Ձեր կամավորական աջակցությունն այժմ առավել քան երբևէ անհրաժեշտ է:
ՀԲԸՄ-ն (Հայկական բարեգործական ընդհանուր միությունը) և WCK-ը (World Central Kitchen) միավորում են ջանքերը՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու Արցախից բռնի տեղահանված հայերին։ Այս դժվարին ժամանակներում մենք այս մարդկանց ապահովում ենք տաք և սննդարար կերակուրներով: Ներկայումս հավաքագրում ենք կամավորներ, որոնք պատրաստ են օգնել սննդի պատրաստման, փաթեթավորման և առաքման հարցում:
Կարևոր պայման է, որ կամավորները կարողանան տրամադրել կանոնավոր ժամանակ այս աշխատանքի համար, ինչպես նաև ապահովված լինեն կեցության վայրով:
Ապաստանով ապահովելուց, բժշկական օգնություն տրամադրելուց և տարբեր վերապատրաստումներ իրականացնելուց զատ, մեզ անհրաժեշտ կլինեն տարբեր ուղղվածությամբ կամավորներ: Գրանցվե՛ք հիմա՝ օգնելու Հայաստանում:
Ներկայումս ես բնակվում եմ.
Կամավորական այլ հնարավորություններին կարող եք ծանոթանալ ստորև:
Հետաքրքրվա՞ծ եք կամավորությամբ: Նոր գաղափար ունե՞ք: Մենք սիրում ենք լսել մոտիվացված անհատներին, որոնք պատրաստ են նվիրաբերել իրենց ժամանակը։ Գրե՛ք volunteer@agbu.org էլ. հասցեին կամ լրացրե՛ք ստորև ներկայացված ձևաթուղթը:
Խնդրում ենք ձեր տվյալները լրացնել անգլերեն։
ՀԲԸՄ-ն պահպանում է ձեր գաղտնիությունը: Վերևում ներառված տվյալները պահպանվում են գաղտնիության միջազգային չափանիշներին համապատասխան (ներառյալ GDPR-ը) և օգտագործվում են ձեզ մեր իրադարձությունների, ծրագրերի և նորությունների մասին տեղեկացնելու համար: ՀԲԸՄ-ի ձեր բաժանորդագրությունը կառավարելու համար ուղարկե՛ք նամակ dbupdate@agbu.org էլ. հասցեին: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կարդալ մեր Գաղտնիության ծանուցումը, պայմաններն ու դրույթները:
Մեր կամավորները տարբեր են, բայց ունեն մեկ ընդհանուր հետաքրքրություն՝ փոփոխություն բերելը:
Տեսե՛ք, թե ինչ են ասում մասնակիցները մեր մասին.
Կարդացե՛ք, թե ինչպես է մեր կամավորական ցանցը ծառայում տեղական և գլոբալ մակարդակներում: Նյութերն հասանելի են անգլերենով: