Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • ՀԲԸՄ-ի մասին
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • AGBU Magazine
    • Insider Magazine
    • WebTalks
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Նվիրաբերե՛ք
  • Միացե՛ք
  • Globe
  • Am
  • En
  • Fr
  • Նկար
    Women Coders Banner

    Կին ծրագրավորողներ

    Անվճար ծրագրավորման դասընթացներ կանանց համար

    ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնության «Կին ծրագրավորողներ» ծրագիրն օգնում է կանանց ձեռք բերել նոր գիտելիքներ, մուտք գործել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտ և աշխատաշուկայում դառնալ մրցունակ։ Ծրագիրը տրամադրում է ՏՏ ոլորտի դասընթացներ, որոնք օգնում են զարգացնել հմտություններն ու տիրապետել ժամանակակից գործիքներին, ինչպես նաև կապեր հաստատել ոլորտի առաջատար մասնագետների հետ։ 

    ՏՏ-ն ամենաարագ փոփոխվող ոլորտներից է։ Հետևաբար, ընդունելության յուրաքանչյուր շրջանի առաջարկվող դասընթացները կարող են տարբերվել նախորդից, քանի որ ՀԲԸՄ-ն պարբերաբար խորհրդակցում է ոլորտի մասնագետների և գործատուների հետ և դասընթացներ կազմակերպում ըստ տվյալ պահի մասնագիտացումների պահանջարկի։ Մինչ օրս դասավանդվել են React JS, Nօde JS, Angular JS, DevOps, PHP, Python, UI/UX Design, QA, IT Project Management, Product Management, HR in Tech դասընթացները:

    Բացի բուն մասնագիտական դասընթացներից, ծրագրի շահառուները հնարավորություն ունեն.

    • ծանոթանալ ՏՏ ոլորտին, դրան առնչվող տարատեսակ ուղղություններին և ՏՏ ծրագրերի կառավարման գործիքներին,
    • մասնակցել ալգորիթմների, Լինուքս և Քլաուդ համակարգերի վերաբերյալ լրացուցիչ դասընթացների,
    • մասնակցել թեմատիկ հանդիպումների, ինչպիսիք են՝ կիբերանվտանգությունը, ամպային հաշվարկները և դիզայն մտածողությունը,
    • տիրապետել նախագծերի կառավարման մի շարք ծրագրերի, ինչպիսիք են՝ Jira, Asana, Confluence, Trello, 
    • զարգացնել փափուկ հմտությունները (soft skills)՝ օգտվելով ՀԲԸՄ-ի պատրաստած կարճ տեսադասընթացներից,
    • աշխատել ՄՌԿ մասնագետի հետ՝ կազմելու գրագետ ինքնակենսագրական և ձեռք բերելու հարցազրույցը հաջող անցնելու հմտություններ,
    • զարգացնել՝ որպես ֆրիլանսեր ժամանակը ճիշտ կառավարելու հմտությունները,
    • ստանալ մասնագիտական խորհրդատվություն սփյուռքի փորձագետների կողմից:

    Ծրագրի ավարտին քննությունները հաջող հանձնած մասնակիցները կստանան հավատարմագրված վկայականներ, որոնք աշխատաշուկա մտնելու իրենց այցեքարտը կդառնան։  

    Դիմե՛ք

    Ծրագրի հերթական խմբերի ընդունելության մասին կտեղեկացնենք այս էջում։ Խնդրում ենք պարբերաբար հետևել էջին դիմելու ընթացակարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու համար։

    ԴԻՄԵ՛Ք
    • ՏՏ ուսուցում
    • Մենթորություն
    • Աշխատանքի տեղավորման աջակցություն
    • Խոսակցական անգլերենի դասընթացներ
    • Կապերի ստեղծում

    Նախորդ խմբերի մասնակիցների 70%-ը ծրագրին մասնակցելուց հետո աշխատանք է գտել ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում։

    Ծրագրին դիմելուց հետո դիտարկվում են դիմորդների կարողությունները, ակնկալիքները, գիտելիքներն ու հմտությունները, որից հետո մասնակիցներն ընդգրկվում են առաջարկվող դասընթացների իրենց համապատասխանող խմբում։ Խնդրում ենք հետևել թարմացումներին:

    video thumbnail
    video thumbnail

    Մինչ օրս ծրագրին մասնակցել է 531 կին, որոնց 46%-ը Հայաստանի մարզերից է։

    • Ծրագրի միջոցով ես սկսեցի վստահել իմ ուժերին և ապավինել սեփական աշխատանքին։ Ավելին, ես սովորեցի աշխատանքում կիրառել քննադատական մտածողություն, և, որպես որակի ապահովման մասնագետ, առաջադրանքներում սկսեցի ցուցաբերել կառուցողական մոտեցում
      Անահիտ Առուստամյան, Ճամբարակ
    • Երախտապարտ եմ այս ծրագրին, որն ինձ կապեց խելացի, խիզախ և օրինակելի կանանց հետ: ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնությունն օգնել է ինձ նոր բարձունքների հասնել
      Հեղինե Խարազյան, Երևան
    • Ես երբեք չեմ մոռանա՝ պատերազմի մութ օրերին, երբ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը մեր գլխավերևում էին, ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրն ինձ օգնում էր կենտրոնանալ նպատակներիս վրա և հույսով լցվել: Դասընթացների և մենթորության միջոցով ես ծանոթացա մի շարք բանիմաց կանանց հետ, ովքեր նույնպես իրենց ներդրումն ունեցան իմ մասնագիտական զարգացման մեջ
      Արփինե Ալավերդյան, Գորիս
    Women Coders Logo

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube
    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն