Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • ՀԲԸՄ ամսագիր
    • Insider ամսագիր
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Միացե՛ք
  • Am
  • En
  • Նկար
    Katapult Accelerating Armenia's Creative Industries Banner

    Կատապուլտ

    Զարկ տալով Հայաստանի ստեղծարար տնտեսությանը

    Հայաստանը հպարտանում է աշխարհի ամենաժամանակակից իր արվեստագետներով և մշակույթ ձևավորողներով: Մարդկային կապիտալի և տաղանդի ներուժն առավելագույնի հասցնելու նպատակով ՀԲԸՄ Հայաստանը, համագործակցելով Creative Armenia-ի հետ, և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ մեկնարկել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը:

    Նպատակ հետապնդելով խթանելու ստեղծարար և մշակութային ոլորտների էկոհամակարգը Հայաստանում՝ «Կատապուլտ»-ը հզորացնում է ստեղծագործ մասնագետներին՝ տրամադրելով կրթություն, ձեռնարկատիրական հմտություններ և տեսանելիություն, ինչպես նաև լրացնում առկա ծառայությունների, տեխնոլոգիաների, հաստատությունների և ենթակառուցվածքների բացերը՝ ապահովելու կայուն և բարգավաճ մշակութային արդյունաբերություն:

    Katapult Pavillion Open Call Learn More

    Միացե’ք «Կատապուլտ»-ին

    «Կատապուլտ»-ի ցանցն աշխատում է բոլոր շահագրգիռ կողմերի և ներդրողների հետ, ովքեր ցանկանում են բարձրացնել Հայաստանի մշակութային արդյունաբերությունը: Մենք պատրաստ ենք աշխատել ձեզ հետ՝ անկախ նրանից արվեստագետ եք, թե ձեռներեց, աշխատում եք աջակից ոլորտներում, ինչպիսիք են`ՏՏ ոլորտը, իրավունքը և առևտուրը, կամ ունեք փորձ Հայաստանում կայուն և աջակցող մշակութային էկոհամակարգի զարգացման գործում:

    ԳՐԵ՛Ք ՄԵԶ
    Showcases and Collaborations

    Ցուցադրություններ և համագործակցություն

    Ստեղծարար արտադրանքի և տաղանդների խթանումը կարևոր է նոր հնարավորություններ և շուկաներ բացելու տեսակետից: Կատապուլտ տաղավար-ը ամենամյա ցուցահանդեսներ կբացի Հայաստանում և արտասահմանում՝ գրավելով միջազգային լսարանների ուշադրությունը: Բացի այդ, Katapult Talks-ը, որը երկու տարին մեկ անցկացվող մեկշաբաթյա առցանց գագաթնաժողով է, կհրավիրի ստեղծարար փորձագետների՝ կիսվելու փորձով և պատկերացումներով, թե ինչպես Հայաստանում կառուցել կայուն և բարգավաճ ստեղծագործական արդյունաբերություն:

    Incubation and Acceleration

    Ինկուբացիա և աքսելերացիա

    «Կատապուլտ»-ը կաջակցի մինչև 135 մշակութային ստեղծագործների՝ Creative Armenia-ի կողմից մշակված և իրականացվող «Artbox» մշակութային ինկուբատորի միջոցով ներդրումներ կատարելով և զարգացնելով առնվազն 60 բիզնես գաղափարներ: Առաջարկելով փորձագիտական ​​կարծիքներ բիզնեսի նախագծման, նախագծերի կառավարման, մարքեթինգի և այլ ոլորտներում՝  դրամաշնորհառուները հնարավորություն կունենան, որպես մշակութային բիզնեսներ, ներկայացնելու և պահպանելու հայեցակարգերը:

    Cultural Institutions

    Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում

    Հայաստանում մշակութային հաստատությունների տեխնիկական և գործառնական արդիականացմանն աջակցելու նպատակով ենթակառուցվածքային ներդրումները կֆինանսավորվեն «Կատապուլտ» ստեղծարար դրամաշնորհի միջոցով: Բացի այդ, Շիրակի, Երևանի և Սյունիքի 3 «Artbox Hubs»-երի միջոցով տեղական հաստատությունները կվերածվեն մշակութային թեժ կետերի: Վերջապես «Կատապուլտ»-ը կներկայացնի առաջին FabLab-ը Հայաստանում՝ հեշտացնելու թվային նախատիպերը և նորարարությունը արվեստի կարողությունների զարգացման համար:

    Global Knowledge Network

    Արդյունաբերության զարգացում

    Կլոր սեղանի քննարկումների և ստեղծագործական ու մշակութային ոլորտների խորհրդի ստեղծման միջոցով, ինչպես նաև ոլորտը և օրենսդրական փոփոխությունները պաշտպանելու նպատակով «Կատապուլտ»-ը կստեղծի պետություն-մասնավոր երկխոսության հարթակներ՝ խորհրդարանին առաջարկելով ոլորտի կայունության բարելավման 4 կոնկրետ բարեփոխումներ: Խորհուրդը ձևավորվելու է որպես ուղիղ ժողովրդավարության առցանց հարթակ:

    A CREATIVE INDUSTRIES EXPO

    «Կատապուլտ տաղավար» 2023. ստեղծարար արդյունաբերության էքսպո 

    «Կատապուլտ տաղավար»-ը  ցուցադրություն-տոնավաճառ է, որը նպատակ ունի խթանել Հայաստանի ստեղծարար տնտեսությունը: «Կատապուլտ տաղավար»-ը առաջատար տեխնոլոգիաների, արվեստի ու դիզայնի մեկտեղման հարթակ է: 

    Մանրամասն համադրված մեկամսյա էքսպոյի և այլ հանրային ծրագրերի շրջանակներում  կկցուցադրվեն ստեղծարար արդյունաբերության Հայաստանի և սփյուռքի նոր ապրանքանիշեր, ծառայություններ ու ապրանքներ:

    2023 «Կատապուլտ տաղավար»-ի թեման. Scenius-ը

    Ուրախ ենք հայտարարել 2023 թվականի «Կատապուլտ տաղավար»-ի մեկնարկի մասին, որն իրականացվում է «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի և «ԱՐէ» կատարողական արվեստի փառատոնի  հետ համատեղ: 

    «Կատապուլտ տաղավար»-ի այս տարվա խորագիրը «Scenius» է, հասկացություն, որը, ըստ երաժշտության տեսաբան Բրայան Ինոյի, ներկայացնում է՝

    «մի ամբողջ մշակութային դաշտի միտքն ու ինտուիցիան…հավաքական հանճարի  համայնքային կերպը»:

    Ինոյի ներմուծած հասկացությունը անուն է տալիս մի փորձառության, որով բոլոր ստեղծագործ անհատներն անցնում են ինտուիտիվ եղանակով, երբ ստեղծարարությունը ծնվում է գործընկերների հետ գաղափարների անդադար փոխանակման արդյունքում: Դա նման է ալքիմիայի, որը առաջանում է այն ժամանակ, երբ միատեղվում է, ինչպես Ինոն է ասում, «տաղանդի էկոլոգիան»՝ արվեստագետներ, համադրողներ, մտավորականներ, տեսաբաններ և շատ այլ «ճաշակ թելադրողներ»:

    Հետևաբար, մենք փնտրում ենք խմբային նախագծեր, որոնք կարտահայտեն հավաքական մտքի գաղափարը, ինչպես նաև խրախուսում ենք տարբեր վոլորտները համադրող մոտեցումները:

    Էքսպոյի ձևաչափը. Ով կարող է դիմել

    Մենք խրախուսում ենք նվազագույնը երեք մասնակից ունեցող խմբային հայտերը:

    «Կապսուլ»-ները ցուցահանդեսի շրջանակում ներկայացվող փոքր տաղավարներ են, որոնք ներկայացնում են ստեղծարարության որոշակի ոլորտ: Յուրաքանչյուր կապսուլային տաղավար կունենա համապատասխան տարածք, ֆինանսական աջակցություն և համադրողական մոտեցում: Յուրաքանչյուր կապսուլային տաղավար պետք է ունենա համադրող, որը կլինի կոնտակտային անձ և նախագծի ղեկավար՝ «Կատապուլտ տաղավարի» կազմակերպչակամ թիմի հետ աշխատանքի ընթացքում: Էքսպոյի կազմակերպման և ցուցահանդեսի օրերին համադրողը պետք է գտնվի Երևանում:

    Կապսուլային տաղավարների կատեգորիաներ.

    ● Ստեղծարար տեխնոլոգիա (NFT, Մետավերս, AR/VR)

    ● Դիզայն

    ● Նորաձևություն

    ● Տպագիր նյութեր և գրքեր

    ● Տեսողական արվեստ

    ● Այլ/խառը*

    * «Այլ/խառը» կապսուլային տաղավարը ընդարձակ կատեգորիա է, որը դիմորդներին հնարավորություն է ընձեռում բոլորովին նոր կատեգորիա առաջարկել կամ միավորել կատեգորիաները: Խնդրում ենք նշել ձեր՝ կապսուլային տաղավարում ներկայացվելիք կատեգորիաի անվանումը:

    Զուգահեռ, «Կատապուլտ բեմ»-ը կներկայացնի խմբային միջոցառումների և պերֆորմանս արվեստի ծրագիր, որը կհամադրվի և կհամակարգվի «ԱՐէ» կատարողական արվեստի փառատոնի կողմից: Երկու հարթակների՝ «Կապսուլ»-ների և «Կատապուլտ բեմ»-ի դիմումները կհավաքագրվեն բաց կանչերի միջոցով։

    Download the Application guide

    Դիմե՛ք «Կատապուլտ տաղավար»-ին

    Դիմումներն ընդունվում են մինչև 2023 թվականի փետրվարի 6-ը:

    Դիմե՛ք

    Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել gohara@agbu.am էլ. հասցեով:

    Միացե՛ք մեր տեղեկատվական միջոցառմանը ՀայԱրտում հունվարի 14-ին ժամը 14։00-ին։ Գրանցվելու համար սեղմե՛ք այստեղ։

    Հետևե՛ք մեր նորություններին.

    Տեղեկագիր: Katapult Newsletter

    Ֆեյսբուք: @AGBUArts

    Ինստագրամ: @AGBUArts

    Լինքդին: @Katapult Creative Accelerator Program

    ՀԲԸՄ-ն իր ավելի քան մեկդարյա պատմության ընթացքում հսկայական միջոցներ է ծախսել հայկական ստեղծագործության և մշակութային ժառանգության պահպանման ծրագրերի վրա՝ սկսած Մատենադարանին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ և Արցախի կամերային նվագախմբերին աջակցելուց մինչև անհատ արվեստագետներին կրթաթոշակների տրամադրում, կատարողական հնարավորություններ և Creative Armenia – AGBU կրթաթոշակային ծրագիրը:

    Այսօր «Կատապուլտ»-ի հետ մենք կերտում ենք այս ժառանգությունը, որպեսզի հետագայում բարելավենք մեր մշակութային տաղանդների կյանքերն ու աշխուժացնենք Հայաստանի ստեղծարար տնտեսությունը:

    Ծրագրի մասին հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք գրել katapult@agbu.am էլ. հասցեին:

    Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել gohara@agbu.am էլ. հասցեով:

    Միացե՛ք մեր տեղեկատվական միջոցառմանը ՀայԱրտում հունվարի 14-ին ժամը 14։00-ին։ Գրանցվելու համար սեղմե՛ք այստեղ։

    Հետևե՛ք մեր նորություններին.

    Տեղեկագիր: Katapult Newsletter

    Ֆեյսբուք: @AGBUArts

    Ինստագրամ: @AGBUArts

    Լինքդին: @Katapult Creative Accelerator Program

    ՀԲԸՄ-ն իր ավելի քան մեկդարյա պատմության ընթացքում հսկայական միջոցներ է ծախսել հայկական ստեղծագործության և մշակութային ժառանգության պահպանման ծրագրերի վրա՝ սկսած Մատենադարանին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ և Արցախի կամերային նվագախմբերին աջակցելուց մինչև անհատ արվեստագետներին կրթաթոշակների տրամադրում, կատարողական հնարավորություններ և Creative Armenia – AGBU կրթաթոշակային ծրագիրը:

    Այսօր «Կատապուլտ»-ի հետ մենք կերտում ենք այս ժառանգությունը, որպեսզի հետագայում բարելավենք մեր մշակութային տաղանդների կյանքերն ու աշխուժացնենք Հայաստանի ստեղծարար տնտեսությունը:

    Ծրագրի մասին հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք գրել katapult@agbu.am էլ. հասցեին:

    Funded By EU-AGBU-Creative Armenia

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    Footer Menu 1

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube

    Footer Menu 2

    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն