A- A+
read
  • Նկար
    Headshot of Dr. Yervant Zorian
  • Նկար
    City of Santa Clara Decree for Yervant Zorian Day

ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Երվանդ Զորյանը Սանտա Կլարա քաղաքի կողմից ճանաչվել է հեռավար կրթության հիմնադիր հայր

Սեպտեմբերի 1-ը Կալիֆորնիա նահանգի Սանտա Կլարա քաղաքում հռչակվել է որպես «Դոկտոր Երվանդ Զորյանի օր»՝ ի նշան առաջնակարգ գիտնականի և մանկավարժի՝ առցանց ուսուցման ոլորտում ունեցած ակնառու նվաճումների:

Այսօր ավելի քան 39,000 աշակերտ ամբողջ աշխարհից ընդգրկված է հեռավար ուսուցում իրականացնող ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) ծրագրերում, որն հիմնադրվել է դոկտոր Զորյանի կողմից 15 տարի առաջ:

Քաղաքապետ Լիզա Մ. Գիլմորի՝ սեպտեմբերի 1-ին հնչեցրած պաշտոնական հայտարարությունում ասված է. «Կարևոր է արժևորել ապագայում հեռավար ուսուցման դերն ու նշանակությունը հասարակության ձևավորման գործում և այն ներդրումը, որ դոկտոր Զորյանի նման հիմնադիր հայրերն ունեցել են կրթական հեղափոխության մեջ»:

Այս առիթով ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն ևս շնորհավորական ուղերձ է հղել ՀԲԸՄ կենտրոնական վարչության և բոլոր անդամների անունից։ «Վստահ եմ, որ խոսում եմ աշխարհի բոլոր հայերի անունից, ովքեր բարձր են գնահատում դոկտոր Զորյանի կատարած աշխատանքը: Մենք չենք կարող չգնահատել և չհպարտանալ, երբ տեսնում ենք, թե ինչպես են Սանտա Կլարա քաղաքի բնակիչները գնահատում բազում շնորհներով և տաղանդներով օժտված Երվանդին: Շնորհակալությու՛ն, Երվանդ, այն ամենի համար, ինչ դու արել ես հայկական փորձը հարստացնելու և ՀԲԸՄ ժառանգությունը տարածելու համար: Եվ ճանաչելով քեզ՝ վստահ եմ, որ դու դեռ նոր ես սկսում»:

Սեպտեմբեր 12, 2022