Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • ՀԲԸՄ ամսագիր
    • Insider ամսագիր
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Միացե՛ք
  • Am
  • En
  • Նկար
    Galine Dechoian NYSIP 2019 Participant at UN

    Գլոբալ առաջնորդության ծրագիր

    Մասնագիտական և համայնքային ներուժի զարգացում

    Ընդամենը մեկ ամառ և դա մի ամբողջ կյանք կարող է ձևավորել: ՀԲԸՄ Գլոբալ առաջնորդության ծրագիրն ստեղծված է միավորելու, ոգեշնչելու և մոտիվացնելու տարբեր ուսումնական հաստատություններում սովորող հայազգի ուսանողներին. ծրագիր, որը տեղի է ունենում գլոբալ եզակի միջավայրում, կարճատև երկամսյա տևողությամբ:

    Անհատականացված տեղաբաշխումն ու քաջալերող աշխատանքային միջավայրը նպաստում են, որ մասնակիցներից յուրաքանչյուրը նպատակային ձևով կապվի համախոհ մասնագետների հետ, որոնց օգնությամբ էլ մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ ցանցային կապի կառուցման գծով նորանոր հմտություններ են ձեռք բերում: Ի հավելումն, առաջնորդների վերապատրաստման և մասնագիտական ​​զարգացմանը միտված լրացուցիչ միջոցներն անհրաժեշտ գործիքները են ապահովում մասնակիցների անհատական ​​առաջընթացի համար, միաժամանակ խթանելով ղեկավարների, համայնքային մենթորների և հասակակիցների աջակցության ցանցը:

    1987-ին Նյու Յորքում դրոշակակիր ծրագրի հաջողությունը ոգեշնչեց քույր ծրագրերի մեկնարկին ամբողջ աշխարհում, ներառյալ Լոս Անջելեսում (1989), Փարիզում (2003), Երևանում (2007), Մոսկվայում (2010), Լոնդոնում (2015), Բուենոսում Այրեսում (2017) և վերջերս Բոստոնում (2019): Անկախ գտնվելու վայրից, մի բան աներկբա է. յուրաքանչյուր մասնակից հեռանում է առավել կապված հայկական ժառանգությանը, առավել սերտացած համախոհների հետ, ինչպես նաև առավել ինքնավստահ ու պատրաստ ապագային:

    Դիմե՛ք

    2023 թվականի հայտերի ընդունումը բաց է։ Դիմե՛ք հիմա և անմոռանալի ամառ անցկացրեք Բոստոնում, Լոնդոնում, Նյու Յորքում կամ Երևանում: Ստուգե՛ք՝ արդյոք համապատասխանում եք ծրագրի պայմաններին և ծանոթացե՛ք ծրագրի մանրամասներին ստորև: Կդիտարկվեն միայն ամբողջական լրացված հայտերը: Դիմելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 5-ը։ Ազատ տեղերը լրանալուն պես դիմումների ընդունումը կդադարեցվի: 

    Դիմե՛ք
    video thumbnail
    Նկար
    Mher Darakjian NYSIP participant at his workplace
    Նկար
    YSIP participant at Microsoft
    Նկար
    LSIP Participants at a park
    Նկար
    NYSIP Participant at his workplace
    Նկար
    YSIP-Participants-at-a-lecture
    Նկար
    YSIP Participants at an Armenia Tour
    Նկար
    NYSIP Participants at NY stock exchange
    Նկար
    NYSIP Participants at a lecture
    Նկար
    YSIP participants at Izmirlian Medical Center
    Նկար
    Rita Deek YSIP Participant With Her Mentor
    Նկար
    Extracurricular GLP activities have included horseback riding with gauchos through the Argentine countryside.

    Կարևոր ամսաթվեր

    Ծրագրի սկիզբ
    12
    Հունիս 2022
    Ծրագրի ավարտ
    30
    Հուլիս 2022
    Լոնդոնի/Երևանի ծրագրերի մեկնարկ
    25
    Հունիս 2023
    Լոնդոնի/Երևանի ծրագրերի ավարտ
    05
    Օգոստոս 2023
    • «Ձեր ցանցը ձեր հարստությունն է: Ունենալով բազմազան ցանց և մարդկանց, ովքեր ցանկանում են օգնել ձեզ, հիմնական հատկանիշն է, որը տարիներ է պահանջում կառուցելու, բայց դա հաստատապես այն է, ինչ դուք ցանկանում եք ունենալ»:
      Քիմ Բարդակյան, շրջանավարտ և մենթոր
      Կապոր կենտրոնի հաղորդակցության ղեկավար
    • «Ոչինչ, որ անհարմարավետություն եք ունենում, բայց անընդհատ մարզվեք որքան կարող եք: Եթե վարժ չեք հրապարակային ելույթի, ապա հրապարակային խոսեք, եթե գրելու դժվարություն ունեք, գրավոր աշխատանքի վարժություններ արեք: Ստացեք ինչ-որ ուսուցում, գործնական փորձ կամ ինչ-որ բան, որը ձեզ ավելի լավ մարդ, կամ ավելի լավ մասնագետ կդարձնի»:
      Արդա Յարութիւնեան, ՀԲԸՄ Կեդրոնական Վարչութեան անդամ եւ հյուր դասախոս
      Ռազմավարական հաղորդակցության խորհրդատու
    • «Կենտրոնական պարկի ֆիզիկական թերապիայի կենտրոնում, երկու ամսվա ընթացքում, ես սովորեցի ավելին, քան կարող էի ակնկալել, որ սովորելու եմ երկու տարվա ընթացքում: Նյու Յորքում անցկացրած ժամանակն ինձ ոչ միայն առիթ տվեց ձեռք բերելու մասնագիտական հմտություններ, այլև իմանալու թե ինչպես է գործում մասնավոր կլինիկան: Այս փորձը եղել է և ծառայելու է որպես գործիքային շինանյութ ֆիզիոթերապիայի գծով մասնագիտական իմ ուղու ճանապարհին»:
      Պիեռ Թոփչյան, շրջանավարտ, 2018 (Նյու Յորք)
    • «Մենք առանձնապես ուրախ ենք աշխատելու ՀԲԸՄ-ի հետ՝ ընտրելու լավագույններից և ամենապայծառներից մի քանիսին, տաղանդավոր մարդկանց, որոնց համար առաջին անգամ Հայաստանում փորձառությունը սովորաբար վերջինը չի լինում: Նրանց կապերն ու տպավորությունը, որ թողնում են, վերածվում է ավելի հետևողական պարտավորության և կամուրջ է ծառայում Սփյուռքի և Հայաստանի միջև»:
      Ռիչարդ Կիրակոսյան, ղեկավար
      Տարածաշրջանային ուսումնական կենտրոն
    • «Նախկինում երբեք այսքան կարճ ժամանակահատվածում չեմ մտերմացել այսչափ մարդկանց հետ: Newscape Capital Group-ում աշխատելը լավագույն փորձն էր իմ կարիերայի համար: Ես աշխատել եմ ֆինանսական ոլորտում, որին ծանոթ չէի նախկինում, և LSIP-ի շնորհիվ հիմա գիտեմ, թե ինչ եմ ուզում անել ապագայում»:
      Քրիստինա Այանյան, , LSIP-ի շրջանավարտ (2017 Լոնդոն)

    Դարձե՛ք ղեկավար կամ մենթոր

    Գլոբալ առաջնորդության ծրագիրն ապավինում է ողջ աշխարհից պրոֆեսիոնալ ղեկավարների և մենթորների բարի կամքին և նվիրվածությանը: Ամռանը 6-8 շաբաթ երիտասարդ ու տաղանդավոր հայորդիներին նվիրելն անկասկած ներդրում է հանուն ապագայի։ Կապվե՛ք մեզ հետ ավելին իմանալու և ծրագրում ընդգրկվելու համար:

    Միացե՛ք

    Մեր պատմությունը

    1987թ.-ից ի վեր ծրագրի նվիրյալ խմբերը հետևել են տեսլական ունեցող ծրագրի հիմնադիրներ Վարդգէս և Ռիթա Պալեանների առաջնորդությանը` իրենց ներդրումը բերելու մեր ապագա առաջնորդների ձևավորման գործում: Նրանք այդպիսով երաշխավորում են, որ հայ երիտասարդ սերունդները կդաստիարակվեն ու կզարգացնեն իրենց մասնագիտական և մշակութային ինքնությունը:

    Global Leadership Program helping benefit young professionals

    Ծանոթացե՛ք մեր շրջանավարտներին

    Մեր Գլոբալ առաջնորդության ծրագրի մասնակիցներն իրենց ամառային փորձառությունը համարում են սեփական մասնագիտական ու համայնքի հաջողության ապահովման միջոց: Ծանոթացե՛ք մեր գլոբալ ցանցի ակնառու շրջանավարտներին և իմացե՛ք, թե ինչ են նրանք անում այսօր: Նյութերն առկա են միայն անգլերենով:

    Lap of Luxury

    Lap of Luxury

    Artistic director Thomas Kechikian is immersed in high-end, image-driven brands
    Ավելին
    Smiling Young man in front of blurred walking people

    Entertainment Revolution

    How Google’s Serge Kassardjian is transforming the way we consume entertainment and media
    Ավելին
    Smiling young girl with a black dress and gray jacket in front of a brick wall

    Building a Brand

    Nairi Tashjian Hourdajian reveals her principles of promotion
    Ավելին
    Creating Impact Illustration

    Generations of Camp Tradition

    For Sarah Partin, volunteering is part of the Camp Nubar tradition
    Ավելին
    Smiling lady with a colorfule dress and short hair sitting in a foyer.

    Communicating for a Cause

    Creating social impact through public relations with Kim Bardakian
    Ավելին
    Young adult man stands with his arms crossed in front of of stone columns and sculptures.

    Following a Dream

    The path that took Christopher Markosian to Fulbright Scholar and Researcher
    Ավելին
    Smiling Young man in a suit

    The Conscientious Consultant

    Ari Libarikian measures success by mentoring colleagues and helping others in need
    Ավելին
    Female doctor poses outside a hospital

    Preparedness is Everything

    Dr. Sharon Anoush Chekijian is committed to making Armenia resilient to medical disasters
    Ավելին
    A smiling young woman with long black hair and a blue scarf

    A Leap of Faith

    Going beyond the headlines with Lara Setrakian
    Ավելին
    A young businessman poses in front of a bank in a blue suit

    Full Circle

    How studying abroad helped Hrant Agopian achieve success back home
    Ավելին
    Graphic illustration with water color style, feature a woman in purple dress and dark hair. A splash of red behind her.

    Giving Back

    How designer Valentina Manoukian stays involved in Montreal
    Ավելին
    Young man in a suit giving a speech

    Negotiating a Better Future

    Stepan Khzrtian cultivates a culture of negotiation in Armenia
    Ավելին
    A young woman in a red jacket and a blue shirt.

    Master Storyteller

    Tanya Goudsouzian challenges convention and questions the Western narrative
    Ավելին
    Serving Armenia’s Service Members

    Serving Armenia’s Service Members

    How Razmig Arzoumanian is saving and improving Armenian soldiers’ lives with support from the diaspora
    Ավելին
    Creating Impact Illustration

    An Optimistic View

    The future for Armenia shines bright for Camilio Azzouz
    Ավելին
    Nathalie Piranian

    Being Armenian, Being AGBU

    Nathalie Piranian reflects on her involvement through the years
    Ավելին
    A girl with sunglasses and opened hands to the sky in the nature

    Syria as Her Muse

    Tackling the memory of a lost city with photographer Angélique Sanossian
    Ավելին
    A smiling you woman on a flourescent lights background.

    Shining a Spotlight on the World

    Achren Verdian promotes global awareness in pursuit of journalistic excellence
    Ավելին
    Svazlian Tallon in a magenta dress is posing on a terrace.

    Leading Gracefully

    How Monique Svazlian Tallon is advancing female leadership and gender balance in the boardroom
    Ավելին
    Smiling young woman with long hair and black dress

    Medical Detective

    Protecting public health and preventing the spread of infectious disease with Dr. Alicia Demirjian
    Ավելին

    Նվիրաբերե՛ք հանուն ապագայի

    Մեր ծրագիրն առաջարկում է ֆինանսական աջակցություն և կրթաթոշակներ աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ երիտասարդների համար: Օգնե՛ք մեզ հնարավորություններ ստեղծել ապագա առաջնորդների համար՝ կատարելով ներդրում այսօր:

    Նվիրաբերե՛ք

    Տեղեկություն ծրագրի մասին

    • Համապատասխանեցում ծրագրի պայմաններին և վճարներ
    • Կեցություն
    • Տեղաբաշխում և միջոցառումներ
    • Մենթորներ և ղեկավարներ
    • ՀԱ
    Համապատասխանեցում ծրագրի պայմաններին և վճարներ

    Հայկական ծագումով, խանդավառ և հաջողության ձգտող առաջնորդները կարող են դիմել մեզ, պայմանով որ համապատասխանեն ստորև թվարկված պահանջներին: Դիմորդների ընտրությունը կատարելիս, հաշվի են առնվում նրանց ունեցած ակադեմիական գերազանցությունը, համայնքում ներգրավվածությունը, ինչպես նաև մասնագիտական ​​ու անձնական հետաքրքրությունները:

    Մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը, բոլոր դիմորդները պետք է ներկայացնեն լրացված հայտ, ներառյալ երաշխավորագիր-տեղեկանքներ: Բացառություններ չեն արվելու։

    Բոլոր դիմորդները պետք է՝

    • Ընդունված լինեն քառամյա ուսուցմամբ հավատարմագրված համալսարան: Համայնքային դպրոցներից փոխադրվածները պետք է քառամյա քոլեջում, կամ համալսարանում ամբողջացրած լինեն առնվազն մեկ տարի,
    • Բակալավրի առաջին, երկրորդ և երրորդ տարվա, կամ մագիստրտուրայի ուսանող,
    • 19-ից 26 տարեկան,
    • Ապահովեն GPA համակարգի սանդղակով առնվազն 3.0 (B), կամ միջազգային համարժեք ՄՈԳ:

    Նշում. հայկական համայնքում ներգրավվածած լինելը գնահատելի է, բայց ոչ պարտադիր:

    Լեզվական պահանջներ.

    • Բոստոնի, Լոնդոնի և Նյու Յորքի ծրագրերի համար պահանջվում է անգլերենի իմացության առաջադեմ մակարդակ,
    • Երևանի համար՝ հայերենի, անգլերենի կամ ռուսերենի իմացության բարձր մակարդակ:
    Վճարներ

    Մեր ծրագիրը պահանջում է երկու առանձին վճար՝ հայտի և մասնակցության:

    Որպեսզի հայտը ամբողջացված համարվի, պետք է կատարվի հայտի 50 դոլարի մեկանգամյա վճար:

    Նշում. եթե դիմորդը գալիք ծրագրի ժամանակաշրջանի համար ընտրի մեկից ավելի քաղաքներ, նրանից կպահանջվի միայն մեկ դիմումի վճար:

    Ծրագրի քաղաքներից որևէ մեկում ընդունվելուց հետո մասնակիցներից կգանձվի համապատասխան Ծրագրի վճար: Այս վճարը ներառում է կացարանների ու կազմակերպված խմբային միջոցառումների ու էքսկուրսիաները ծախսերը, ծրագրի ողջ ընթացքում: Այն չի ներառում փոխադրածախսի, սննդի կամ անձնական ծախսերը։

    Ամառ 2023 | Քաղաքներ և վճարներ

    Բոստոն՝ 4 000 ԱՄՆ դոլար
    Նյու Յորք՝ 4 000 ԱՄՆ դոլար
    Լոնդոն՝ 3 500 ԱՄՆ դոլար
    Երևան՝ 2 000 ԱՄՆ դոլար

     

    Ֆինանսական աջակցություն

    ՀԲԸՄ-ն համոզված է, որ անկախ ֆինանսական հնարավորություններից, որակավորում ունեցող բոլոր հայ երիտասարդներն էլ պետք է հնարավորություն ունենան մասնակցելու իր ծրագրերին։ Մենք հպարտորեն պահպանում ենք ընդունելության այնպիս գործընթաց, որով մեր ընտրող հանձնաժողովները, ընտրություն կատարելիս, կարողանան գնահատել յուրաքանչյուր դիմումատուի արժանիքները, այլ ոչ թե ֆինանսական կարողությունները:

    Բացի այդ, մենք տրամադրում ենք մասնակի և ամբողջական ֆինանսական աջակցություն այն մասնակիցներին, ովքեր ցույց են տալիս ֆինանսական կարիքի մասին հաստատուն տվյալներ: Վերոհիշյալ ֆինանսական աջակցությունները ծածկում են կացարանների և ծրագրային գործունեության հետ կապված ծախսերը:

    Ֆինանսական աջակցություն ակնկալելու մասին դիմումները ներկայացվում են ծրագրին ընդունվելուց հետո, իսկ որոշումները կայացվում են նույնպես ծրագրին ընդունվելուց հետո:

    Ծանոթագրություն. փոխադրության, սննդի ու կեցության այլ ծախսերը հոգալու համար ՀԲԸՄ-ն մասնակիցներին կրթաթոշակներ չի տրամադրում:

    Կեցություն

    ՀԲԸՄ-ն ձգտում է ծրագրի բոլոր մասնակիցների համար ապահովել հարմարավետ միջավայր: Յուրաքանչյուր հյուրընկալ քաղաքի կացարաններում ապահովվում են շենքերի շուրջօրյա անվտանգություն, հիմնական կահավորանք, ընդհանուր օգտագործման խոհանոցներ և առանձին ննջասենյակներ և լոգարաններ: Որոշ քաղաքներում տրամադրվում են բնակարանային ոճի առանձնասենյակներ, իսկ մյուսները գտնվում են համալսարանական հանրակացարաններում: Բոլոր պարագաներում, մասնակիցները, ըստ սեռի, տեղավորվում են միասին:

    Ծրագրի մասնակիցների բնակավայրերը ծառայում են որպես իսկական տուն, իսկ նրանցից ակնկալվում է, որ հարգանքով վերաբերվեն իրենց անձնական, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքներին: Այս տունը դառնում է բազմաթիվ խմբային ընթրիքների և միջոցառումների սիրտը:

    Յուրաքանչյուր երկրում կեցության պայմանները ներկայացված են ստորև:

    Բոստոն

    Մասնակիցները բնակվում են Հյուսիսարևելյան համալսարանի բնակարանային ոճի կացարաններում, մերձ՝ հասարակական տրանսպորտին և մոտիկ՝ հմայիչ Նյուբերի փողոցին, Ֆենվեյ զբոսայգուն, Չարլզ գետի հարթավայրին և Կերպարվեստի թանգարանին: Բնակարանը մոտ է նաև  հայկական ռեստորաններով և մթերային խանութներով հայտնի Ուոթերթաունին։

    Կեցության հարմարությունները ներառում են ընդհանուր օդորակիչով առանձնասենյակներ (2-4 հոգի՝ մեկ լյուքս), ընդհանուր խոհանոց և նստասենյակ, կիսաանձնական լոգասենյակներ, լվացքատուն շենքում, Wi-Fi և 24/7 դրությամբ շենքի անվտանգություն:

    Լոնդոն

    Բոլոր մասնակիցները մնում են Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի Բնակելի և սննդի ծառայությունների բաժնի մի մասը հանդիսացող Bankside House of LSE Vacations-ի բնակարանային ոճով սենյակներում, Օքսֆորդ փողոցից քայլելով տասը րոպե հեռավորության վրա, Regent's Park-ի մոտ:

    Կեցության առանձնահատկությունները ներառում են ընդհանուր առանձնասենյակներ (2-ից 3 հոգի յուրաքանչյուր սենյակում), ընդհանուր խոհանոց և նստասենյակ, կիսաանձնական բաղնիք, Wi-Fi և 24/7 դրությամբ շենքի անվտանգություն:

    Նյու Յորք

    Մասնակիցները բնակվում են Նյու Յորքի համալսարանի բնակարանային ոճի հանրակացարաններում՝ Նյու Յորքի սրտում: Նյու Յորքի համալսարանի Արևմտյան 13-րդ փողոցի շենքը մոտ է հանրահայտ Վաշինգտոն հրապարակի զբոսայգուն և մի շարք հայտնի ռեստորաններին և աշխույժ բիզնես կենտրոններին:

    Երևան

    ՀԲԸՄ-ն քաղաքի հիասքանչ կենտրոնից դուրս ունի սեփական մասնավոր շենք: ՀԲԸՄ «Վահե Կարապետյան» կենտրոնը ընդարձակ, ժամանակակից, լիովին կահավորված բազմաֆունկցիոնալ հաստատություն է՝ նախատեսված ՀԲԸՄ միջոցառումների ու ծրագրերի շրջանակներում ճանապարհորդող միջազգային ծրագրերի մասնակից երիտասարդների համար:

    Տեղավորման առանձնահատկությունները ներառում են ընդհանուր ննջասենյակներ (3 հոգի յուրաքանչյուր սենյակում), ընդհանուր խոհանոց և փակ ժամանցի տարածք, ներառյալ գրադարան, շախմատի սենյակ, խաղասենյակ և հեռուստացույց: Տարածքն ունի նաև հարմարավետ բացօթյա ժամանցային վայր: Ծառայությունները ներառում են ամենօրյա նախաճաշ, անվճար Wi-Fi, լվացքի և մաքրման ծառայություն և 24/7 դրությամբ շենքի անվտանգության աշխատակից:

    Խմբի անվտանգությունն ապահովելու համար ծրագիրը պահպանում է ողջամիտ գիշերային արգելքի ժամ:

    Տեղաբաշխում և միջոցառումներ
    Բոստոն

    Բոստոնը, որտեղ գտնվում են աշխարհի ամենահեղինակավոր կրթական հաստատությունները, հանդիսանում է առողջապահության և ակադեմիական միջազգային կենտրոն, որի շնորհիվ այն դառնում է իդեալական վայր տարբեր հետաքրքրությունների ու մասնագիտությունների տեր ուսանողների համար: Հաշվի առնելով Մեծն Բոստոնում առկա արդյունաբերության լայն ոլորտներում հզոր գլոբալ բիզնեսները թույլ են տալիս քաղաքին առաջարկել տարբեր ոլորտներում փորձառությունների բազմազանություն: Տեղի հայ համայնքի աջակցության և ներգրավվածության հետ մեկտեղ, մասնակիցները կօգտվեն ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների հետ մենթորության պաշտոնական ծրագրից: Ութշաբաթյա հետաքրքիր գործունեությունների ընթացքում նրանք կհանդիպեն տարբեր ոլորտների առաջադեմ առաջնորդների հետ և կուսումնասիրեն քաղաքը տեղացիների նման:

    Ազատության արահետով քայլելը, կետերի դիտումը, Չարլզ գետով նավարկությունը, Ֆենվեյ այգում Red Sox-ի հետ մի օր վայելելը և Movie Nights-ի դիտումը  Էսպլանադայում բազմազան և հետաքրքիր զբաղմունքներից միայն մի քանիսն են: Հանգստյան օրերը խմբակային ճամփորդությունների հնարավորություն են տալիս հայտնաբերելու Նոր Անգլիայի գեղեցիկ շրջանը, որտեղ նախատեսված է արշավ դեպի Նյու Հեմփշիրի Կանկամագուս մայրուղի:

    Միացյալ Նահանգների ամենահին հայկական համայնքներից մեկի հետ կապ հաստատելն անշուշտ ամենահարուստ փորձառություններից մեկն է, որը Բոստոնը կարող է առաջարկել մեր համաշխարհային առաջնորդներին: Բազմաթիվ պատմական վայրերը, ներառյալ Բոստոնի Հայկական գրադարանն ու թանգարանը, հնարավորություն են տալիս առավել խորանալու հայկական ժառանգության մեջ: Ավելին,  ՀԲԸՄ Գլոբալ առաջնորդության խումբը կմասնակցի համայնքային ծառայության ծրագրերին, ինչպես նաև կներգրավվի բազմաթիվ տեղական ավանդական միջոցառումներում:

    Նախկին տեղաբաշխումները ներառել են.

    • Harvard Medical School
    • Tufts Medical School
    • Massachusetts Eye & Ear
    • Harvard University
    • Longwood Dental
    • Empyrean Solutions
    • Engineering Planning and Management, Inc.
    • Waterstone Advisors
    • The Broad Institute
    • Tetragenetics Inc.
    • Pandemic Labs
    Լոնդոն

    Գեղեցիկ պատմությամբ և հայտնի ավանդույթներով Լոնդոնը պարծենում է իր տպավորիչ մշակութային կյանքով, որը խրախուսում է ստեղծագործությունն ու նորարարությունը: Որպես աշխարհի հիմնական ֆինանսական կենտրոններից մեկը՝ Լոնդոնը հռչակվել է նաև իր հսկայական մեդիա և գովազդային հատվածով և տպավորիչ ստարտափների մշակույթով:

    Մասնակիցները կսովորեն ապրել տեղացիների նման՝ վայելելով բրիտանական ավանդական փաբերի մթնոլորտը, կթեյեն Լոնդոնի հայտնի թեյարաններում և կուսումնասիրեն քաղաքի բազմաթիվ տեսարժան վայրերը՝ Բիգ Բենը, Լոնդոնի աշտարակը, Գլոբ թատրոնը, Բուքինգհեմ պալատը և London Eye-ը:

    Լոնդոնի հայ համայնքը հանդես է գալիս որպես նվիրված հյուրընկալ, քանի որ մասնակիցները հրավիրվում են ՀԲԸՄ ծրագրի շրջանավարտների, ՀԲԸՄ Լոնդոնի Երիտասարդ արհեստավարժների և տեղական մասնաճյուղի կազմակերպած միջոցառումներին: Որոշ ուշագրավ միջոցառումներ ներառում են մենթորական հանդիպումներ և բանակցություններ կայացած գործարարների և առաջատար մասնագետների հետ: Նախկինում մասնակիցները հնարավորություն են ունեցել կապ հաստատել աշխարհի հնագույն ադամանդագործության Backes & Strauss ընկերության գործադիր տնօրեն պարոն Վարդգէս Գնաճեանի հետ, մասնակցել համայնքի նշանավոր անդամների հետ կլոր սեղան-քննարկումների և շրջել Google-ի և Facebook-ի գլխավոր գրասենյակներում:

    Հանգստյան օրերը լի են բացահայտումներով՝ ծրագրված այցելություններով Ազգային պատկերասրահ և Բրիտանական թանգարան, սակայն պարզապես քաղաքով քայլելն իսկ փորձառություն է: Լոնդոնը մնում է պատմության սիրահարների երազանքը, քանի որ յուրաքանչյուր փողոցի անկյուն հարուստ է միջնադարից մինչև ժամանակակից դարաշրջանը ներառող պատմական իրադարձություններով: Իհարկե, նույնքան հաճելի է ծանոթանալ Ուեսթ Էնդի անզուգական թատերական մշակույթին: Խումբը նաև վայելում է կազմակերպված էքսկուրսիաներ դեպի Օքսֆորդ, Մանչեսթեր և Բրայթոն:

    Նախկին տեղաբաշխումները ներառել են.

    • OTS Solicitors
    • Gumuchdjian Architects
    • Backes & Strauss
    • Wigmore Medical
    • Amber Capital
    • Tufenkian Group
    • What_Architecture
    • iLaw
    Նյու Յորք

    Նյու Յորքը, որը հայտնի է որպես «Քաղաքը, որը երբեք չի քնում» անունով, ունի անձնական և մասնագիտական ​​բացահայտումների հնարավորությունների անվերջ ցանկ: Քաղաքում համաշխարհային մակարդակի արվեստի թանգարաններին, հայտնի սննդի կետերին, ինչպես նաև բուռն գիշերային կյանքին ծանոթանալը հաճույքի կեսն է միայն: Լեփ-լեցուն մետրոյով բուռն ուղևորությունը յուրացնելուց հետո մասնակիցները մեկ քայլ ավելի մոտ են լինում իսկական նյույորքցի դառնալուն, թեկուզ միայն ամռան համար: ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների ուժեղ ներկայությամբ և ՀԲԸՄ Կենտրոնական գրասենյակի աջակցությամբ մասնակիցներն օգտվում են մենթորության պաշտոնական ծրագրից, որտեղ նրանք հաղորդակցվում են տեղական ԵԱ-ների հետ: Սա անգնահատելի քայլ է դարձել անձնական ցանցի կառուցման գործում և իսկական կամուրջ քաղաքի և ամբողջ աշխարհի հայ մասնագետների սերունդների միջև:

    Բացի այդ, Բրոդվեյի շոուները, Նյու Յորք Մեթսի բեյսբոլի խաղերը, զբոսանքները Կենտրոնական այգում և այլն ամեն տարի միջոցառումների ցանկում են, քանի որ Նյու Յորքի ամառը անսահմանափակ հասանելիություն ունի աշխարհի ամենաեզակի մշակութային գործունեությանը: Մասնակիցները նաև կանոնավոր կերպով ներգրավվում են ծառայության և հաղորդակցման մեջ: Անցյալ գործունեությունները ներառում են աշխատանք PBS-ի տեղական մանկական միջոցառումների հետ և այցելություններ հայ ծերանոց, ինչպես նաև ծառայությունների նախագծերի միջոցով տեղական համայնքներին միանալու հնարավորությունները:

    Նախկին տեղաբաշխումները ներառել են.

    • Northwestern Mutual
    • Morgan Stanley
    • Michael Aram
    • designingtheWE
    • Lincoln Capital
    • City National Bank
    • Alex. Brown
    • News Deeply
    • Permanent Mission of Armenia to the UN
    • NextRev
    • HENRY the Dentist
    • theMednet
    • A&E Real Estate Holdings
    • Forbes
    Երևան

    Դեպի հայրենիք ճամփորդությունը միշտ էլ հիշարժան է լինում, բայց հայրենիքում ապրելն իսկապես վերածվում է փոխակերպող փորձառության: Երևանը Կովկասի թաքնված գոհարներից է, որն ապրում է բուռն կյանքով՝ արվեստով, երաժշտությամբ և հայկական ավանդական խոհանոցով: Իրավացիորեն, National Geographic-ը Երևանը նշել է որպես այն 10 լավագույն վայրերից մեկը, որն ավելի շատ ճանապարհորդների է արժանի:

    Մեր գլոբալ առաջնորդները դառնում են ավելին, քան պարզապես ճանապարհորդներ Երևանում: Սովորելով մայրաքաղաքի ճանապարհներն ու հայտնաբերելով քաղաքամայրից դուրս գտնվող  հրաշքները, նրանք փաստորեն նույնանում են Հայաստանի հետ: Ապրելով նույն տանիքի ներքո, խումբը հաճախ համոզվում է, որ լավագույն երեկոներն այն պահերն են եղել, երբ նրանք միասին են անցկացրել, ճաշ պատրաստել և տեղացիների նման ապրել:

    Խորասուզվելով հայ մշակույթի ոլորտներում, մասնակիցները ամենշաբաթյա լեզվի դասեր են անցկացնում ՀԲԸՄ Հայկական վիրտուալ քոլեջում և վայելում ամենշաբաթյա ժողովրդական պարերի դասերը ՀԲԸՄ Նորքի Հայորդյայց տան ուսուցիչների ղեկավարությամբ: Դասընթացները աշխուժանում են տեսարժան վայրերի շրջագայությունների և մշակութային այցելությունների միջոցով՝ Երևանի թանգարաններ, թատրոններ և օպերա: Կազմակերպված էքսկուրսիաները Երևանից դուրս ներառում են ուղևորություններ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գառնու տաճար, Գեղարդավանք, Գյումրի և Դիլիջան: Ամենահայտնի էքսկուրսիաներից մի քանիսը ներառում են մեկօրյա ճամփորդություն դեպի Սևանա լիճ և արշավ Արագած լեռան վրա:

    Նախկին տեղաբաշխումները ներառել են.

    • Արաբկիր բժշկական կենտրոն
    • «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր
    • Իզմիրլյան բժշկական կենտրոն
    • Մարդկային զարգացման միջազգային կենտրոն (IHDC)/ IPP
    • Grant Thornton
    • Մայքրոսոֆթ Հայաստան
    • International Instruments
    • Deem Communications
    • Archangel ճարտարապետական ​​ստուդիա
    • «Ստորակետ» ճարտարապետական ​​ստուդիա
    • ICARE հիմնադրամ
    • Հայաստանի Կենտրոնական բանկ
    • Յունիբանկ
    • Օրրան ՀԿ
    • Concept Studio
    • Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
    Մենթորներ և ղեկավարներ

    Մենթորներ

    Մասնակիցները, ծրագրի ողջ ժամանակաընթացքում, հանդիպելով տեղական Երիտասարդ արհեստավարժների ու համայնքի այլ մասնագետների հետ, լայն հնարավորություն են ունենում ստեղծելու սեփական ցանցը: Ունենալով ՀԲԸՄ-ի վաղեմի արժեքների վրա կառուցված շրջանավարտների 30-ամյա ցանց, յուրաքանչյուր քաղաք ունի տեղացի մենթորների հսկայական թիվ, որոնք հատուկ միջոցառումների ընթացքում կանոնավոր հանդիպումնեն են ունենում մասնակիցների հետ:

    Նյու Յորքում և Բոստոնում մենթորության պաշտոնական ծրագրի միջոցով մեր մասնակիցները առիթ են ունենում միանալու առավել փորձառու առաջնորդների հետ, որոնք երկարաժամկետ աճի յուրահատուկ հեռանկարներ են առաջարկում նրանց: Ակնկալվում է, որ ծրագրի ընթացքում մենթորները ներկա կլինեն որոշակի միջոցառումների, որպես լրացուցիչ ռեսուրս կծառայեն համայնքում և կապ կհաստատեն իրենց ուսանողների հետ:

    Ղեկավարներ

    Գլոբալ Առաջնորդության ծրագրի մասնակիցներին հյուրընկալելն ու նրանց կյանքը փոխող փորձառություն կուտակելու սռիթ տալը կարող է աներևակայելի պարգևատրելի լինել ինչպես մասնակցի, այնպես էլ ղեկավարի համար:

    ՀԲԸՄ-ի մասնակիցներն անցնում են ընդունելության խիստ և բազմակողմանի գործընթաց: Նրանք համաշխարհային հայկական համայնքի ամենատաղանդավոր ուսանողներից են, գալիս են լավագույն համալսարաններից, գնահատում են ուժեղ համայնքն ու ցուցադրում ապացուցված աշխատանքային էթիկա, որը սերմանվել է մեր համայնքում սերունդների ընթացքում:

    Մենթոր կամ համակարգող դառնալու համար խնդրում ենք կապվել մեզ հետ glp@agbu.org հասցեով:

    ՀԱ
    Ինչպե՞ս կարող եմ դառնալ ղեկավար:

    ՀԲԸՄ-ի Գլոբալ առաջնորդության ծրագրում ընդգրկվելուց հետո, յուրաքանչյուր մասնակից անցնում է տեղաբաշխման գործընթաց: Ծրագրի ղեկավարների հետ կազմակերպվում են ծավալուն հարցազրույցներ, որոշելու նրանց հետաքրքրություններին և տաղանդին համահունչ լավագույն տեղաբաշխումը:

    Մասնակիցների տեղակայումից հետո ՀԲԸՄ-ն երաշխավորում է, որ յուրաքանչյուր անհատ ճիշտ կողմնորոշված ​​լինի դեպի նոր քաղաքն ու պատրաստ լինի նոր հետաքրքիր գործունեության:

    Ղեկավար դառնալու համար խնդրում ենք կապվել մեզ հետ glp@agbu.org էլ. հասցեով:

     

    Ե՞րբ են դիմորդները ծանուցվելու ծրագրին ընդունված լինելու մասին:

    Դիմորդները որոշման մասին ծանուցվում են ամբողջական հայտը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում թեկնածուների դիմումների նախնականության սկզբունքով rolling basis?: Վերջնական որոշումը կկայացվի փետրվարի սկզբին: Ծրագրում առկա տեղերի սահմանափակ քանակի պատճառով, որոշ դիմորդներ կցանկագրվեն սպասման ցուցակում:

    Ի՞նչ ծախսեր են հոգում մասնակցության և կեցության վճարները:

    Մասնակցության վճարով նախատեսված ծախսերը ներառում են դասախոսությունները, հովանավորվող ընթրիքները, ցանցային, սոցիալական և մշակութային միջոցառումները: Կեցության վճարը ծածկում է բնակության ծախսերը (ներառյալ կոմունալ ծառայությունները) և շենքի անվտանգությունը: Ծրագրի ընթացքում մասնակիցները պատասխանատու են սննդի և տրանսպորտի համար: Խորհուրդ ենք տալիս սննդի, տրանսպորտի և օրապահիկի ծախսերի համար նախատեսել շաբաթական 200 ԱՄՆ դոլարից մինչև 250 ԱՄՆ դոլար (ըստ քաղաքից) գումար:

    Որո՞նք են Covid-19-ի հետ կապված պահանջներն ու ուղեցույցները:

    Բոլոր մասնակիցներն ու ծրագրի համակարգողները պետք է պահպանեն COVID-19-ի անվտանգության ուղեցույցները, յուրաքանչյուր հանրակացարանի պահանջի համաձայն, որը նախանշված է նաև Գլոբալ առաջնորդության ծրագրի հանձնախմբի կողմից: Բոլոր մասնակիցներն ու ծրագրի համակարգողները պետք է ամբողջությամբ պատվաստվեն 2023 թ. հունիսի 12-ից ոչ շուտ, քան 2 շաբաթ առաջ, իսկ պատվաստման ապացույցը պետք է ներկայացվի նախքան ընդունող քաղաք ժամանելը:

     

    Արդյո՞ք մասնակիցներից պահանջվում է բժշկական ապահովագրություն:

    Ծրագրի ընթացքում բոլոր մասնակիցները պետք է ունենան բժշկական ապահովագրություն: Բժշկական ծախսերը հոգալու համար, որպես կանխարգելիչ միջոց, խորհուրդ ենք տալիս ձեռք բերել ճանապարհորդական բժշկական պլան: Բժշկական ապահովագրությունը կարելի է ձեռք բերել այն ժամանակ, երբ մասնակիցներն ամրագրեն իրենց թռիչքը:

    Ուղևորության ինչպիսի՞ նույնականացում է պահանջվում:

    Բոլոր մասնակիցները պետք է իրենց հետ ունենան լուսանկարով անձը հաստատող վավեր փաստաթուղթ՝ ծննդյան ամսաթվով, ինչպես նաև անձնագիր, որը վավեր է մեկնելու օրվանից առնվազն 6 ամիս: Մասնակիցներին խորհուրդ է տրվում նաև, որ իրենց հետ ունենան լուսանկարով նույնականացման քարտ՝ ծննդյան ամսաթվով:

    What sort of supervision and guidance is provided?

    Ծրագրի ղեկավարներն ու համակարգողները ծրագրի ընթացքում խմբի հետ միասին կապրեն համապատասխան բնակավայրում: Նրանք մշտապես հասանելի կլինեն պատասխանելու հարցերին և օգնելու մասնակիցներին: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի մուտքի մոտ գործում է 24-ժամյա դրությամբ անվտանգություն։

    Ոչ մի դեպքում չի թույլատրվում գիշերակաց հյուրերի ներկայությունը: Այս կանոնից բացառություններ չեն լինելու:

    Ինչպիսի՞ միջոցառումներ են կազմակերպվում ծրագրի ընթացքում:

    Ծրագիրը նախատեսված է ապահովելու լավագույն փորձառություն՝ հագեցած եզակի մենթորական և ցանցային միջոցառումներով, մասնագիտական դասախոսություններով, շնորհանդեսներով, համայնքային ծառայության և մշակութային ձեռնարկներով, որոնք նախատեսված են երեկոյան և հանգստյան օրերին: Այս գործունեությունները պարտադիր են բոլոր մասնակիցների համար: Անշուշտ, գործունեությունների առումով յուրաքանչյուր քաղաք ունի տարբեր առաջարկներ: Հյուրընկալող քաղաքն ուսումնասիրելն ինքնին հետաքրքիր է, և միջոցառումները միշտ պլանավորվում են՝ օգտվելու տեղական մշակույթից: Բացի պարտադիր ծրագային միջոցառումներից, առաջարկվում են նաև ընտրովի սոցիալական գործունեթյուններ

    Ե՞րբ պետք է ծրագրել ժամանելն ու մեկնելը:

    Ծրագրի՝ ձեր կողմից ընտրված քաղաքի ժամանակացույցը գտնելու համար, խնդրում ենք ստուգել մեր Կարևոր ամսաթվեր բաժինը:

    Ո՞րն է փոխադրամիջոցների լավագույն եղանակը յուրաքանչյուր ընդունող քաղաքում:

    Բոլոր ընդունող քաղաքներն ունեն հասարակական տրանսպորտի հիանալի համակարգեր, որոնք երկարտև կամ կարճատև զբոսանքի լավագույն պայմաններ են ապահովում: Կողմնորոշվելու ընթացքում մասնակիցները կսովորեն օգտվել տեղական հասարակական տրանսպորտից, ինչպես նաև նրանց կտրամադրվեն տաքսիների օգտագործման վերաբերյալ առաջարկություններ:

    Կեցության ինչպիսի՞ հարմարություններ գոյություն ունեն:

    ՀԲԸՄ-ն բոլոր քաղաքներում ապահովում է հարմարավետ և անվտանգ կացարաններ: Սկսած մասնավոր ընդհանուր կացարաններից մինչև հանրակացարաններ, բոլոր մասնակիցները կարող են ապահովվել հիմնական հարմարություններով (Wi-Fi և այլն), ներառյալ ընդհանուր խոհանոցային հարմարություններն ու 24/7 դրությամբ անվտանգությունը: Տեղական ընդունող քաղաքի կոնկրետ հարմարեցումները հասկանալու համար այցելեք Կեցության բաժին:

    Հանգստի ի՞նչ պարագաներ պետք է բերեն իրենց հետ մասնակիցները:

    Նախքան ժամանումը, մասնակիցներին կտրամադրվի անհրաժեշտ պարագաների ցուցակով ամբողջական փաթեթ: Սա կներառի մեր ուղեցույցները հագուստի, ինչպես նաև կեցության անհրաժեշտ պարագաների վերաբերյալ:

    Մասնակիցները կունենա՞ն սենեկակիցներ:

    Այո, ծրագրի տևողության ընթացքում մասնակիցները տեղավորվում են սենյակներում, որտեղ կան նույն սեռի համար նախատեսված մեկ կամ երկու սենեկակիցներ:

    Արդյո՞ք ինտերնետ հասանելիություն առկա է:

    Սենյակներում, ինչպես նաև ընդհանուր տարածքներում հասանելի է գերարագ ինտերնետ։

    Կա՞ն արդյոք ծրագրի ընթացքում գիշերային ժամերի սահմանափակումներ։

    Այո, բոլոր մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար որոշ ընդունող քաղաքներում պահպանվում են ողջամիտ գիշերային ժամերի սահմանափակումներ:

    Արդյո՞ք թույլատրվում են գիշեակաց հյուրեր:

    Գիշերակաց հյուրեր չեն թույլատրվում: Ցանկացած մասնակից, ով չի հետևում սույն կանոնակարգին, կհեռացվի ծրագրից։ Սույն ուղեցույցին չհետևող անհատներին գումարի վերադարձ չի լինի: ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ չեն արվի:

    Արդյո՞ք ՀԲԸՄ-ն կտրամադրի կացարաններ այն մասնակիցներին, ովքեր կժամանեն ծրագրի նշանակված ամսաթվերից առաջ, կամ կվերադառնան ծրագրի ավարտից ավելի ուշ:

    Լրացուցիչ կացարաններ չեն տրամադրվի նրանց, ովքեր ժամանում են նախքան ծրագրի մեկնարկը, կամ հեռանում են ծրագրի նշանակված ամսաթվերից ավելի ուշ: Այնուամենայնիվ, ծրագրի համակարգողները ուրախ կլինեն օգնել գտնել կացարաններ նրանց համար, ովքեր ցանկանում են մնալ ծրագրի մեկնարկի ամսաթվերից առաջ կամ հետո՝ մասնակցի սեփական միջոցներով:

    Կարո՞ղ եմ ծրագրի ընթացքում մնալ հարազատների մոտ:

    ՀԲԸՄ-ն պահանջում է, որ բոլոր մասնակիցները, ծրագրի տևողության ընթացքում, մնան տվյալ բնակության հաստատություններում: Բացառություններ չե՛ն արվելու։

    AGBU Global Leadership Program

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    Footer Menu 1

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube

    Footer Menu 2

    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն