Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կանանց հզորացման իր նախագծի շրջանակներում շարունակում է «Կին ծրագրավորողներ» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է Հայաստանի կանանց համար կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի անվճար դասընթացներ՝ հնարավորություն ընձեռելով աշխատանք գտնել երկրում արագ զարգացող, հաջողակ և լավ վարձատրվող աշխատաշուկայում։
Ծրագիրը բաղկացած է հետևյալ յոթ բաղադրիչներից․
- Մասնագիտական դասընթաց․ վեցերորդ խմբի համար ՀԲԸՄ–ն առաջարկում է հետևյալ հինգ մասնագիտացումները։ Դասընթացները լինելու են առցանց, սակայն հաճախակի կկազմակերպվեն նաև դեմառդեմ հանդիպումներ։ Դասընթացները կտևեն 6-ից 12 ամիս՝ կախված մասնագիտությունից։ Դասերը կազմակերպվում են ցերեկային ժամերին, շաբաթական երկու օր՝ երկուական ժամով։ Մասնակիցը կարող է դիմել առաջարկվող մասնագիտութուններից միայն մեկին`
- Web Programing/ React.js. Web Programing-ը ապահովում է համացանցում դինամիկ կայքերի ստեղծումն ու շահագործումը: Այսինքն ապահովում է էջի տեսքը, ֆունկցիաները, ինչպես նաև էջի թարմացումը։
React.js-ը օգտատերի ինտերֆեյսի՝ UI տեխնոլոգիա է, որը դարձնում է Front-end միջավայրի հետ աշխատանքն առավել հարմարավետ ու ֆունկցիոնալ: Այն նախատեսված է վեբ հավելվածներ ու բազմաֆունկցիոնալ վեբ կայքեր ստեղծելու համար, որոնք հիմնված են HTML-ի, CSS-ի և JavaScript-ի վրա։ React.js-ն ապահովում է ծրագրային համակարգի կառուցվածքն ու ճարտարապետությունը, թույլ է տալիս ինտեգրվելու տարբեր տեխնոլոգիաների հետ՝ այդպիսով դառնալով այնպիսի մի գեր գործիք, որի հնարավորությունները գրեթե անսպառ են ժամանակակից շուկայի համար։ Նրա միջոցով կարելի է ստեղծել պարզագույն այցեքարտ-կայքերից սկսած մինչև առցանց խաղեր, խանութներ ու բազմաֆունկցիոնալ, բարդ վեբ ծրագրեր։ Շնորհիվ իր արագագործության և կիրառման պարզության՝ React.js-ը կարողանում է շատ արագ զարգանալ ու դիմանալ այլ տեխնոլոգիաների մրցակցությանը։ Այս դասընթացի մասնակիցները պետք է ունենան անգլերենի միջին իմացություն տեխնիկական գրականություն ընթերցելու համար (A2-B1 մակարդակ), լավ տրամաբանություն, վերլուծական ուժեղ կարողություններ, մաթեմատիկական հմտություններ։ Դասընթացի տևողությունը 192 ժամ է։
- Web Programing/Node.js. Web Programing-ը ապահովում է համացանցում դինամիկ կայքերի ստեղծումն ու շահագործումը։ Այսինքն ապահովում է էջի տեսքը, ֆունկցիաները, ինչպես նաև էջի թարմացումը։
Node.js-ը JavaScript ծրագրավորման լեզվի վրա հիմնված արտաքին հավելված է, որն օգտագործվում է սերվերային մասի ծրագրավորման, դինամիկ վեբ հավելվածների ստեղծման համար: Express.js-ը Node.js-ի հիմքով ստեղծված միջավայր է, որի միջոցով կարելի է ստեղծել API-ի հավելվածներ: Mongo DB - NoSQL / PostgreSQL - SQL տվյալների հենք է (database), որն օգտագործում են տվյալները պահպանելու համար։ Դասընթացի արդյունքում մասնակիցը կկարողանա ստեղծել ժամանակակից հավելվածներ՝ օգտագործելով Node.js, MongoDB,PostgreSQL և Express: Այս դասընթացի մասնակիցները պետք է ունենան անգլերենի միջին իմացություն տեխնիկական գրականություն ընթերցելու համար (A2-B1 մակարդակ), լավ տրամաբանություն, վերլուծական ուժեղ կարողություններ, մաթեմատիկական բարձր հմտություններ։ Դասընթացի տեւողությունը 192 ժամ է:
- Python ծրագրավորողը պատասխանատու է ՏՏ նախագծերի կոդավորման, նախագծման, տեղակայման համար: Python-ը օգտագործվում է վեբ մշակման, մեքենայական ուսուցման, արհեստական բանականության, գիտական հաշվարկների և ակադեմիական հետազոտությունների մեջ: Այս դասընթացի մասնակիցները պետք է ունենան անգլերենի միջին իմացություն տեխնիկական գրականություն ընթերցելու համար, լավ տրամաբանություն, վերլուծական ուժեղ կարողություններ, մաթեմատիկական բարձր հմտություններ: Դասընթացի տևողությունը 110 ժամ է:
- QA Automation Որակի ապահովման (QA) ինժեների հիմնական դերը ծրագրային ապահովման արտադրանքների փորձարկումն ու վավերացումն է, թերությունների հայտնաբերումը և խնդիրների մասին զեկուցումը մշակող՝ ծրագրավորողների թիմին: Ծրագրավորողները և որակի ապահովման մասնագետները նաև սերտորեն համագործակցում են, նախագծերի ղեկավարների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելու, որպեսզի ծրագիրը համապատասխանի իր ֆունկցիոնալ և ոչ ֆունկցիոնալ պահանջներին: Որակի ապահովման ինժեներները օգտագործում են տարբեր փորձարկման մեթոդներ, ինչպիսիք են՝ ձեռքով թեստը կամ ավտոմատացված թեստը։ Նրանք նաև ստեղծում են թեստ պլաններ, թեստ սցենարներ և կատարում են վերլուծություն՝ որոշելու փորձարկման ընթացքում առաջացած ցանկացած խնդրի աղբյուրը: Ավտոմատացված թեստավորման համար ամենատարածված ծրագրավորման լեզուներից մեկը Python-ն է։ Python-ը նաև արդի տեխնոլոգիական զարգացման թրենդների՝ արհեստական բանականության և ծրագրային ապահովման անվտանգության ոլորտներում է ամանետարածվածը։ Այն թույլ է տալիս գրել արագ և ճկուն ավտոմատացված թեստեր։ Այս դասընթացի արդյունքում մասնակիցը կստանա ամբողջական գիտելիքներ Python Test Automation-ի վերաբերյալ, նաև կյուրացնի ու կօգտագործի հայտնի Selenium WebDriver գրադարանը (Library) բազմաթիվ պրակտիկ օրինակներով, ինչպես նաև գիտելիքներ API թեստավորման վերաբեյալ: Դասընթացին մասնակցության համար անհրաժեշտ է անգլերենի միջին իմացություն՝ տեխնիկական գրականություն ընթերցելու համար (A2-B1 մակարդակ), դպրոցական մակարդակի մաթեմատիկական գիտելիքներ, վերլուծական մտածելակերպ, համակարգչային լավ գիտելիքներ: Դասընթացի տևողությունը 106 ժամ է:
- 3D Modeling. Եռաչափ մոդելավորումը վիրտուալ մոդելներ ստեղծելու գործընթաց է, որը հնարավորություն է տալիս առավելագույն ճշտությամբ ցուցադրել տվյալ օբյեկտի ձևը։ SOLIDWORKS ծրագիրը մեքենայացնում է մեխանիզմների և սարքերի նախագծման գործնթացի մի զգալի մասը: Այն բազմաթիվ տեխնիկական հնարավորություններ է ընձեռում առանց պատրաստելու տվյալ մեխանիզմը կամ սարքը, որոնցից են՝ որոշ տեսական հաշվարկների մեքենայացումը, հաշվարկների արդյունքում ատացված դետալների չափերի ստուգումը, ուժային և ջերմային փորձարկումները, գազերի և հեղուկների հոսքերի հաշվարկումը տվյալ սարքի համար: Այս ամենի շնորհիվ կտրուկ կրճատվում են նախագծման ժամանակը, կատարվելիք ծախսերը և բարելավում որակը: Solidworks ծրագիրը մասնավորապես կիրառելի է մեքենաշինության, աերոտիեզերական արդյունաբերության, բժշկական սարքաշինության, ճարտարապետության, շինանարության և այլ ոլորտներում։ Solidworks-ը թույլ է տալիս ստեղծել արագ և ճշգրիտ նախագիծ/դիզայն, այդ թվում՝ 3D մոդելներ և բարդ մասերի և հավաքվող մասնիկների 2D գծագրեր: Դասընթացին մասնակցության համար անհրաժեշտ է անգլերենի միջին իմացություն՝ տեխնիկական գրականություն ընթերցելու համար (A2-B1 մակարդակ), դպրոցական մակարդակի մաթեմատիկական գիտելիքներ, վերլուծական մտածելակերպ: Դասընթացի տևողությունը 104 ժամ է:
Դասընթացների մանրամասն բովանդակություններին կարելի է ծանոթանալ ստորև.
Դրանք կարող են փոփոխության ենթարկվել՝ խմբի կարիքներից ելնելով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ հնարավոր է՝ մասնակիցը ցանկություն հայտնի սովորել առաջարկվող դասընթացներից մեկում, սակայն թեստի արդյունքները և/կամ հարցազրույցները ցույց տան, որ նա համապատասխանում է մեկ այլ դասընթացի։ Խորհրդակցության և համաձայության դեպքում, մասնակիցը կարող է տեղափոխվել այլ դասընթացի խումբ։
2․ Լրացուցիչ դասընթացներ․ Բացի բուն մասնագիտական դասընթացներից ծրագրի շահառուներին հնարավորություն է տրվում մասնակցելու հետևյալ լեկցիաներին և դասընթացներին․ Ա) Ծանոթություն ՏՏ ոլորտին (այն կօգնի հստակ գաղափար կազմել ՏՏ ոլորտին առնչվող տարատեսակ ուղղությունների և դրանց միչև կապերի մասին), Բ) ՏՏ ծրագրերի կառավարման գործիքներ (մասնակիցները կսովորեն ինչպես օգտագործել Ասանա, Ջիրա, Թրելո, Կոնֆլուանս հարթակները, որոնք անհրածեշտ են ՏՏ ոլորտում աշխատելու համար) Գ) Ինչպես լինել ազատ գրաֆիկով աշխատող (freelancer)։
3․ Փափուկ հմտությունների (soft skills) զարգացում․ մասնակիցները կօգտվեն ՀԲԸՄ–ի պատրաստած կարճ դասընթացներից, ինչպիսիք են, օրինակ՝ Գործարար էթիկա, Ֆինանսական գրագիտություն, Ինքնավստահության ձեռքբերում, Ներկայացման հմտություններ և այլն։
4․ ՄՌԿ մասնագետի հետ աշխատանք․ ՏՏ ոլորտի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի հետ անհատական խորհրդատվություններ կկազմակերպվեն, որի ընթացքում մասնակիցները կսովորեն, թե ինչպես գրել ինքնակենսագրական, ինչպես անցնել հարցազրույց, ինչպես ներկայանալ աշխատանքային հարթակներում, ինչպիսին, օրինակ, Լինքդինն է։ Այս դասընթացի շրջանակներում նաև կկազմակերպվեն դերային հարցազրույցներ։
5․ Սփյուռքի փորձագետների հետ խորհրդատվություն․ մասնակիցներին հնարավորություն կընձեռվի մասնագիտական խորհրդատվություններ ստանալ սփյուռքի մեր լավագույն փորձագետների կողմից և կապեր հաստատել նրանց հետ։
6․ Վկայական․ ավարտական քննությունները հաջող հանձնած մասնակիցները կստանան հավատարմագրված վկայականներ Քուիք Ստարթ ընկերության կողմից։
7․ ՀԲԸՄ–ի շրջանավարտների ցանց․ ՀԲԸՄ–ի «Կին ծրագրավորողներ» ծրագրի մասնակիցները կդառնան ՀԲԸՄ–ի մյուս ծրագրերի շրջանավարտների ցանցի մի մասը։ Այս ցանցը հնարավորություններ է ստեղծում մասնակցել տեղական և միջազգային բարձրակարգ մասնագետների կողմից կազմակերպվող աշխատանքային խմբերին, սեմինարներին և ավելի զարգացնել սեփական հմտությունները։
Դիմել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող և Արցախից բռնի տեղահանված կանայք, որոնք ուսանող չեն, չեն աշխատում ՏՏ ոլորտում, չունեն բարձր անձնական եկամուտ, չեն մասնակցել ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին։ Ընդունելությունը բաց է մինչև դեկեմբերի 22–ը՝ ժամը 17։00-ն։ Դիմում-հայտը լրացնելու համար անցե՛ք հետևյալ հղումով:
Դասընթացները կսկսվեն 2024 թվականի փետրվարից։ Տեղերը սահմանափակ են (20–25 տեղ ամեն խմբում)։ Ընդունելությունը բաղկացած է երեք փուլից՝ դիմումի բովանդակություն, թեստավորում, հարցազրույց ծրագրի կազմակերպիչների և դասընթացավարների հետ։
ՀԲԸՄ–ն իրավասու է չեղարկել/հետաձգել ծրագիրը կամ առանձին դասընթացները՝ բավարար դիմում–հայտեր չստանալու պարագայում։
Ծրագրի մասին տեղեկատվական առցանց հանդիպումներ տեղի կունենան դեկտեմբերի 13–ին և դեկտեմբերի 20–ին, ժամը 11։00–ին հետևյալ հղումով:
Հանդիպումների ժամանակ ծրագրի կազմակերպիչները կպատասխանեն դիմորդների բոլոր հարցերին։
Դասընթացները կազմակերպվում են «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի հետ համատեղ։
Հետադարձ կապ`+374 (0) 60 72 22 16 կամ womencoders@agbu.am: