Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • ՀԲԸՄ-ի մասին
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • AGBU Magazine
    • Insider Magazine
    • WebTalks
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Նվիրաբերե՛ք
  • Միացե՛ք
  • Globe
  • Am
  • En
  • Fr
  • Նկար
    AGBU Arts Banner Image

    ՀԲԸՄ ԱՐՎԵՍՏԻ ԲԱԺԻՆ

    Հաջողության բեմահարթակի ստեղծում

    Հայ մշակույթն այնքան խորն է, որքան իր հնագույն արմատները, այնքան հարուստ է, որքան արվեստի տարբեր ձևերի արտահայտման վարպետությունն ու նույնքան հնարամիտ է, որքան հայ ժողովուրդը: Հայ մշակույթի տարածման գործում ՀԲԸՄ Արվեստի բաժինը դարձել է շարժիչ ուժ՝ զարգացնելու և ցուցադրելու հայ արվեստագետներին և կատարողներին:

    ՀԲԸՄ-ի մոտեցումը արվեստին բազմակողմանի է: Մենք հավատում ենք կրթական և մենթորական աջակցության ծրագրերի, ներկայացումների և ցուցադրությունների, ցանցային կապի և բացահայտման հնարավորությունների ստեղծման միջոցով երիտասարդ տաղանդներին աջակցելու անհրաժեշտությանը: Մեր տեղական մասնաճյուղերը նաև խրախուսում են կապը հայկական ժառանգության հետ՝  տեղական երգչախմբերում, թատերախմբերում և պարախմբերում ներգրավելու միջոցով: ՀԲԸՄ-ի համար նույնքան կարևոր է հայկական ժառանգության և ժամանակակից արվեստի ձևերի ինտեգրման և աշխարհի կողմից գնահատման հնարավորությունների ապահովումը: Համագործակցելով խոշոր հաստատությունների հետ՝ մենք կազմակերպում ենք միջոցառումներ, փառատոններ և ցուցահանդեսներ՝ կարևորելով հայկական մշակույթի ներկայացումն աշխարհին, որը չափազանց կարևոր է հին և նորագույն պատմության մեջ մեր տեղն ամրապնդելու տեսանկյունից:

    Աջակցություն զարգացող տաղանդներին

    ՀԲԸՄ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում նորահայտ տաղանդավոր արվեստագետներին, ինչպես նաև նրանց համար մենթորության և հանրությանը ներկայանալու հնարավորություններ է ստեղծում: Ամեն տարի մենք արվեստի մի շարք կրթաթոշակներ ենք տրամադրում տաղանդավոր հայ երիտասարդներին, որոնք այլապես հնարավորություն պիտի չունենային սովորելու բարձրակարգ հաստատություններում:

    Բացի այդ, մենք փոքր դրամաշնորհներ ու Creative Armenia-AGBU Fellowship ծրագրի միջոցով մասնագիտական ​​մենթորության, ֆինանսական օգնության և նախագծերն ավարտին հասցնելուն ուղղված աջակցություն ենք ցուցաբերում: Նորահայտ ստեղծագործողների բացահայտումը մեծացնելու նպատակով ՀԲԸՄ-ն կազմակերպում է կոմպոզիտորների միջազգային մրցույթներ, համերգներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ ամբողջ աշխարհում:

    • Նկար
      AGBU Arts Global Partnerships
    • Նկար
      AGBU Arts Global Partnerships
    • Նկար
      AGBU Support for Emerging Talents
    • Նկար
      AGBU Support for Emerging Talents
    • ՀԲԸՄ արվեստի կրթաթոշակ ստանալուց ի վեր իմ կյանքն եղել է զարմանալի ճանապարհորդություն:
      Նատալի Արոյան, ՀԲԸՄ արվեստի կրթաթոշակառու
      Սոպրանո, Սիդնեյի օպերային թատրոն
    • Կրթաթոշակի ծրագրով մենթորություն, բազմաթիվ արժեքավոր տեղեկություններ և խորհուրդներ ստացա մասնագիտությանս վերաբերյալ իմ սիրելի կինոգործիչներից: Բացի այդ, ֆինանսական աջակցությունն ինձ ազատություն տվեց՝ շարունակելու կենտրոնանալ ստեղծագործական աշխատանքի վրա:
      Էմիլի Մկրտիչյան, Creative Armenia-AGBU անդամ
      Կինոռեժիսոր
    • Creative Armenia-AGBU Fellowship-ի յուրահատկությունը կայանում է նրանում, որ ծրագիրը սատարում է նորարար գաղափարներին և ստեղծագործ մտածողությանը: Կարծում եմ՝ դա փայլուն միջոց է՝ աջակցելու հայ ժամանակակից արվեստին։
      Ցոլակ Մլքե-Գալստյան, Creative Armenia-ՀԲԸՄ կրթաթոշակառու
      Թատրոնի ռեժիսոր և պարուսույց
    • «Երաժշտական Հայաստան» ծրագրի շնորհիվ ավելի շատ սիրահարվեցի իմ հայրենիքին:
      Անի Սոֆի Բուքուջյան, ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» ծրագիր
      Սան Ֆրանցիսկոյի բալետի նվագախմբի գլխավոր երկրորդ ջութակահար

    ՀԲԸՄ արվեստի բաժինն ու մասնաճյուղերն ամբողջ աշխարհում հյուրընկալում են բազմաթիվ միջոցառումներ՝ առավելագույնի հասցնելու մեր երիտասարդ տաղանդների ներկայացումը: Կարևոր իրադարձությունները ներառում են ՀԲԸՄ-ի երաժշտական բաժնի կրթաթոշակառուների Քարնեգի Հոլի համերգային ելույթներն ու Լինքոլն կենտրոնում հայ կինոգործիչների վեց կարճամետրաժ ֆիլմերի ներկայացումը:

    • Նկար
      Global Partnerships - MET
    • Նկար
      Global Partnerships - Pompidou
    • Նկար
      Global Partnerships - Casa Asia Barcelona
    • Նկար
      Global Partnerships - Shanghai Concert Hall

    Համաշխարհային գործընկերություններ

    Հայկական հարուստ մշակույթի հեղինակությունն ավելի լայն լսարանի  առջև ներկայացնելու նպատակով, մենք համագործակցում ենք համաշխարհային մակարդակի հաստատությունների հետ: Աշխատելով Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի, Պոմպիդու կենտրոնի և Բրյուսել քաղաքի և այլ հայտնի հաստատությունների հետ, մենք ընդլայնում ում ենք Հայաստանի հարուստ մշակութային ինքնության ներկայացումը միջազգային հարթակներում: Մենք նաև ձգտում ենք ապահովել, որ հայկական ավանդույթները ներկայացված լինեն երաժշտության և արվեստի փառատոններում և ֆորումներում, որոնք խթանում են բազմազանությունն ու համընդհանուր թեմաների արծարծումը:

    Հարցեր ունե՞ք այս արշավի վերաբերյալ:

    Շնորհիվ  նվիրատուների աջակցության և առատաձեռնության,, ՀԲԸՄ-ն կարողանում է հանրությանը ներկայացնել նորարար և գրավիչ ծրագրեր՝ միաժամանակ ներդրումներ կատարելով համաշխարհային առաջնորդների հաջորդ սերնդի պատրաստության ծրագրերում: Այս կազմակերպության ուժն ու ապագան մեծապես պայմանավորված է  նրա նվիրատուների առատաձեռնությամբ, որոնք հավատում են ՀԲԸՄ-ի առաքելությանն ու ներդրումներ կատարում մեր համաշխարհային ծրագրերում:

    Եթե ցանկանում եք լրացուցիչ տեղեկություններ ստանալ  այն ոլորտների մասին, որոնց ի նպաստ կուզենայիք  կատարել ձեր կարևոր նվիրատվությունը, ինչպես արվեստի միջոցառումների հովանավորությունը, կամ ՀԲԸՄ-ին աջակցելու բազմաթիվ այլ ծրագրեր, խնդրում ենք կապվել մեր զարգացման և տարածման տնօրենի հետ:

    Քարեն Փափազյան

    Kpapazian@agbu.org

    212-319-3683

    Նկար
    Charity Navigator-ը 2021թ. հուլիսի 1-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ճանաչել է որպես 4 աստղանի  բարեգործական կազմակերպություն:

    Charity Navigator-ը 2021թ. հուլիսի 1-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ճանաչել է որպես 4 աստղանի բարեգործական կազմակերպություն:
    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube
    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն