
Նախորդ դարաշրջանում ՀԲԸՄ-ն առողջապահական և սոցիալական մի շարք ծառայություններ է մատուցել Հայաստանի ամենախոցելի խավերին՝ աղքատ տարեցներին, ապագա մայրերին, նորածիններին, ներգաղթյալներին ու պատերազմի հետևանքով տեղահանվածներին: Մենք նաև ներդրումներ ենք կատարում կենսական բժշկական ռեսուրսների հասանելիությունն ապահովող երկարաժամկետ ծրագրերում:
Տարածաշրջանի անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում, ՀԲԸՄ-ն ընդլայնել է իր հասանելիությունն Արցախում և Մերձավոր Արևելքում՝ խիստ կարիքավոր հազարավոր հայերին ապահովելով սննդեղենով, ապաստանով, կրթաթոշակներով, ֆինանսական օգնությամբ ու առաջին անհրաժեշտության պարագաներով:
Մեր նպատակն է հույս ու հանգստություն բերել հայ ժողովրդին՝ կյանքի տարբեր փուլերում։ Հայաստանում և Արցախում գործող ՀԲԸՄ «Հայ կին» կենտրոնները հղի կանանց ապահովում են սննդեղենով, տրամադրում երեխաների խնամքի անհրաժեշտ խորհրդատվություն: Երևանում գտնվող ՀԲԸՄ բարեգործական երեք ճաշարանները տաք կերակուր են մատուցում 600 տարեցների: Ֆինանսավորումը, որը մենք տրամադրում ենք Կանանց աջակցության կենտրոնին, օգնում է ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց գտնել ապաստան և ֆինանսական անկախության ուղիներ:
Կարևորելով առողջապահական խնամքի հասանելիությունը Հայաստանում՝ ՀԲԸՄ-ն ստեղծել է արժեքավոր առողջապահական հաստատություններ՝ ՀԲԸՄ-ԵՊԲՀ «Լևոն և Կլաուդիա Նազարյան» գերձայնային բժշկության կենտրոնը, որը բարձրացնում է ախտորոշիչ թեստավորման մակարդակը առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ ու վերապատրաստված բժշկական անձնակազմով և ՀԲԸՄ «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնը, որն անվճար բժշկական խորհրդատվություն է տրամադրում Հայաստանում ապաստանած սիրիահայերին:
Մեր սոցիալական ծառայությունները հաճախ գործում են շնորհիվ միջազգային դոնորների առատաձեռն աջակցության: Եթե ցանկանում եք ձեր ներդրումն ունենալ, կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալ, խնդրում ենք կապ հաստատել մեր Տեղեկատվության և զարգացման գծով տնօրեն Քարեն Փափազյանի հետ kpapazian@agbu.org էլ.հասցեով:
Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր: