Հոկտեմբեր 11, 2023
A- A+
read

ՀԲԸՄ-ն հայտարարում է «Կին ձեռներեցներ» ծրագրի նոր խմբերի հավաքագրման մասին՝ նախատեսված ՀՀ-ում գործող և սկսնակ բիզնեսների համար

  • Նկար
    WE october 23

ՀԲԸՄ Հայաստանն հայտարարում է իր «Կին ձեռներեցներ» կրթական-դրամաշնորհային ծրագրի նոր խմբերի հավաքագրման մասին՝ նախատեսված ՀՀ-ում գործող և սկսնակ բիզնեսների համար։ Իսկ Արցախից տեղահանված կին ձեռներեցները ծրագրին կարող են դիմել նաև բիզնես գաղափարներով: 

Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կստանան զարգացնել իրենց ձեռնարկատիրական գիտելիքներն ու հմտությունները, կսովորեն կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն, մշակել շուկայավարման ռազմավարություն, կազմակերպել բիզնեսի և ֆինանսների կառավարումն ու հասկանալ մրցակցային առավելությունները: Ավելին, բոլոր մասնակիցները կստանան իրենց բիզնես ոլորտին հատուկ անհատական խորհրդատվություն, իսկ լավագույնները կստանան դրամաշնորհ:

Ծրագրին կարող են դիմել ՀՀ-ում բնակվող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կանայք, ովքեր.

  • ունեն ՀՀ քաղաքացիություն,
  • 18 և բարձր տարիքի են,
  • ունեն գործող սեփական բիզնես,
  • գրանցված բիզնեսի դեպքում փաստաթղթերով հանդիսանում են բիզնեսի օրինական սեփականատեր կամ համահիմնադիր,
  • պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում, աշխատել ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով:

Ծրագրին չեն կարող մասնակցել.

  • վերավաճառողներ,
  • գեղեցկության սրահներ, 
  • մարզասրահներ, 
  • սպասարկման ոլորտի այլ բիզնեսներ՝ հաշվապահական, հոգեբանական, դիզայներական, գովազդային գործունեություն ծավալող կազմակերպություններ,
  • հասարակական կազմակերպություններ,
  • բիզնես դասընթացավարներ և խորհրդատուներ,
  • նույն անձինք մեկից ավելի բիզնես գաղափարներով,
  • նույն բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ, 
  • նրանք, ովքեր օրենքով սահմանված կարգով ի պաշտոնե չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, օրինակ՝ հանրային ծառայողներ,
  • նրանք, ովքեր հաշվարկային հաշիվների վրա ունեն արգելանք դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից, քանի որ դրամաշնորհը տրամադրվում է միայն անկանխիկ տարբերակով։

Դիմելու ընթացակարգը.

  • Դիմումներն անհրաժեշտ է լրացնել հայերեն և հայատառ:
  • Այլ լեզուներով կամ այլ տառերով (օրինակ՝ կյուրեղագիր (кириллица) և/կամ լատինատառ) լրացրած դիմումները չեն դիտարկվելու:
  • Դիտարկվում են միայն լիարժեք լրացված դիմումները (թերի հայտերը չեն դիտարկվում):
  • Դասընթացի լեզուն հայերենն է:
  • Ծրագրի մասնակցության հայտը կարող եք լրացնել  այստեղ:
  • Դասընթացները տեղի կունենան Երևանում՝ շաբաթական 2 անգամ աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-15:00 (ներառյալ մեկժամյա ընդմիջումը)։ Խումբ հավաքելու դեպքում՝ դասընթացները կկազմակերպվեն նաև համապատասխան մարզերում։
  • Դիմումերի ընդունման վերջնաժամկետ՝ 2023 թ. նոյեմբերի 10-ը, ժամը՝ 17։00-ն։
  • Դասընթացների տևողությունը՝ 3 ամիս։ 
  • Դասընթացի փուլի սկիզբ՝ 2024 թ. փետրվար 19։

Հետադարձ կապ՝ agbuwe@agbu.am, +374 60 722 235, +374 60 722 237:  

Աշխատանքային ժամեր' 10:00-18:00 (երկուշաբթի - ուրբաթ):