Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • ՀԲԸՄ ամսագիր
    • Insider ամսագիր
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Միացե՛ք
  • Am
  • En
  • Նկար
    Plovdiv dancers in traditional costumes posing together by an open ocean and clear blue sky

    Կատարողական արվեստներ

    Ժառանգության պահպանում արվեստի միջոցով

    Նկար
    Choir Thumbnail

    Երգչախմբեր

    ՀԲԸՄ երգչախմբերը, թարմություն հաղորդելով դասական ու ժամանակակից հայկական երաժշտությանը, շարունակաբար ուրախացնում են հանդիսատեսին:
    Իմացե՛ք ավելին
    X

    Դարեր շարունակ հայկական երգարվեստի ավանդույթը եղել է մեր մշակույթի մի մասը՝ բերելով հպարտության զգացում:

    ՀԲԸՄ երգչախմբերը հանդիսատեսի համար կենդանացնում են հայկական ժողովրդական, պատարագային, օպերային և ժամանակակից երաժշտությունը: Մեր երգչախմբերը ղեկավարվում են հայտնի դիրիժորների կողմից: Մեր գեղարվեստական խմբերը հանդիսատեսների առջև ելույթներ են ունենում նշանավոր համերգասրահներում:

    Վերջին տարիներին հայկական երգչախմբերը վերածնունդ են ապրել՝ երգարվեստի նկատմամբ ընդհանուր սիրո շնորհիվ համախմբելով տարբեր տարիքի մարդկանց: Խմբերը հանդես են գալիս մշակութային կարևոր իրադարձություններում, իսկապես միավորելով համայնքները՝ չնայած հեռավորությանն ու լեզվական խոչընդոտներին:

    Նկար
    Garni dance ensemble performing

    Պարախմբեր

    Շնորհիվ իրենց ոգեշնչող կատարումներին ու ձեռք բերած համբավին, մեր պարախմբերը ցուցադրում են Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը: Իմացե՛ք ավելին.
    Իմացե՛ք ավելին
    X

    ՀԲԸՄ պարախմբերում համախմբվում են բոլոր տարիքային խմբերի սկսնակ ու արհեստավարժ մակարդակի պարողներ՝ երաժշտության և շարժման միջոցով բացահայտելու հայկական մշակույթը: Բարդ խորեոգրաֆիայի և գեղեցիկ զգեստների միջոցով նրանք կյանքի են կոչում վառ պատմություններ: Կատարողների համար դա և՛ ֆիզիկական, և՛ էմոցիոնալ վարժություն է, որն անհատներին կապում է հավաքական պատմությանը:

    Մեր համույթները զարդարել են աշխարհի ամենահայտնի մի քանի բեմեր, այդ թվում՝ Նյու Յորքի Լինքոլն Կատարողական արվեստի կենտրոնն ու Հայաստանի պետական ​​օպերային թատրոնը:

    Նկար
    Musical Groups Thumbnail

    Երաժշտական խմբեր

    Վերակենդանացնելով հայկական երգարվեստի դարավոր ավանդույթները՝ ՀԲԸՄ երաժշտական խմբերը գրավում են հանդիսատեսին ամբողջ աշխարհում: Իմացե՛ք ավելին.
    Իմացե՛ք ավելին
    X

    Կամերային ու փողային նվագախմբերը միավորում են երիտասարդ երաժիշտներին տարբեր քաղաքներում, որոնք տարբեր ոճերով ու վարպետությամբ հանդիսատեսին մատուցում են հայկական և միջազգային երաժշտության հնչյունները թե՛ պաշտոնական, թե՛ զվարճալի միջոցառումների ընթացքում:

    Մեր փողային նվագախմբերը հաճախ աշխուժացնում են արարողություններն ու համայնքային փառատոնները, իսկ մեր կամերային նվագախմբերը ելույթներ են ունենում Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հայտնի բեմերում:

    Նկար
    arts theatre thumbnail

    Թատերախմբեր

    Հարգանքի տուրք մատուցելով հայ լեգենդար դերասաններին ու ռեժիսորներին՝ ՀԲԸՄ թատերախմբերը վերակենդանացնում են դասականներին ու ներկայացնում ժամանակակից գործեր։
    Իմացե՛ք ավելին
    X

    ՀԲԸՄ-ի մեր թատերախմբերը հանդիսատեսին ներկայացնում են դասական ու ժամանակակից ստեղծագործություններ: Լինի դա դրամա կամ կատակերգություն, մեր դերասանները, աշխատելով կրքոտ ռեժիսորների, գրողների ու գեղարվեստական ղեկավարների հետ, գրավում են հանդիսատեսին: Մեր թատերախմբերից շատերը հանդես են գալիս թե՛ հայերեն, թե՛ հանդիսատեսի համար հասկանալի լեզուներով՝ ապահովելու և՛ լեզվի պահպանումը, և՛ դեպի հանդիսատես հասանելիությունը:

    Հայ թատերարվեստի բազմաթիվ շարժումների հիմնադիր, անվանի դերասանապետ Գրիգոր Սաթամյանի ժառանգությունը շարունակվում է ՀԲԸՄ թատերախմբերում, որոնք հանդես են գալիս նրա անունով։

    Արամ Խաչատրյանի անվան երաժշտական ​​դպրոցն ու Սարյան ակադեմիան, երկուսն էլ Հալեպում (Սիրիա), զարգացնում են երիտասարդ տաղանդներ, որոնք պատրաստ են նշանակալից ներդրում ունենալ հայ դասական երաժշտության և կերպարվեստի մեջ:

    Բացահայտե՛ք արվեստը

    Ճանաչե՛ք հայկական հարուստ մշակույթը ՀԲԸՄ-ի միջոցով

    video thumbnail

    Գտեք ձեզ մոտ գործող գեղարվեստական խմբերի

    ՀԲԸՄ մշակութային ծրագրերը բարգավաճում են ավելի քան երկու տասնյակ երկրներում, որտեղ մասնակիցներն ուսումնասիրում են իրենց հետաքրքրություններն արվեստում և զարգացնում իրենց գնահատանքը հայկական ավանդույթների ու պատմության նկատմամբ:

    Երգչախմբեր

    Հալեպ, Սիրիա, ՀԵԸ-ի Սպենդիարեան երգչախումբ

    Կահիրե, Եգիպտոս, «Ծիածան» մանկական երգչախումբ

    Մոնտեվիդեո, Ուրուգվայ, «Կռունկ»

    Փարիզ, Ֆրանսիա, «Գողթան» երգչախումբ

    Փասադենա, ԱՄՆ, Լոս Անջելոսի երգչախումբ

    Լաթաքիա, Սիրիա, «Գարուն» մանկական երգչախումբ

    Պարախմբեր

    Հալեպ, Սիրիա

    • ՀԵԸ-ի «Անդրանիկ» պարախումբ
    • ՀԵԸ-ի «Փունջ» մանկական պարախումբ

    Բեյրութ, Լիբանան, ՀԵԸ-ի «Արին» պարախումբ

    Կորդոբա, Արգենտինա, «Արարատ» պարախումբ

    Մոնրեալ, Կանադա, «Գառնի» պարախումբ

    Նյու Յորք, ԱՄՆ, «Անդրանիկ» պարախումբ

    Պլովդիվ, Բուլղարիա

    • «Աստղիկներ» մանկապատանեկան պարախումբ
    • «Նռենի» պարախումբ
    • «Երազանք» պարախումբ

    Սիդնեյ, Ավստրալիա. «Թամզարա*» հայկական պարի խումբ

    Երաժշտական խմբեր

    Հալեպ, Սիրիա

    • ՀԵԸ-ի «Անդրանիկ» փողային նվագախումբ
    • ՀԵԸ-ի Big Band նվագախումբ
    • Կոմիտաս կամերային նվագախումբ

    Պլովդիվ, Բուլղարիա, «Էրեբունի» երաժշտական ​համույթ

    Սոֆիա, Բուլղարիա, Կամերային նվագախումբ

    Ստեփանակերտ, Արցախ, Արցախի կամերային նվագախումբ

    Վառնա, Բուլղարիա, Կամերային նվագախումբ

    Թատերախմբեր

    Հալեպ, Սիրիա. ՀԵԸ-ի Պետրոս Ադամյան թատերախումբ

    Պէյրութ, Լիբանան. ՀԵԸ-ի Վահրամ Փափազյան թատերախումբ

    Բուենոս Այրես, Արգենտինա, Գրիգոր Սաթամյանի անվան թատերախումբ

    Հասկովո, Բուլղարիա, Գրիգոր Ազարյանի անվան պատանեկան թատրոն

    Մելբուռն, Ավստրալիա, Հակոբ Պարոնյան թատերախումբ

    Փարիզ, Ֆրանսիա, «Ահազանգ» թատերախումբ

    Փասադենա, ԱՄՆ, Սաթամյան թատերախումբ

    Տեղական կատարողական արվեստների խմբերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար գրել info@agbu.org հասցեին:

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    Footer Menu 1

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube

    Footer Menu 2

    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն