Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • ՀԲԸՄ-ի մասին
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • AGBU Magazine
    • Insider Magazine
    • WebTalks
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Նվիրաբերե՛ք
  • Միացե՛ք
  • Globe
  • Am
  • En
  • Fr
  • Նկար
    Virtual Bridge Banner

    Հայկական վիրտուալ կամուրջ

    Խթանելով Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը

    Նորարարական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի արդյունաբերության ամենաարագ զարգացող ճյուղերից է, իսկ Հայկական վիրտուալ կամուրջը հնարավորություն է տալիս Սիլիկոնյան հովիտը կապել Հայաստանի հետ:

    Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի միջև ստեղծված համագործակցության շնորհիվ այս նախաձեռնությունը Հայաստանի նոր դասի բարձր տեխնոլոգիաների հիմնադիրներին և ստարտափներին հնարավորություն է տալիս մուտք գործել Սիլիկոնային հովտի էկոհամակարգ, որոնք արդյունաբերությունն առաջ մղելու նորարարություններ կամ գիտական բեկում առաջացնող միջոցներ են փնտրում:

    «Հայկական վիրտուալ կամուրջ»-ի շնորհիվ Հայաստանի հեռանկարային ստարտափներն ու գյուտարարները հստակ սահմանված արագացման և ինկուբացիոն ծրագրերի, սեմինարների, ցանցային միջոցառումների միջոցով փոխազդում և փոխգործակցում են Սիլիկոնային հովտի առաջատար փորձագետների հետ՝ բարձրացնելով Հայաստանի մրցակցային առավելությունների մասին իրազեկվածությունը:

    Հայկական վիրտուալ կամուրջը հարյուրավոր հավելվածներից ընտրում է ռոբոտաշինության, կիբերանվտանգության, էլեկտրոնային առևտրի, էլեկտրոնային տեխնոլոգիաների, թվային արվեստի, դիզայնի և այլ ոլորտների լավագույն 15 անհատներին և ընկերություններին: Այս ամենը նպաստում է, որ Հայաստանը պահպանի տարածաշրջանում տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի իր գերակայությունն ու աշխարհի տարբեր կողմերից ներգրավի օտարերկրյա ներդրողներին:

    Ութ շաբաթյա ծրագիրը՝ համապարփակ մշակված վերապատրաստման աշխատաժողովների, սեմինարների և ներգրավվածության հնարավորությունների միջոցով, ապահովում է բիզնես ռազմավարությունների և հմտությունների հետագա զարգացումը:

    Նկար
    Intro to Silicon Valley
    Նկար
    Productization
    Նկար
    Branding and Marketing
    Նկար
    Business Development
    Նկար
    Legal Matters
    Նկար
    Networking
    Նկար
    Crowdfunding
    Նկար
    Investors
    • Ինձ համար հաճելի էր հանդիպել նորարար ստարտափների հետ, ներկայացնել նրանց Սիլիկոնյան հովտի հեռանկարներն ու բացատրել թե ինչպես կարելի է սկսել, աճել, զարգացնել և ֆինանսավորել սեփական բիզնեսը: Մաղթում եմ նրանց ամենայն բարիք, քանի որ նրանք ընդլայնում են իրենց հասանելիությունը, և անհամբեր սպասում եմ ապագայում Հայաստանի այլ ստարտափներին աջակցելու նորանոր առիթների:
      Յենս Վեյզել, հիմնադիր և կառավարող գործընկեր
      Yabusame խորհրդատվական գործընկերներ
    • Թեև հեռավար աշխատանքը և վիրտուալ հաղորդակցությունները կարող են վնասել այլ ոլորտներին, տեխնոլոգիական արդյունաբերությունը կարողացավ զարգանալ նման պայմաններում, և Հայկական վիրտուալ կամուրջ ծրագիրը բացառություն չէր: Ստանալով առաջնորդություն ոլորտի առաջատարների, բիզնեսմենների և ներդրողների կողմից՝ մեր մասնակիցները վստահորեն շարունակեցին իրենց ուղին միջազգային շուկաներում:
      Դր Երվանդ Զորյան, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ
      ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի նախագահ

    Սեմինարներ և աշխատաժողովներ. ծանոթացե՛ք նախորդ ծրագրի մենթորներին և դասախոսներին

    Ոլորտի առաջատարները կենսական ​​հեռանկարներ են ստեղծում ստարտափների համար: Ծանոթացե՛ք արհեստական բանականության, կիբերանվտանգության, սարքավորումների և մեխանիզմների համացանցային համակարգերի և ինքնաշխատ մեքենաների ոլորտների զարգացող տեխնոլոգիական միտումներին, ինչպես նաև ստացե՛ք խորհուրդներ առաջնորդության և ներկայացման հմտությունների վերաբերյալ: Զրույցի այս թեմաները կարևոր են մրցակցային տեխնոլոգիաների ոլորտում բիզնեսի հաջողությանն ուղղված ամբողջական մոտեցում մշակելու համար:

    Ծրագրի մասին ավելին՝ այստեղ:

    Sam Mcafee

    Sam McAfee

    Product and Leadership Coach, Author 

    Zhu Jie

    Jie Zhu

    International Tax Partner, PP&Co

    Olga Mack

    Olga Mack

    CEO, Parley Pro.

    Kevork Kechichian

    Kevork Kechichian

    Executive Vice President of Engineering, NXP

    SC MOATTI

    SC Moatti

    Managing Partner, Mighty Capital

    Bret Waters

    Bret Waters

    CEO, Executive Mentor

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube
    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն