունը ՀԲԸՄ «Բիզնես մենթորներ» և ՀԲԸՄ «ԱՆԻ» ծրագրերի միջոցով։

    Ծանոթանալով ձեռնարկատիրության, ֆինանսների կառավարման, մարքեթինգի և տեղական հարկային օրենսդրության հիմունքներին՝ մասնակիցները կարճ ժամանակում կարողանում են մշակել ճկուն և գրագետ բիզնես պլան, սահմանել իրենց բիզնեսի ուժեղ և թույլ կողմերը, մշակել ապրանքը շուկայում ճիշտ ներկայացնելու ռազմավարությունը և ավելին։ Բիզնես պլանն օգնում է բիզնեսը դիմակայուն դարձնել միջավայրի փոփոխություններին։ 

     

     

     

    • Shushan Avetisyan
    • Karine Grigoryan
    • Anush and Donara
    • Gohar Armenian
    • Manan Asikyan

    Ծրագրի ավարտին մշակված բիզնես պլաններից լավագույն երեքն արժանանում են փոքր դրամաշնորհների, որոնք մասնակիցներն օգտագործում են իրենց բիզնեսները զարգացնելու համար։ Ծրագրի բոլոր մասնակիցները միանում են ՀԲԸՄ-ի՝ անընդհատ ընդլայնվող շրջանավարտների ցանցին։ Անգամ դասընթացների ավարտից հետո ծրագիրը շարունակաբար ուղղորդում է մասնակիցներին, խթանում նրանց հետագա շփումն ու փորձի փոխանակումը ոլորտի փորձագետների հետ:

    Ծրագրի նկարագրություն և վերջնարդյունքներ

    Ծրագրի մանրամասն նկարագրությանը՝ ներառյալ կառուցվածքին, դասընթացի բովանդակությանը և վերջնարդյունքներին, ընդունելության պայմաններին և գործընթացին, ծանոթացեք այստեղ:

    ԱՎԵԼԻՆ
    ՀԲԸՄ կին ձեռներեցների  հաջողված պատմությունները

    Ծանոթացե՛ք ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի վերջին զարգացումներին

    WE-ASIIN

    Միջազգային հավաստագրում

    «Կին ձեռներեցներ»-ը ստացել է ASIIN միջազգային հավաստագրում՝ դառնալով առաջին ոչ ֆորմալ կրթական ծրագիրը Հայաստանում, որը ստանում է նման ճանաչում: Մեր վկայականներն այսուհետ կունենան միջազգային ճանաչում:

    WE Featured AD

    Նոր խմբերի մեկնարկ

    Ծրագրի հերթական խմբերի ընդունելության մասին կտեղեկացնենք այս էջում։ Խնդրում ենք պարբերաբար հետևել էջին դիմելու ընթացակարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու համար։

    WE-financial literacy course

    Ֆինանսական կրթություն

    Ֆինանսական կրթություն ձեռներեցների համար դասընթացը մշակվել է «Կին ձեռներեցներ»-ի և DSIK-ի ջանքերով և հաստատվել ՀՀ Կենտրոնական բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից։
    WE in Luxembourg

    Ինտենսիվ դասընթաց

    «Կին ձեռներեցներ»-ը Լյուքսեմբուրգում իրականացրեց ինտենսիվ դասընթաց տարբեր երկրների 26 ձեռներեցների համար՝ զինելով նրանց բիզնեսի վարման հմտություններով սեփական բիզնես գաղափարները կյանքի կոչելու համար:

    AGBU-WE-Christmas-market

    Ամանորյա տոնավաճառ

    Ամեն տարի մեր շահառուները մասնակցում են ամենամեծ Ամանորյա տոնավաճառ-ցուցահանդեսին, որն ապահովում է տեսանելիություն նրանց բիզնեսների համար: 2024-ի տոնավաճառին մասնակցեցին 30 շահառու Հայաստանից ու Արցախից:

    AGBU WE Logo
    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube
    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն