
Թվային տեխնոլոգիաների արագ զարգացումը ՀԲԸՄ-ին մղեց կատարելագործելու վիրտուալ ուսուցման միջոցները, մանավանդ նրանց համար, ովքեր չեն կարողացել սովորել հայոց լեզուն, մշակույթն ու ժամանակակից առարկաները: ՀՎՀ-ն թվային հարթակ է, որը բազմալեզու դասընթացների միջոցով միավորում է տարբեր վայրերի ուսանողներին:
ՀՎՀ-ից օգտվում են ոչ միայն անհատ սովորողները, այլև ՀԲԸՄ աշխարհասփյուռ դպրոցներն ու դասարանները: Այն նաև կազմակերպում է առցանց միջոցառումներ և ստեղծում յուրահատուկ թվային գործիքներ՝ խրախուսելու մի շարք թեմաների ուսումնասիրությունը: ՀՎՀ-ն, տարբեր քննարկումների, լեզուների ուսուցման, մտքերի փոխանակման և տարբեր թեմաների ու խնդիրների շուրջ քննարկումների միջոցով միավորում է սովորողների գլոբալ համայնքը:
Դասընթացներ տարբեր ծագում ունեցող սովորողների համար
Առցանց ուսուցման աջակցություն անհատական լսարաններին
Առցանց միջոցառումները կապում են ընդհանուր հետաքրքրությունների տեր մարդկանց
ՀՎՀ-ն լեզու, պատմություն, մշակույթ և շախմատ ուսումնասիրող բոլոր տարիքի ուսանողների համար անգնահատելի ռեսուրս է: Այն նաև տրամադրում է թվային աջակցություն հիբրիդային ուսուցման մեթոդների կիրառմամբ հետաքրքրված ուսուցիչներին:
ՀՎՀ-ն վստահելի ռեսուրս է Հայաստանի ու աշխարհատարած մեր համայնքների բազմաթիվ նախաձեռնությունների համար: Էլեկտրոնային գրքերի մշակման ընթացքում մենք համագործակցել ենք այնպիսի հաստատությունների հետ, ինչպիսիք են՝ Smithsonian-ը: Մենք աշխատում ենք նաև Հայաստանի ՏՏ ոլորտը կապել Սիլիկոնյան հովտի փորձագետների հետ: ՀՎՀ-ն նաև համատեղ կազմակերպում է տարբեր թեմաներով թվային միջոցառումներ:
Ստորև ծանոթացե՛ք վերջին նախաձեռնություններին և ուսումնասիրե՛ք գալիք իրադարձությունները:
Մեր ծրագիրը շարունակաբար համալրվում է նոր դասընթացներով և առաջարկներով՝ առցանց ուսուցման ռեսուրսների պահանջներին համապատասխանելու համար: Աջակցե’ք մեր ջանքերին՝ նվիրատվություն կատարելով ՀԲԸՄ ՀՎՀ-ին: