Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • ՀԲԸՄ-ի մասին
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • AGBU Magazine
    • Insider Magazine
    • WebTalks
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Նվիրաբերե՛ք
  • Միացե՛ք
  • Globe
  • Am
  • En
  • Fr
  • Նկար
    Doctors

    Կլաուդիա Նազարյան բժշկական կենտրոն

    Անվճար բժշկական օգնություն և խորհրդատվություն

    2017 թվա­կա­նին ՀԲԸՄ-ն­ Եր­ևա­նի «Վա­հե Կա­րա­պետ­յան» կենտ­րո­նում հիմ­նեց բազ­մապ­րո­ֆիլ ա­ռող­ջա­պա­հա­կան հաս­տա­տութ­յուն՝ Սի­րիա­յից և ­Լի­բա­նա­նից ներ­գաղ­թած հա­յե­րի հա­մար անհ­րա­ժեշտ ա­ռող­ջա­պա­հա­կան ծա­ռա­յութ­յուն­ներ մա­տու­ցե­լու նպա­տա­կով: 2023թ. բժշկա­կան կենտ­րո­նը հիմ­նա­նո­րոգ­վել և ­տեխ­նի­կա­պես վե­րա­զին­վել է՝ Ար­ցա­խից բռնի տե­ղա­հան­ված մեր հայ­րե­նա­կից­նե­րին սպա­սար­կե­լու և ն­րանց բժշկա­կան խնդիր­նե­րը մեղ­մե­լու նպա­տա­կով:

    Բժշկա­կան կենտ­րոնն ա­ռա­ջար­կում է հի­վա­նդութ­յուն­նե­րի կան­խար­գել­մա­ն և ­հո­գե­կան ա­ռող­ջութ­յան պահ­պան­ման ծա­ռա­յութ­յուն­ներ, ինչ­պես նաև խորհր­դատ­վութ­յուն ե­րե­խա­նե­րի և ­մե­ծա­հա­սակ­նե­րի հա­մար: Այս­տեղ աշ­խա­տում են փոր­ձա­ռու բժիշկ­ներ Սի­րիա­յից և­ Ար­ցա­խից՝ սրտա­բան, ակ­նա­բույժ, ՔԿԱ բժիշկ, գի­նե­կո­լոգ, ման­կա­բույժ և ­հո­գե­բան: Մինչ օրս բժշկական կենտրոնը սպասարկել է շուրջ 2000 արցախցիների:

    Ծանոթացե՛ք մեր բժիշկներին


    Գրիգոր Հրանդի Տարագճյան
    Տնօրեն, բժիշկ-սրտաբան
    Ավելին
    X
    Գրիգոր Հրանդի Տարագճյան

    Գրիգոր Հրանդի Տարագճյան

    Տնօրեն, բժիշկ-սրտաբան

    Ծնվել է 1946 թ. Հա­լե­պում (Սի­րիա)։ 1980 թ. ա­վար­տել է Եր­ևա­նի Մ. ­Հե­րա­ցու ան­վան պե­տա­կան բժշկա­կան հա­մալ­սա­րա­նը։ Աշ­խա­տել է Հա­լե­պում մինչև 2012 թ.։ Հա­յաս­տան տե­ղա­փոխ­վե­լուց հե­տո՝ 2017 թվա­կա­նից մինչ օրս, աշ­խա­տում է ՀԲԸՄ «Կլաուդիա Նազարյան» բժշկա­կան կենտ­րո­նում՝­ որ­պես տնօ­րեն և բ­ժիշկ-սրտա­բան։

    Բժշկին կա­րող են դի­մել հետև­յալ խնդիր­նե­րի դեպ­քում՝

    • սիրտ-անոթային հիվանդություններ
    • շնչառական համակարգի հիվանդություններ
    • մարսողական համակարգի հիվանդություններ
    • էնդոկրին համակարգի հիվանդություններ

     

    Հարություն Մերուժան Հակոբի Քիրիշյան
    Բժիշկ-գինեկոլոգ
    Ավելին
    X
    Հարություն Մերուժան Հակոբի Քիրիշյան

    Հարություն Մերուժան Հակոբի Քիրիշյան

    Բժիշկ-գինեկոլոգ

    Ծնվել է 1940 թ. Հա­լե­պում (Սի­րիա)։ 1971 թ. ա­վար­տել է Եր­ևա­նի Մ. ­Հե­րա­ցու ան­վան պե­տա­կան բժշկա­կան հա­մալ­սա­րա­նը։ Մինչև 2012 թ. աշ­խա­տել է Հա­լե­պում՝ որ­պես գի­նե­կո­լոգ։ 2017 թվա­կա­նից մինչ օրս աշ­խա­տում է ՀԲԸՄ «Կլաուդիա Նազարյան» բժշկա­կան կենտ­րո­նում։

    Բժշկին կա­րող են դի­մել հետև­յալ խնդիր­նե­րի դեպ­քում՝

    • հղի­ության վարում
    • գինեկոլոգիական խնդիրների ախտորոշում
    • կա­նա­ցի հիվանդությունների հետազոտություն և բուժում
    • վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ
    Մարգարիտա Ալեքսանդրի Հասրաթյան
    Բժիշկ-մանկաբույժ
    Ավելին
    X
    Մարգարիտա Ալեքսանդրի Հասրաթյան

    Մարգարիտա Ալեքսանդրի Հասրաթյան

    Բժիշկ-մանկաբույժ

    Ծնվել է 1979 թ. ­Մար­տա­կեր­տում (Ար­ցախ)։ 2003 թ. ա­վար­տել է Եր­ևա­նի Մ. ­Հե­րա­ցու ան­վան պե­տա­կան բժշկա­կան հա­մալ­սա­րա­նը։ 2005 թվա­կա­նից աշ­խա­տել է Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­կան պո­լիկ­լի­նի­կա­յում՝ որ­պես տե­ղա­մա­սա­յին բժիշկ-ման­կա­բույժ։ Պարբերաբար վերապատրաստվել է ՀՀ -ում, իսկ 2019 թ. նաև Մոսկվայում: Հա­յաս­տան տե­ղա­փոխ­վե­լուց հե­տո 2023 թ. ­աշ­խա­տան­քի է ըն­դուն­վել ՀԲԸՄ «Կլաուդիա Նազարյան» բժշկա­կան կենտ­րոն՝ որ­պես բժիշկ ման­կա­բույժ։

    Բժշկին կա­րող են դի­մել հետև­յալ խնդիր­նե­րի դեպ­քում՝

    • բարձր ջերմություն
    • հազ և արտահոսություն քթից
    • կոկորդի ցավ
    • որովայնի ցավ
    • մարսողական համակարգի խանգարում
    • միզուղիների բորբոքում

     

    Էլեոնորա Արթուրի Սաղաթելյան
    Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ
    Ավելին
    X
    Էլեոնորա Արթուրի Սաղաթելյան

    Էլեոնորա Արթուրի Սաղաթելյան

    Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ

    Ծնվել է 1984 թ. Գան­ձա­կում: 2017 թ. ա­վար­տել է ԵՊՀ հո­գե­բա­նութ­յան ֆա­կուլ­տե­տը։ 2018 թ. հիմ­նադ­րել  է Հայ-ա­մե­րիկ­յան հո­գե­բա­նա­կան ըն­կե­րութ­յու­նը։ 2019 թ. ԱՄՆ-ում հա­վա­տար­մագր­վել է որ­պես պե­րի­նա­տալ  հո­գե­բան։ 2023 թ. աշ­խա­տան­քի է ըն­դուն­վել ՀԲԸՄ «Կլաուդիա Նազարյան» բժշկա­կան կենտ­րոն՝ որ­պես հո­գե­բան, հո­գե­թե­րապևտ։

    Բժշկին կա­րող են դի­մել հետև­յալ խնդիր­նե­րի դեպ­քում՝

    • հուզական անկայունություն և խուճապային գրոհներ
    • արտահայտված անհանգստության զգացում և մտասևեռում 
    • տրամադրության հանկարծակի ու անհիմն տատանումներ
    • կյանքի նկատմամբ հետաքրքրության բացակայություն
    • հետծննդյան դեպրեսիա
    • դեռահասների անցումային շրջանի դժվարություններ
    • քնի կամ ուշադրության արտահայտված խանգարումներ
    • անկառավարելի ագրեսիայի նոպաներ

       

     

    Անի Սիրականի Դավոյան
    բժիշկ-ՔԿԱ
    Ավելին
    X
    Անի Սիրականի Դավոյան

    Անի Սիրականի Դավոյան

    բժիշկ-ՔԿԱ

    Ծնվել է 1992 թ. Եր­ևա­նում։ 2009թ-2019 թ. սո­վո­րել է Եր­ևա­նի պե­տա­կան բժշկա­կան հա­մալ­սա­րա­նում, ստա­ցել է քիթ-կո­կորդ-ա­կան­ջա­բա­նի ո­րա­կա­վո­րում։ Ու­նի նաև ման­կա­կան քիթ-կո­կորդ-ա­կան­ջա­բա­նի ո­րա­կա­վո­րում։

    Բժշկին կա­րող են դի­մել հետև­յալ խնդիր­նե­րի դեպ­քում՝

    • քթային դժվարաշնչություն
    • հոտառության խանգարում
    • ձայնի խռպոտություն
    • խռմփոց
    • ալերգիա
    • լսողության իջեցում
    • գլխացավեր, գլխապտույտ, դիմային հատվածի ցավեր
    • հաճախակի կրկնվող թարախային անգինաներ, սուր շնչառական վարակներ

     

    Մարկրիթ Շուքրիի Քեշիշյան
    Բժիշկ-ակնաբույժ
    Ավելին
    X
    Մարկրիթ Շուքրիի Քեշիշյան

    Մարկրիթ Շուքրիի Քեշիշյան

    Բժիշկ-ակնաբույժ

    Ծնվել է 1950 թ. Հա­լե­պում (Սի­րիա)։ 1978 թ. ա­վար­տել է Եր­ևա­նի Մ. Հե­րա­ցու ան­վան պե­տա­կան բժշկա­կան հա­մալ­սա­րա­նը։ 1982 թ. Հա­լե­պում հիմ­նել է սե­փա­կան ակ­նա­բու­ժա­կան կլի­նի­կան և­ աշ­խա­տել մինչև 2012 թ։ 2017 թվա­կա­նից մինչ օրս աշ­խա­տում է ՀԲԸՄ «Կլաուդիա Նազարյան» բժշկա­կան կենտ­րո­նում՝ որ­պես ակ­նա­բույժ։

    Բժշկին կա­րող են դի­մել հետև­յալ խնդիր­նե­րի դեպ­քում՝

    • տեսողության ստուգում
    • տեսողության շտկում ակնոցով
    • կատարակտ
    • գլաուկոմա
    • աչքի ցանցաթաղանթի պաթոլոգիաներ
    • աչքի բորբոքային հիվանդություններ
    • աչքի առաջնային մասի օտար մարմինների հեռացում

     

    video thumbnail

    Բժշկական կենտրոնի ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել 

    011 51 22 53 հեռախոսահամարով:

    ՀԲԸՄ «Վահե Կարապետյան» կենտրոն

    Զաքարիա Քանաքեռցու փող. 1, Երևան, Հայաստան։ 011 51 22 53 polyclinic@agbu.am

    Claudia Nazarian Medical Center Map

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube
    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն