
Ստեղծագործական մտքի և ինքնավստահության խթանում
Թեև կրթության հասանելիության բարելավման ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել ողջ Հայաստանում, դպրոցների մեծ մասը դեռևս ռեսուրսների հասանելիության, գերծանրաբեռված դասարանների, ստանդարտացված ուսումնական ծրագրերի բացակայության և վերապատրաստված ուսուցիչների փոքր թվի հետ կապված խնդիրների են բախվում: ՀԲԸՄ Հայորդյաց տները հատուկ ծրագրերի միջոցով հետաքրքրությունների հայտնաբերման տրամադրող միջավայր են ստեղծում՝ խթանելով լրացուցիչ ուսումնական ծրագրերի միջոցով հմտությունների և ինքնավստահության զարգացումը: Այսպիսի ծրագրերն օգնում են, որ երիտասարդներն աջակցություն ստանան և խրախուսվեն՝ բավարարելու իրենց հետաքրքրություններն ու ընդլայնելու մտահորիզոնը։
«Վերաիմաստավորված հետդպրոցական արշավը» Հայաստանում հաստատությունների նորացման նախաձեռնություն է, որը նպատակ ունի զարգացնելու ՀԲԸՄ երեք Հայորդյաց տները: Այս կենտրոնները ստեղծվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ գործունեության արդյունքում 1993թ.-ին և այդ ժամանակից ի վեր օգնել են կերտել են հազարավոր երիտասարդների ապագան: Ներկայումս կենտրոններ այցելում է ավելի քան 1 700 սան։
Փորձառու մասնագետների ղեկավարությամբ ապահով տարածք՝ բացահայտելու տաղանդներ և տարբեր հետաքրքրություններ
Առավել կրկնապատկելով կարողությունները՝ կենտրոնները կկիսեն նույն գեղագիտական զգայունությունն ու դիզայնի փիլիսոփայությունը:
Մալաթիայի Հայորդյաց տան վերանորոգման ֆինանսավորումն ապահովվել է, իսկ շինարարությունն ընթացքի մեջ է: Օգնեք մեզ ավարտին հասցնելու Նորքի և Արաբկիրի Հայորդայց տների ծրագրերը:
Շնորհիվ մեր բարերարների և նվիրատուների աջակցության ու առատաձեռնության, ՀԲԸՄ-ն կարողանում է համայնքին տրամադրել նորարար և գրավիչ ծրագրեր՝ միաժամանակ ներդրումներ կատարելով առաջնորդների հաջորդական սերունդների պատրաստության նախաձեռնություններում: Այս կազմակերպության ուժն ու ապագան հիմնված է նրա բարերարների ու նվիրատուների վրա, որոնք հավատում են ՀԲԸՄ-ի առաքելությանն ու ներդրումներ կատարում մեր համաշխարհային ծրագրերում:
Լրացուցիչ տեղեկությունների համար, թե ինչպես կարող եք ներդրում անել և իմանալ մանրամասնություններ մասնակցության հնարավորությունների մասին, խնդրում ենք կապվել՝
Քարեն Փափազյան
kpapazian@agbu.org
212-319-6383