Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • ՀԲԸՄ ամսագիր
    • Insider ամսագիր
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Միացե՛ք
  • Am
  • En
  • Նկար
    A smiling women entrepreneur empowered by AGBU WE

    Կին ձեռներեցներ

    Երազանքից՝ բիզնես

    Նպատակ ունենալով խթանել Հայաստանի և Արցախի ձեռներեց կանանց գործունեությունը՝ ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը խրախուսում է ՓՄՁ սեփականատերերին բացահայտել իրենց իրական ներուժը՝ մասնակցելով բիզնես դասընթացների ու գործնական աշխատանքների: Համապարփակ այս ծրագիրն օգնում է Հայաստանի և Արցախի կին ձեռներեցներին ավելի լավ հասկանալ իրենց բիզնեսի էությունն ու առանձնահատկությունները, ինչպես նաև ուղղորդում նրանց՝ սեփական հաջողությունը առավելագույնի հասցնելու դժվարին ճանապարհին:

    ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնության «Կին ձեռներեցներ» ծրագիրը ձեռներեց կանանց տրամադրում է  360º աջակցություն, որը ներառում է ձեռնարկատիրության, ֆինանսական կառավարման, մարքեթինգի և տեղական հարկային օրենսդրության, ինչպես նաև անգլերեն լեզվի դասընթացներ և մենթորություն։ Ծրագրի ավարտին տրամադրվում է նաև փոքր դրամաշնորհներ, որոնք մասնակիցներն օգտագործում են բացառապես իրենց  բիզնեսները զարգացնելու նպատակով: Ի հավելումն, ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրն ապահովում է շարունակական  ուղղորդում, տրամադրում խորհրդատվություն և խթանում մասնակիցների հետագա շփումն  ու փորձի փոխանակումը ոլորտային փորձագետների հետ: Վերջերս ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ ձեռք բերված համագործակցության արդյունքում Հայաստանի կանայք իրենց ձեռնարկատիրական գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները զարգացնելուց զատ, անցնում են նաև աշխատանքի տեղավորման համար վերապատրաստում:

     

    • Shushan Avetisyan
    • Karine Grigoryan
    • Anush and Donara
    • Gohar Armenian
    • Manan Asikyan

     360º աջակցություն

    Ժամանակակից աշխարհում բիզնես սկսել կամ ընդլայնել նշանակում է առերեսվել հարափոփոխ միջավայրին: ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը տրամադրում է 360 º  աջակցություն՝ կրթելով և հզորացնելով Հայաստանի և Արցախի կին ձեռներեցներին: Ծրագիրն օգնում է իր շահառուների ճկուն բիզնես պլաններ մշակելու գործում, որն առաջնային է փոփոխություններին արագ և արդյունավետ արձագանքելու համար։ Ծրագիրը նաև բացառիկ հնարավորություն է ընձեռում ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնության շրջանավարտների և աջակիցների ցանցին միանալու համար: Ծրագրի կրթական փուլի բաղադրիչներն են.

    • «Աշխատանքային հիմունքներ» տեսադասընթացների հասանելիություն
    • Առաջնորդության հմտությունների ձևավորում
    • Բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացներ
    • Ոլորտին հատուկ սեմինարներ և մասնագիտացված դասընթացներ
    • ՀԲԸՄ ցանցերին անդամակցելու հնարավորություններ
    • Սփյուռքում գործող բիզնես մենթորների հասանելիություն
    • Անգլերեն լեզվի ուսուցում
    • Փոքր դրամաշնորհային մրցույթներ և ֆինանսավորման հնարավորություններ
    • Շարունակական մոնիթորինգ և խորհրդատվություն

    Դիմե՛ք

    Ծրագրի հերթական խմբերի ընդունելությունը կսկսվի մայիս-հունիս ամիսներին: Հետևե՛ք ծրագրի վերաբերյալ թարմացումներին այս էջում:

    ԻՄԱՑԵ՛Ք ԱՎԵԼԻՆ
    video thumbnail

    Ծանոթացե՛ք ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի վերջին զարգացումներին

    Apply Now

    Նոր խմբերի հավաքագրում

    ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի հերթական խմբերի հավաքագրումը կսկսվի մայիս-հունիս ամիսներին: Ծրագրին կարող են միանալ Հայաստանում և Արցախում ձեռներեցությամբ զբաղվող կանայք: Դիմումների ընդունման կարգն ու վերջնաժամկետը կներկայացվի այս էջում ավելի ուշ:

    AGBU WE participant Anush Saroyan

    Հաջողված պատմություններ

    ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի շահառու Անուշ Սարոյանն է Գյումրիից, ով, մասնակցելով ծրագրին, կարողացավ կյանքի կոչել իր վաղեմի երազանքն ու Գյումրիի կենտրոնում բացեց սեփական նորաձևության տունը: Դիտե՛ք մեր շահառուների հաջողված պատմությունները:

    WE expansion

    «Կին ձեռներեցներ»-ն ընդլայնվում է

    ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրն այսուհետ հասանելի է դարձել Հայաստանի մարզերում: Բացի Երևանից, Շիրակում, Գեղարքունիքում և Տավուշում ևս կազմակերպվեցին ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացներ: Ավարտին 115 մասնակիցներից 29-ն արժանացան դրամաշնորհների իրենց բիզնեսները զարգացնելու համար: 

    WE & UNDP

    Համագործակցություն

    ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ»-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացվող «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում, փուլ II» ծրագրում ընդգրկեցին Երևանի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի կանայք: 170 կին վերապատրաստում անցավ՝ բարելավելով աշխատանքային հմտությունները, իսկ 68 կին ձեռներեցներ ձեռք բերեցին բիզնեսի վարման գիտելիքներ:     

    WE Women Participate in a big Christmas Market in Yerevan - 2021

    Ամանորյա տոնավաճառ

    Յուրաքանչյուր տարի՝ դեկտեմբեր ամսին, ՀԲԸՄ կին ձեռներեցները մասնակցում են ամենամեծ Ամանորյա տոնավաճառ-ցուցահանդեսին, որն ապահովում է այդչափ կարևոր տեսանելիություն նրանց բիզնեսների համար: Այս տարի տոնավաճառ-ցուցահանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 23-27-ը, որին մասնակցեց 40 շահառու Հայաստանից ու Արցախից: 

    AGBU WE Logo

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    Footer Menu 1

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube

    Footer Menu 2

    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն