Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • ՀԲԸՄ-ի մասին
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • AGBU Magazine
    • Insider Magazine
    • WebTalks
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Նվիրաբերե՛ք
  • Միացե՛ք
  • Globe
  • Am
  • En
  • Fr
  • Նկար
    ATDV Banner

    Հայաստան՝ կյանքի երկիր

    Կառուցում՝ հանուն ապագայի

    «Հայաստան՝ կյանքի երկիր» ծրագիրը կազմավորվել է կամավորների նախաձեռնությամբ, ովքեր ձգտում են բացահայտել Հայաստանը և նրա մշակույթը, ներգրավվել տեղական համայնքների զարգացմանը և աջակցել կարիքավորներին: Այլ կերպ, «Հայաստան՝ կյանքի երկիր» ծրագիրը կատարյալ է նրանց համար, ովքեր ցանկանում են ակտիվորեն մասնակցել ավելի ուժեղ Հայաստանի կառուցմանը:

    Ծրագիրը մեկնարկել է 2011 թ. ՀԲԸՄ Փարիզի Երիտասարդական խմբի կողմից. երիտասարդներ, որոնք մեծ մղում ունեն օգնելու իրենց հայրենիքին: Ծրագիրը գործում է յուրաքանչյուր ամառ, չորս շաբաթ տևողությամբ: Մասնակիցներն ապրում են նախապես որոշված որևէ գյուղում, որտեղ իրականացնում են վերակառուցման ծրագիր, ինչպես նաև տեղի երեխաների համար կազմակերպում առողջապահության թեմայով դասընթացներ: Arménie Terre de Vie-ն նշանակում է Հայաստան՝ կյանքի երկիր, քանի որ այդ ընթացքում մասնակիցներն անփոխարինելի կապեր են ստեղծում միմյանց, Հայաստանի ժողովրդի ու երկրի հետ:

    2025 թվականի հուլիսին մասնակիցներն այցելեցին Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնք՝ ավարտելու գյուղի դպրոցի երկրորդ հարկի վերանորոգման աշխատանքները։ Բացի դրանից, նրանք կազմակերպեցին ուսուցողական միջոցառումներ և առողջապահական հանդիպումներ տեղացի երեխաների համար, ինչպես նաև բաժանեցին առաջին անհրաժեշտության պարագաների արկղեր։ 2026 թվականի հուլիսին կամավորները կրկին կուղևորվեն Տավուշ՝ ծրագրեր իրականացնելու մեկ այլ՝ հատուկ ընտրված գյուղում։

    Video thumbnail
    Video thumbnail
    Video thumbnail

    Մեր նախագծերը

    Յուրաքանչյուր ամառ ՀԲԸՄ-ն որոշակի համայնքում բացահայտում է կարիքներն ու մշակում ծրագրեր, որոնք ուղղված են տեղի երիտասարդության կյանքի պայմանների բարելավմանը: Ծրագրերը ներառում են դպրոցների և երիտասարդական կենտրոնների վերակառուցում՝ էկոլոգիապես մաքուր մոտեցումներով, ժամանակակից կրթությանն ու առողջապահությանը նվիրված դասընթացներ, միջոցառումների ու խաղերի կազմակերպում, անհրաժեշտ պարագաների, սննդեղենի ու գրքերի բաշխում։ Մինչ օրս մեր ծրագրերը բարելավել են ավելի քան 2500 երեխաների, նրանց ընտանիքների ու բնակավայրերի պայմանները:

    Յուրաքանչյուր ամառ, նախքան ժամանումը, ծրագրի ֆինանսավորումն ապահովելու համար մասնակիցները դրամահավաքներ են կազմակերպում:

    ՄԻԱՑԵ՛Ք:

    2025 թվականի համար այլևս դիմումներ չեն ընդունվում։ Այցելե՛ք մեր կայք 2026 թվականի հունվարին, որպեսզի ստանաք տեղեկություններ 2026 թվականի ամառային ծրագրին մասնակցելու վերաբերյալ։ 

    video thumbnail

     

     

    Աջակցե՛ք թիմին

    Օգնե՛ք մեզ իրագործել հաջորդ տարվա ծրագիրը՝ նվիրաբերելով այսօր։

     

    Նվիրաբերե՛ք
    Նկար
    atdv 21 chantier
    Նկար
    chantier 23
    Նկար
    bucco 21 atdv
    Նկար
    Terre de Vie
    Նկար
    Anastasie atdv
    Նկար
    ATDV Carousel photo
    Նկար
    mathilde atdv
    Նկար
    ATDV service
    Նկար
    vahe atdv

    ՀՏՀ և ծրագրի մանրամասներ


    Ովքե՞ր կարող են մասնակցել ծրագրին

    Կամավորները պետք է լինեն 18-ից 30 տարեկան և տիրապետեն անգլերեն, ֆրանսերեն կամ հայերեն լեզուների: Փորձառու բոլոր մասնակիցները պետք է հասանելի լինեն ծրագրի ողջ տևողության ընթացքում: Ակնկալվում է, որ նախքան ուղևորությունը, նրանք ծրագիրը խթանելու և անհրաժեշտ գումարներ հավաքագրելու համար կաշխատեն տարվա ընթացքում:

    Դրամահավաք

    Ծրագրի աշխատանքին աջակցելու համար կամավորները պետք է հանձնառու լինեն հավաքագրելու առնվազն 500 եվրո: Յուրաքանչյուր խմբի համար դրամահավաքի ընդհանուր նպատակը ընտրվում է ըստ ծրագրի:

    *Ի հավելումն դրամահավաքի՝ մասնակիցները պետք է հոգան իրենց ավիատոմսերի և կեցության ընթացքում սնվելու ծախսերի մի մասը: Տե՛ս Ճամփորդություն և կացարաններ բաժինը:

    Ճամփորդություն և կացարաններ

    Կամավորները հոգում են երկկողմանի ավիատոմսերի ձեռքբերման ծախսերը:  ՀԲԸՄ-ն կկազմակերպի նաև նախագծերի ու ծրագրերի հետ կապված տրանսպորտային ծառայություններ՝ ներառյալ ծրագրի վերջին հավելյալ շաբաթվա ընթացքում:

     

    Կացարան և Սնունդ
    Կացարան
    ՀԲԸՄ-ն մասնակիցներին ապահովում է կացարանով՝ հյուրատներ, հյուրանոցներ, տեղացիների տներ։ Ծրագրի վերջին հավելյալ շաբաթվա ընթացքում նույնպես կացարանը տրամադրվում է ՀԲԸՄ-ի կողմից։
     
    Սնունդ
    Աշխատանքային օրերին ՀԲԸՄ-ն տրամադրում է նախաճաշ և ճաշ, իսկ ընթրիքը հոգում է կամավորը։
    Հանգստյան օրերին նախաճաշը տրամադրվում է ծրագրի կողմից, իսկ ճաշն ու ընթրիքը հոգում է կամավորը։
    Ծրագրի առաջին երեք շաբաթների ընթացքում ղեկավարները կազմակերպում են խմբակային ընթրիքներ։
    Ծրագրի վերջին հավելյալ շաբաթվա ընթացքում սննդի բոլոր ծախսերը հոգում են կամավորները։
    Գործունեություն
    ՀԲԸՄ-ն հոգում է որոշակի ծախսեր հանգստյան օրերի և ծրագրի վերջին հավելյալ շաբաթվա ընթացքում կազմակերպվող որոշ ակտիվությունների համար։ Մասնակիցներն իրենց հերթին պետք է հոգան որոշ միւոցառումների ծախսեր։

    Այս ծրագրի մասին հավելյալ տեղեկությունների համար դիմե՛ք atdv@agbu.org:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube
    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն