Օգոստոս 30, 2023
A- A+
read

ՀԲԸՄ-ն հայտարարում է «Կին ձեռներեցներ» ծրագրի նոր խմբերի հավաքագրման մասին՝ նախատեսված ՀՀ-ում գործող բիզնեսների համար

  • Նկար
    WE announcement in Artsakh - 2023 February

ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է իր «Կին ձեռներեցներ» կրթական-դրամաշնորհային ծրագրի նոր խմբերի հավաքագրման մասին՝ նախատեսված ՀՀ-ում արտադրության և վերամշակման ոլորտում գործող  բիզնեսների համար։

Ծրագրին կարող են մասնակցել կանայք, ովքեր ունեն առնվազն մեկ տարի գործող բիզնես հետևյալ ոլորտներում․

  • թռչնապահություն և օժանդակող գործունեություն,
  • մեղվապահություն և օժանդակող գործունեություն,
  • ջերմոցային տնտեսություն,
  • սննդի արդյունաբերություն (հրուշակեղեն, շոկոլադ, չիր, թեյ, պանիր, պահածոներ և այլն)
  • ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն (գինի, գարեջուր, հյութեր և այլն),
  • խաղերի, խաղալիքների արտադրություն,
  • տեքստիլ և նորաձևություն (hագուստի, աքսեսուարների, անկողնային պարագաների և այլնի արտադրություն),
  • ձեռագործ աշխատանքներ,
  • պայուսակների, կոշիկների, դրամապանակների, գոտիների և այլ կաշվե/ոչ կաշվե իրերի արտադրություն,
  • զարդերի արտադրություն,
  • հիգիենայի և խնամքի միջոցների արտադրություն,
  • կահույքի և աքսեսուարների, դեկորատիվ իրերի արտադրություն,
  • գյուղատնտեսական մթերքների վերամշակում:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կստանան զարգացնել իրենց ձեռնարկատիրական գիտելիքներն ու հմտությունները, կսովորեն կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն, մշակել շուկայավարման ռազմավարություն, կազմակերպել բիզնեսի և ֆինանսների կառավարումն ու հասկանալ մրցակցային առավելությունները: Ավելին, բոլոր մասնակիցները կստանան իրենց բիզնես ոլորտին հատուկ անհատական խորհրդատվություն, իսկ լավագույնները կկարողանան դիմել մինչև 2 000 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհի:

Ծրագրին կարող են դիմել ՀՀ-ում բնակվող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կանայք, ովքեր.

  • ունեն ՀՀ քաղաքացիություն,
  • 18 և բարձր տարիքի են,
  • ունեն գործող սեփական բիզնես,
  • գրանցված բիզնեսի դեպքում փաստաթղթերով հանդիսանում են բիզնեսի օրինական սեփականատեր կամ համահիմնադիր,
  • պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում, աշխատել ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով:

Ծրագրին չեն կարող մասնակցել.

  • հասարակական կազմակերպություններ,
  • բիզնես դասընթացավարներ և խորհրդատուներ,
  • նույն անձինք մեկից ավելի բիզնես ծրագրերով,
  • նույն բիզնես ծրագրի տարբեր ներկայացուցիչներ, վերավաճառողներ,
  • նրանք, ովքեր չեն հանդիսանում բիզնեսի սեփականատեր և/կամ չունեն հիմնադրված բիզնեսում օրինական բաժնեմաս (գրանցված բիզնեսի դեպքում),
  • նրանք, ովքեր օրենքով սահմանված կարգով ի պաշտոնե չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, օրինակ՝ հանրային ծառայողներ,
  • նրանք, ովքեր հաշվարկային հաշիվների վրա ունեն արգելանք դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից, քանի որ դրամաշնորհը տրամադրվում է միայն անկանխիկ տարբերակով։

Դիմելու ընթացակարգը.

  • Դիմումներն անհրաժեշտ է լրացնել հայերեն և հայատառ:
  • Այլ լեզուներով կամ այլ տառերով (օրինակ՝ կյուրեղագիր (кириллица) և/կամ լատինատառ) լրացրած դիմումները չեն դիտարկվելու:
  • Դիտարկվում են միայն լիարժեք լրացված դիմումները (թերի հայտերը չեն դիտարկվում):
  • Դասընթացի լեզուն հայերենն է:
  • Դասընթացը տեղի կունենա Երևանում շաբաթական 2 անգամ աշխատանքային օրերին, ժամը՝ 10:30-15:30,
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 10, ժամը 17:00:
  • Դասընթացների սկիզբ՝ սեպտեմբերի 18:
  • Ծրագրի մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ:

Հետադարձ կապ՝ agbuwe@agbu.am, +374 60 722 235, +374 60 722 237:  

Աշխատանքային ժամեր' 10:00-18:00 (երկուշաբթի - ուրբաթ):